Google Analytics. ինչպե՞ս ստանալ մաքսիմումը

Google Analytics. ինչպե՞ս ստանալ մաքսիմումը

Ողջույն բոլորին: Ինչպես հիշում եք, անցած անգամ ուսումնասիրում էինք google search console-ը, նրա հնարավորություններն ու առավելությունները։ Այս անգամ փորձելու ենք վերլուծել google analytics-ը, որը բավականին լավ գործիք է հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր կայքի հետ։

Ու բնավ պարտադիր չէ լինել SEO մասնագետ։ Այս գործիքն առաջին հերթին պետք է կայքի “տերերին”։ Դուք վերջինիս օգնությամբ կարող եք հասկանալ, թե որքան լավ է աշխատում Ձեր SEO մասնագետը և ինչպես է փոխվում պատկերը ժամանակի ընթացքում։ Դե ինչ, գնացինք առաջ։

Ինչպես ավելացնել կայքը Google analytics

Եթե ունեք հաշիվ (account), ուրեմն մուտք գործեք, հակառակ դեպքում` գրանցվեք։

Եթե դեռ ոչ մի կայք ավելացված չէ, սեղմեք “սկսել աշխատանքը Google analytics-ի հետ” և գրանցվեք։

Կբացվի պատուհան, որտեղ Դուք պետք է մի քանի ինֆորմացիա լրացնեք՝

  1. Վեբկայքը կամ հեռախոսային հավելվածը

  2. Հաշվի անվանումը

  3. Կայքի անվանումը

  4. Կայքի հղումը

  5. Ճյուղը

  6. Ժամային գոտին

Այս ամենը լրացնելուց հետո սեղմում ենք “Получить идентификатор отслеживания”։

Այնուհետև համաձայնություն ենք տալիս Google Analytics-ն օգտագործելու համար, որից հետո, անցնելով “հետևելու կոդին”(Код отслеживания), այն տեղադրում ենք կայքի բոլոր էջերում՝ թեգի ներսում։

Վերջ։ Այս ամենն անելուց որոշ ժամանակ անց արդեն կարող եք հետևել տվյալներին։

Կբացվի այսպիսի էջ։

Google analytics home

Էջ, որը կտա շատ մանրամասն ինֆորմացիա այն մասին, թե քանի մարդ կա տվյալ պահին կայքում և որ էջերն է ուսումնասիրում,  քանի մարդ է այցելել Ձեր կայք ընտրված ժամանակահատվածում, միջինում որքան ժամանակ է անցկացրել այնտեղ, որտեղից է եկել տրաֆիկը, այսինքն օրգանիկ որոնում, սոցկայքեր թե ուղիղ, կայքի որ էջերն են և քանի անգամ նայել, շաբաթվա որ օրերին են ավելի ակտիվ այցելուները և այլն, և այլն։ Սա գլխավոր էջն է, որը տալիս է ընդհանուր տեղեկություն։ Թվարկածս յուրաքանչյուր ինֆորմացիան կարելի է ավելի մանրամասն ոսումնասիրել առանձին էջերով։

Նայեք էջի ձախ հատվածի մենյուին։

Տվյալ պահին ( В РЕЖИМЕ РЕАЛЬНОГО )

Ցույց է տալիս, թե տվյալ պահին քանի օգտատեր կա կայքում, համակարգչով թե մոբայլ տարբերակով, ըստ րոպեների և վայրկյանների քանի էջ է դիտվել, որ էջերն են առավել ակտիվ, սոց կայքերից որոնք են այդ պահին տրաֆիկ ապահովում և երկրագնդի որ մասում քանի ակտիվ օգտատեր կա տվյալ պահին։

Analytics real time

Սա իհարկե հիանալի գործիք է։ Ինչու՞։ Պարզապես Դուք կհասկանաք, թե այս կամ այն էջը որքան պահանջված է օգտատերերի կողմից։ Օրինակ, ունեք նոր պրոդուկտ ինտերնետ խանութում, կամ էլ նոր հոդված բլոգում։ Այն տարածեցիք սոց կայքերում և Ձեր կայքում տեղադրեցիք երևացող տեղ։ Հիմա կարող եք հետևել, թե քանի մարդու դա հետաքրքրեց, որտեղից եկավ տրաֆիկը և այլն։ Եթե կայքում շատ այցելուներ կան այդ պահին, բայց նրանցից ընդամենը 2-ն են մուտք գործել նոր էջ, դա, կարծում եմ, ինչ-որ բանի մասին խոսում է։

Շարժվում ենք առաջ։

Լսարան

Ուսումնասիրելով լսարանը՝ կարելի է շատ բան հասկանալ։

  1. Ընտրված ժամանակահատվածում քանի այցելու ենք ունեցել

  2. Միջինում որքան ժամանակ է անցկացվել կայքում

  3. Միջինում քանի էջ է դիտվել մեկ սեսիայի ժամանակ

  4. Այցելուների քանի տոկոսն է նոր և քանի տոկոսը՝ մշտական

  5. և այլն, և այլն

Sessions-սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կայքի այցելուն որևէ գործողություն է անում՝ կարդում է, գնում, գրանցվում և այլն։ Ընդ որում, մեկ այցելուն կարող է մի քանի session անել, որովհետև վերջինս տևում է 30 րոպե։ Դա նշանակում է, որ եթե Դուք մուտք գործեցիք որևէ կայք, հետո որոշեցիք թեյ խմել ու նորից վերադառնալ(այդ ընթացքում կայքը բաց է) և վերադարձաք 31-րդ րոպեին, ուրեմն սկսեց  2-րդ session-ը։ Վերջինս կփոխվի նաև այն դեպքում, եթե մուտք գործեք ամսի 12-ին 23։55-ին, օրինակ։ Հենց 24։00-ից մեկ րոպե անցնի, կփոխվի session-ը։

