7 SEO թրենդ, որ պետք է իմանալ 2020թ․-ին
SEO-ն միշտ էլ կարևոր գործոն է եղել բիզնեսի զարգացման գործում։ Սա այն է, ինչ պետք է հաշվի առնեն բիզնեսի սեփականատերերը կամ մարքեթոլոգները։ Վեբ դիզայնը, քոնթենթը և կայքի այլ ասպեկտները կարևոր են, բայց եթե ցանկանում եք, որ Ձեր բիզնես կայքը հայտնվի որոնողական համակարգերի (օր․՝ Google-ի) գլխավոր արդյունքներում, կարևոր է հետևել օպտիմալացման կանոններին։
Google-ի ալգորիթմը, ինչպես Facebook-ինը, անընդհատ փոփոխվում է՝ նպատակաուղղված ընթերցողների կամ օգտագտերերի կարիքների բավարարմանը և օգտվողներին առցանց ապահով փորձի տրամադրումը: Ստացվում է, որ ամեն տարի նոր թրենդներ են առաջ գալիս, որպեսզի օգտատերերին հրաշալի փորձ ապահովեն և պատասխանեն նրանց հուզող հարցերին։
Այս SEO միտումներն օգտակար են բիզնես կազմակերպությունների, մարքեթինգի փորձագետների և ամենակարևորը՝ SEO մասնագետների համար։ Ծանոթացե՛ք ամենակարևոր SEO միտումներին, որոնց պետք է հետևել։
#1 Որոնում զրոյական քլիքով (Zero-click Searches)
Նախկինում ընկերությունները ձգտում էին հասնել նրան, որ իրենց կայքը հայտնվի Google-ի որոնման արդյունքների առաջին էջում։ Լինել Google-ի առաջին էջում կնշանակի, որ Ձեր կայքը վստահելի է, և որ Դուք հետևել եք Google-ի ալգորիթմներին։
2020 թվականին Google-ի առաջին էջում լինելը նպատակ չէ։ Նպատակն է գլխավորել Google-ի որոնման արդյունքները։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Կար մի ժամանակ, երբ Google-ը հոդվածներ էր տեղադրում որոնման արդյունքների վերևում: Այն հայտնի էր որպես 0 արդյունք և ներգրավված չէր էջի 10 արդյունքների մեջ: Սա օգտագործվում էր, երբ օգտատերը որևէ հարց էր տալիս։ Ստացվում է այնպես, որ Google-ը պարզապես տրամադրում էր կայք, որն ունի օգտատիրոջ հարցի ուղղակի պատասխանը:
Երբ կայքը հայտնվում է 0 արդյունքում, այն ցույց է տալիս քոնթենթի սնիպետ, որ հայտնի է առաջարկվող սնիպետ (Featured Snippet) անվամբ։
Google-ն առաջարկում է մեր հոդվածներից մեկը
Ներկայումս Google-ի առաջարկվող սնիպետն այլևս 0 արդյունք չէ։ Այն ներառվել է որոնողական համակարգի էջի 10 արդյունքների մեջ։ Google-ի որոնման արդյունքներ գլխավորելը ենթադրում է 54,28% քլիք, ինչն էլ իր հերթին կբարձրացնի կայքի այցելությունների թիվը։
#2 Ապահով կայք
Թեև կայքի անվտանգությունը ուղղակիորեն չի ազդում Ձեր SEO վարկանիշի վրա, նրան պետք է լուրջ վերաբերվել: Օգտատերերը չեն համարձակվում այցելել կայքեր, որոնք նախազգուշացնող նշաններ ունեն։ Այսպիսով, Դուք պետք է մեծ ուշադրություն դարձնեք Ձեր կայքի անվտանգության ապահովմանը։
Եթե Ձեր կայքն ապահով է, ապա վստահ կարելի է ասել, որ ավելի շատ օգտատերեր կայցելեն այն՝ իրենց հերթին բարձրացնելով կայքի վստահելիությունը և Google-ի վարկանիշը։
HTTPS նշանով կայքերը անվտանգություն են ապահովում Ձեր էջի և օգտատերերի բրաուզերի միջև։
2020-ին բիզնես կազմակերպություններն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն իրենց կայքի ապահովության վարկանիշին։
#3 Ձայնային որոնում
