Լավագույն SEO գործիքները, որոնց մասին պետք է իմանալ

Լավագույն SEO գործիքները, որոնց մասին պետք է իմանալ

 

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կպատահի մի կայքի հետ, որը երբեք չի

օպտիմալացվել որոնողական համակարգերի համար։
Գուշակեցի՞ք․ այն «կմահանա»։

Իհարկե, Դուք նման ապագա չեք պատկերացրել Ձեր կայքի համար։ Դեռ ավելին, Դուք ցանկանում եք ունենալ զարգացող կայք, որը կբարձրացնի հավանական հաճախորդների թիվը։ Ձեր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ընդգծել կայքերի օպտիմալացման կարևորությունը։ Ինչ վերաբերում է ճիշտ օպտիմալացմանը, Ձեզ անհրաժեշտ են լավագույն գործիքները։

Կայքի օպտիմալացման շնորհիվ հարթակի դիրքերը բարելավվում են որոնողական համակարգի արդյունքներում։

Օպտիմալացման գործիքներն ապահովում են բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչն է աշխատում և ինչից պետք է հրաժարվել։

Կարևոր է նաև նկարների օպտիմալացումը։

Այսօր հնարավոր է գտնել կայքերի օպտիմալացման ոչ միայն վճարովի այլ նաև անվճար գործիքներ։ Այս գործիքների օգնությամբ Դուք կգտնեք կայքի այցելուներին հաճախորդ դարձնելու ճիշտ ճանապարհը։

Մյուս կողմից այս գործիքները կօգնեն ճիշտ օգտագործել Ձեր ժամանակը և հեռու մնալ անախորժությունից ու սթրեսից։ Այս անգամ ես կներկայացնեմ լավագույն SEO գործիքները, որոնք պետք է ունենալ, եթե ցանկանում եք ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ լսարանի առջև։

 

#1 Լավագույն SEO գործիք` MOZ

 

Տարիներ շարունակ MOZ-ը մեծ համբավ է ձեռք բերել՝ որպես SEO հեղինակություն։ Այսօր այս հարթակը SEO օպտիմալացման լավագույն գործիքներից է։ MOZ-ի օգնությամբ Դուք նախազգուշացումներ եք ստանում Ձեր կայքում առկա խնդիրների մասին, որոնք կարող են վատ ազդեցություն թողնել կայքի դիրքի և այցելուների թվի վրա։

SEO գործիք՝ Moz

Այս գործիքն օգնում է գնահատել Ձեր կայքը՝ ըստ էջում պահանջվող SEO տարրերի կարևորության և բանալի բառերի հարաբերակցության։ Եվ դեռ ավելին, MOZ-ը նաև առաջարկում է, թե ինչպես ուղղել կայքում առկա սխալները։

 

#2 A/B թեստավորման գործիք՝ Optimizely

 

Optimizely-ն Ձեզ հնարավորություն է տալիս հեշտությամբ փորձարկել կայքում առկա տարբեր առանձնահատկություններ։ Այս գործիքը Ձեր կայքում տեղադրելուց հետո Դուք կարող եք իրականացնել օպտիմալացման այնքան փորձեր, որքան ցանկանում եք, նույնիսկ առանց ծրագրավորման տեխնիկաներին տիրապետելու կամ ծրագրավորողների թիմին խնդրելու, որ կատարեն անհրաժեշտ փոփոխությունները։

A/B տեստավորման գործիք՝ Optimizely

A/B թեստավորման դասակարգում Optimizely-ն հաղթում է՝ շնորհիվ իր ինտուիտիվ ինտերֆեյսի, ամբողջական կոդի հսկողության, սխալների շտկման հզոր համակարգի և մկնիկի սեղմմամբ թեստերի կարգավորման հատկության:

Ընկերություններ, ինչպիսիք են IBM-ը և Salesforce-ը, օգտվում են Optimizely-ից: Սա նաև աճող եկամտի առանցքային բաղադրիչ է հանդիսանում։