Users (այցելու) - այս թիվը ցույց է տալիս այն այցելուների քանակը, որքեր գոնե մեկ session են արել։

Pageviews(էջերի դիտում) - սա նշված ժամանակահատվածում դիտված էջերի քանակն է։ Այստեղ հաշվի են առնված կրկնվող էջերը նույնպես։ Այսինքն մեկ էջը կարող է դիտված լինել 1500 անգամ։ Դա նշանակություն չունի։

Page/session Օրինակ, եթե այս թիվը 4․27 է, դա նշանակում է, որ մեկ սեսիայի ժամանակ 4-ից ավել էջ է դիտվել, մոտ 4․27։

Հաջորդը դա Avg. session duration-ն է, որը ցույց է տալիս կայքում անցկացրած ժամանակը։ Որքան այս թիվը բարձր, այնքան լավ։ 3 րոպեից ոչ պակաս։ 2018 թվականի seo նորություններ հոդվածում խոսել էի, թե ինչ մեծ նշանակություն ունի այս ցուցանիշը մեզ համար։

Եթե այս դեպքում որքան բարձր, այնքան լավ, ապա մյուս կետի համար՝ bounce rate, որքան ցածր, այնքան լավ։ Դա ցույց է տալիս, թե քանի տոկոսը չի համագործակցել կայքի, էջի հետ։ Այսինքն բացել և փակել է։ Այս դեպքում տևողությունը հաշվվում է 0։

Եվ վերջինը դա new session-ն է, այսինքն նոր այցելուները, որոնք առաջին անգամ են մուտք գործում կայք։

Ի՞նչ կարող է տալ մեզ լսարանի ուսումնասիրությունը։ Շատ բան։ Միայն այն փաստը, որ ըստ այցելուների քանակի և ակտիվության մենք կհասկանանք՝ որքան լավ կամ վատ ենք աշխատում և կկարողանանք միջոցներ ձեռք բերել դրա համար, արդեն բավականին մեծ օգնություն է։

Դեմոգրաֆիկ տվյալներ

Google analytics-ի այս հատվածում հնարավոր է վերլուծել լսարանի տարիքն ու սեռը։ Այսինքն օգտատերերի որ տոկոսն է իգական և որը արական սեռի և քանի տարեկան են նրանք։

Տվյալ նկարում կտեսնեք, որ այցելուների 61․7 տոկոսը հունվարի 25-31-ն ընկած ժամանակահատվածում եղել են տղամարդիկ և կատարվել է 2278 սեսիա, իսկ մնացած 38․8 տոկոսը եղել են կանայք և կատարել 1414 սեսիա։ Տարիքային ամենաբարձր խումբը 35-44-ն է։

Analytics դեմոգրաֆիկ տվյալներ

Եթե մենյու-ում սեղմեք առանձին տարիք և սեռ, շատ ավելի մանրամասն տվյալներ կստանաք թվերի վերաբերյալ։ Սա իրականում բավականին հետաքրքիր է, որովհետև ուսումնասիրելով լսարանին՝ կարող եք մատուցել նրանց տարիքին համապատասխան պրոդուկտ։

Հետաքրքրություններ

Բացի այն պրոդուկտից, որն առաջարկում է Ձեր կայքը, էլ ի՞նչ հետաքրքրություններ ունեն պոտենցիալ այցելուները։ Ահա ինչ պատկեր է բացվում։

Analytics այցելուների հետաքրքրությունները

Իհարկե շատ կարելի է խորանալ այս ամենի մեջ, բայց ինչպես օգտագործել այս փաստը։ Իմ տարբերակներից մեկը հետևյալն է՝ շատ կայքերում կան գովազդային նյութեր, բաներներ։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր կայքի այցելուների բավականին մեծ տոկոսը հետաքրքրված է այգեգործությամբ, տնային դեկորով, ուրեմն կարող ենք աշխատել այն ուղղությամբ, որ կայքում լինեն նման գովազդներ, որը, բնականաբար, գումարի աղբյուր է։

Աշխարհագրություն

Այն կայքը, որը հիմա վերլուծում եմ ես, միայն հայերեն լեզվով է և նախատեսված է հայ լսարանի համար։ Այսինքն նրանից օգտվում են ամբողջ աշխարհի հայերը: Բայց եկեք ենթադրենք, որ ավելի գլոբալ պրոդուկտ ենք առաջարկում և մի քանի լեզվով։ Հիմա ինչ կարող ենք անել՝ օգտագործելով աշխարհագրական վերլուծությունը։

Եթե, օրինակ, ըստ տվյալների Ձեր լսարանի մեծ մասը Ֆրանսիայից և Ռուսաստանից է, կարող եք ստեղծել հատուկ առաջարկ հենց նրանց համար ու նաև գովազդել միայն այդ տարածքում, ինչը, բնականաբար, բավականին մեծ արդյունքեր կտա։

Մենյու-ում, իհարկե, մնացին կետեր, որոնց մասին չխոսվեց։ Փորձեցի ավելի գլոբալ բաները ներկայացնել։

Հա, չմոռանամ ասել, որ կարող եք անցնել google analytics-ի հատուկ դասընթացներ և ստանալ սերտիֆիկատ։ Խորացված գիտելիքները հաստատ չեն խանգարի։

 

Shushanik Shahbazyan

Հեղինակ ՝ Shushanik Shahbazyan
Հրապարակվել է ՝ Փետրվար 02, 2018
Թարմացվել է ՝ Հոկտեմբեր 29, 2019