Որոշ հետազոտությունների համաձայն՝ 2020թ․ որոնումների 50%-ն իրականացվելու է ձայնային տարբերակով։ Օնլայն որոնումներ իրականացնելն ավելի է հեշտանում, որովհետև նույնիսկ մոբայլ սարքավորումներն են հնարավոր դարձնում ձայնային որոնումները, ընդ որում 119 լեզուներով։ Նույնիսկ այս միտքն է մեզ օգնում հասկանալ, որ ձայնային որոնումները դեռ երկար կմնան մեր իրականության մեջ։
Այս փաստը չէր կարող վրիպել Google-ի աչքից․ կայքերը, որոնք առաջարկում են ձայնային որոնման ճկուն համակարգ, առավել մեծ հավանականությամբ կհայտնվեն որոնողական համակարգերի գլխավոր արդյունքներում։
SEO ռազմավարության մեջ ձայնային որոնումը ներառելիս կարևոր է հաշվի առնել, որ այս տեսակ որոնողական վարքագծի բանալի բառերը տարբերվում են գրավոր բանալի բառերից:
Որևէ հարցում իրականացնելիս օգտատերերը սովորաբար գրում են պարզապես բառեր, որոնք գուցե իմաստ չարտահայտեն, սակայն, ձայնային որոնման դեպքում պատկերն այլ է․ օգտատերերն արտասանում են ամբողջական նախադասություններ։
#4 Ճկուն օգտատեր
Այլ ցուցանիշներ բացահայտում են, որ աշխարհում կա 5,1 միլիարդ բջջային օգտատեր։ Ստացվում է այնպես, որ մարդկանց մեծամասնությունը որոնումներ իրականացնում է մոբայլ տարբերակով։ Արդյունքում, Google-ը ձգտում է ապահովել օգտատերերի հարմարավետությունը և առավելությունը տալիս է ճկվող դիզայնով (mobile-friendly) կայքերին, որոնք ֆունկցիոնալ են նաև մոբայլ սարքավորումների վրա։
Այստեղ ոչ միայն կարևոր է կայքի բջջային տարբերակը, այլ նաև կայքի բեռնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, քանի որ այն կարող է նաև ազդել Google-ի որոնման Ձեր վարկանիշի վրա։
Արագացված բջջային էջերը՝ այսպես կոչված AMP-ներն իրականացվում են Google-ի կողմից և բեռնումն իրականացվում է ընդամենը 0.7 վայրկյանում։ Որքան արագ է բեռնվում Ձեր կայքը, այնքան ավելի է մեծանում այցելությունների թիվը, և բարձրանում է Ձեր կայքի վարկանիշը Google-ում:
#5 Քոնթենթը միշտ իշխում է
Հետևելով բոլոր SEO միտումներին և կիրառելով Ձեր ռազմավարության մեջ՝ մի բան, որ պարտադիր պետք է կարևորել, լավ բովանդակությունն է։ Անկախ նրանից, թե որքան զարգացած են տեխնոլոգիաները, և թե որքան նոր ալգորիթմներ է Google-ն առաջարկում կայքի դասակարգման համար, բովանդակությունը միշտ կլինի կարևորագույն ասպեկտներից մեկը։
Google-ը ձգտում է ապահովել օգտատերերի հարցերի պատասխանները․ ահա թե ինչու է պետք կարևորել կայքի հավաստի բովանդակությունը։
Բովանդակությունը, որը պարունակում է համապատասխան բանալի բառեր և ենթարկվում է Google-ի բոլոր կանոններին, կհայտնվի որոնման արդյունքում և ավելի մեծ թվով այցելուներ կգրանցի։
Ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք քոնթենթ ստեղծելիս։ Օգտագործե՛ք ինֆոգրաֆիկա, նկարներ, վիդեոներ, և այլ միջոցներ, որոնք կգրավեն Ձեր ընթերցողներին և կբարձրացնեն նրանց հետաքրքրությունը՝ Ձեր կայքում ավելի երկար մնալու կամ կրկին վերադառնալու ակնկալիքով։ Բացահայտե՛ք, թե ինչպիսի քոնթենթն է գրավում Ձեր լսարանին։
Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են միտված օնլայն վիդեոներ նայելուն։ Կարելի է վստահ ասել, որ վիզուալ քոնթենթը մարդկանց ավելի է գրավում, և նրանք ավելի երկար են մնում Ձեր կայքում։
Քանի որ մարդիկ չեն սիրում բազմաթիվ կայքեր փորփրել իրենց հարցին պատասխան ստանալու համար, կարևոր է հաշվի առնել նաև քոնթենթի ծավալը։ 2000 բառ պարունակող հոդվածն ավելի մեծ հավանականություն ունի մարդկանց պահելու կայքում, քանի որ որքան մեծ է ծավալը, այնքան շատ ինֆորմացիա է պարունակում հոդվածը։ Արդյունքում մարդիկ ավելի երկար են մնում՝ գտնելու իրենց պատասխանը և կարիք չունեն այլ կայքեր այցելելու։ Ամեն դեպքում, ծավալի մասին մտածելով՝ չմոռանաք պահպանել որակը․ ցածր որակով ինֆորմացիան կնվազեցնի Ձեր կայքի SEO վարկանիշը։
#6 Համագործակցե՛ք հեղինակավոր մարդկանց հետ
Թվում է՝ սա ոչ մի կապ չունի SEO օպտիմալացման հետ, սակայն, ազդեցիկ մարդիկ (influencer-ները) մեծ ազդեցություն կարող են ունենալ Ձեր կայքի վարկանիշի վրա։
Ներկայումս մարդիկ հայտնիներին ավելի շատ են լսում։ Գնորդների 49%-ն ավելի շատ վստահում է նրանց, քանի որ ի տարբերություն սովորական հեռուստատեսային գովազդներին՝ influencer-ները հիմնավոր կարծիք են տալիս։
Երբ որևէ բիզնես համագործակցում է influencer-ների հետ, մեծ հավանականությամբ ստանում է ավելի բարձր ROI (Ներդրումների վերադարձ), իսկ կայքը՝ ավելի մեծ թվով այցելուներ՝ շնորհիվ նրանց խորհրդի։ Բացի այդ նրանք ապահովում են նաև հետադարձ հղումներ (Backlinks), որոնք էլ իրենց հերթին դրական ազդեցություն են ունենում Google-ում կայքի դիրքի որոշման հարցում։
Մեր հաճախորդներից մեկի կարծիքը
Ամեն դեպքում, influencer-ներ ընտրելիս առավելությունը տվե՛ք նրանց, ում հետևորդները Ձեր նույն ոլորտից են։
#7 Օգտագործողի փորձ (User Experience)
Երբ հարցը վերաբերում է SEO թրենդներին 2020թ․-ին, Google-ն առավելություն տալիս է օգտատերերին։ Կայքի դասակարգման Google-ի կանոնները հիմնված են կայքում օգտատերերի գործողությունների վրա։
Ահա, թե ինչու կարևոր է, որ կայքը հետաքրքիր ինֆորմացիա ներկայացնի օգտատերերին։ Սակայն, միշտ չէ, որ միայն քոնթենթն է կարևոր։ Բավական ուշադրություն պետք է դարձնել նաև կայքի հարմարավետությանը և ճկվող դիզայնին։
Կայքը, որն արագ է բեռնվում, արժանանում է օգտատերերի հավանությանը։ Օգտագործողի փորձը առաջնային է ոչ միայն Google-ի այլ նաև բիզնեսի համար։
Ամփոփելով՝
Հաշվի առնելով վերը նշված բոլոր միտումները՝ կարևոր է դրանց կիրառումը բիզնես ապրանքանիշի զարգացման գործում։ Արդյունքում, իր կայքի շնորհիվ բիզնեսը մի քայլ առաջ է անցնում մրցակիցներից։ Այս միտումներին անընդհատ հետևելն օգնում է նաև քոնթենթ մարքեթինգի նոր ռազմավարություններ իրականացնել։ Ինչպես արդեն հասկացանք, Google-ը հաճախ է փոխում իր ալգորիթմը՝ օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու նպատակով։ Հետևաբար, որպես բիզնես, Դուք պատասխանատու եք այդ թարմացումներին հետևելու և Ձեր հաճախորդներին գերազանց ծառայություն մատուցելու համար:
Հեղինակ ՝
Guest Blogging Team
Հրապարակվել է ՝
Դեկտեմբեր 23, 2019
Թարմացվել է ՝
Դեկտեմբեր 29, 2020