 

#3 Կայքերի օպտիմալացման գործիք՝ Crazy Egg

 

Crazy Egg-ը  Ձեզ թույլ է տալիս տեղեկություններ հավաքել Ձեր կայքի այցելուների վարքագծի վերաբերյալ։ Այս ծրագիրը կայքերի օպտիմալացման պարզ, բայց արդյունավետ գործիք է, որը ցույց է տալիս, թե որտեղ են Ձեր այցելուները ծախսել իրենց ժամանակը և որ հղումներին կամ կոճակներին են սեղմել ավելի հաճախ։

Կայքերի օպտիմալացման գործիք՝ Crazy Egg


Այս գործիքի օգնությամբ Դուք պարզում եք, թե ինչպես են այցելուներն օգտվում Ձեր կայքից, ինչի շնորհիվ Դուք հասկանում եք, թե որոնք են կայքի ամենաշատ այցելվող էջերը կամ նրանք, որոնք շփոթություն են առաջացնում այցելուների շրջանում։ Արդյունքներից կախված կատարվում են անհրաժեշտ բոլոր փոփոխությունները։

Crazy Egg-ը կայքերի օպտիմալացման լավագույն գործիքներից է, որն առաջարկում է նաև անվճար օգտագործման շրջան։

 

#4 Կայքերի օպտիմալացման գործիք՝ Ahrefs

 

Ahrefs-ը կարևորահգույն SEO գործիք է, որն ուսումնասիրում է կայքի բաղադրիչ մասերը և ապահովում անհրաժեշտ տվյալները՝ բանալի բառեր, հղումներ, առաջատար էջեր, և այլն։ Այս ամենի շնորհիվ Դուք կարող եք բարելավել Ձեր կայքի դիրքերը։

Կայքերի օպտիմալացման գործիք՝ Ahrefs

Այս գործիքն օգնում է հետազոտել հետադարձ հղումները ինչպես դեպի Ձեր կայք, այնպես էլ դեպի Ձեր մրցակիցների կայքեր։ Ahrefs-ի օգնությամբ կարող եք գտնել հարթակեր, որտեղ կան Ձեր մրցակցի կայք տանող կոտրված հղումները և խնդրել կայքի անձնակազմին փոխարինել այդ կոտրված հղումները Ձեր կայք տանող աշխատող հղումներով։

 

#5 Կայքերի օպտիմալացման գործիք՝ Screaming Frog

 

Եթե Դուք արդեն լավագույնս օպտիմալացրել եք Ձեր կայքը, ապա եկել է ժամանակը՝ համոզվելու, որ Դուք ոչինչ բաց չեք թողել։ Screaming Frog-ը լավագույն գործիքներից է, եթե Դուք ցանկանում եք շրջել կայքի էջերով և վերջնական զեկույց պատրաստել՝ SEO-ի հետ կապված կոնկրետ խնդիրների սահմանմամբ, եթե իհարկե այդպիսիք կան։

Կայքերի օպտիմալացման գործիք՝ Screaming Frog

Գործիքի օգնությամբ հնարավոր է գտնել կոտրված հղումներ և դրանք ուղղել՝ տանելով այլ էջ (redirect) կամ այլ լուծում ապահովելով։  Screaming Frog-ն առաջարկում է redirect-ի ստուգման տարբերակներ, ինչպես նաև գործիք, որն ավտոմատ բացահայտում է ոչ օրիգինալ քոնթենթը։

Screaming Frog-ը տալիս է և՛ վճարովի, և՛ անվճար ներբեռնելու հնարավորություն, սակայն անվճար օգտագործելու դեպքում կան որոշ սահմանափակումներ։

 

#6 Արագության օպտիմալացման գործիք՝ GTMetrix

 

GTMetrix-ը հրաշալի գործիք է կայքի օպտիմալացման համար։ Այն կօգնի Ձեզ որոշել, թե ինչ անել, որպեսզի կայքի էջերն արագ բեռնվեն։ Ավելի ու ավելի հաճախ օգտագործելով այս գործիքը՝ Դուք մանրամասն հաշվետվություններ եք ստանում Ձեր կայքի ներկայության մասին։

Արագության օպտիմալացման գործիք՝ GTMetrix

GTMetrix-ն էջերի արագության վերաբերյալ տվյալների առավելագույն քանակություն է ապահովում, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ կերպով օպտիմալացնել բեռնման արագությունը: Այն ոչ միայն պարզում է Ձեր կայքում առկա խնդիրները, այլև առաջարկում է հնարավոր լավագույն լուծումները:

GTMetrix-ի հիմնական տարբերակը լիովին անվճար է:

 

#7 Բանալի բառերի օպտիմալացման գործիք՝ KWFinder

 

Ճիշտ բանալի բառեր թիրախավորելը կայքի օպտիմալացման ամենակարևոր կետերից է։ KWFinder-ն այս հարցում լավագույն օգնականներից է։ Բանալի բառերի օպտիմալացման այս գործիքն առաջարկում է երկար բանալի բառեր, կազմում բանալի բառերի ցանկ, որտեղից հեռացնում է նրանք, որոնք ոչ արդյունավետ կլինեն։

Բանալի բառերի օպտիմալացման գործիք՝ KWFinder

KWFinder-ի անվճար տարբերակը սահմանափակ հնարավորություններ ունի (օրական 3 որոնում և բանալի բառի 50 արդյունք)։ Ավելին ստանալու համար պետք է վճարել։

 

#8 Բանալի բառերի օպտիմալացման գործիք՝ Siteimprove

 

Աշխարհում, որտեղ միակ հաստատուն բանը փոփոխությունն է, միշտ պետք է հետևել բանալի բառերի օգտագործելիությանը և ցուցանիշներին, օպտիմալացնել քոնթենթը, ուսումնասիրել մրցակցությունը և զեկուցել ներդրումների հուսալիությունը (ROI)․ ամեն ինչ ճիշտ ժամանակին։

Բանալի բառերի օպտիմալացման գործիք՝ Siteimprove

Siteimprove-ը բանալի բառերի օպտիմալացման լավագույն գործիքներից է։ Այս հզոր SEO գործիքը այցելուներին ուղղորդում է կայք, մեծացնում է բրենդի ճանաչելիությունը և փոխակերպման գործակիցները: Սա կօգնի Ձեզ պարզել արագության, տեխնիկական կարգավորումների, չաշխատող հղումների և այլնի հետ կապված խնդիրները: Դուք նույնիսկ կարող եք ստեղծել Ձեր սեփական քաղաքականությունը՝ հաշվի առնելու ամենակարևոր կետերը:

 

Եզրակացություն

 

Անշուշտ, կայքի օպտիմալացման գործիքներ կիրառելով՝ Դուք ավելի բարձր արդյունքներ կգրանցեք՝ Ձեր օնլայն հարթակն ավելի գրավիչ ու ֆունկցիոնալ դարձնելով։ Հավանաբար Ձեր մրցակիցներն արդեն օգտագործում են վերոնշյալ գործիքները, այնպես որ Դուք չպետք է բաց թողնեք նրանցից առաջ անցնելու Ձեր հնարավորությունները։

Անպայման ուսումնասիրեք այս գործիքները և կատարեք անհրաժեշտ փոփոխությունները՝ հասանելի դարձնելով Ձեր կայքը։

Դե, որպես մասնագետներ՝ մենք պարտավոր ենք հնարավոր լավագույն կայքն ապահովել մեր այցելուների համար։

 

Vera Mirzoyan

Հեղինակ ՝ Vera Mirzoyan
Հրապարակվել է ՝ Հունվար 31, 2019
Թարմացվել է ՝ Սեպտեմբեր 02, 2021