Անվտանգության Քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

 AIST կայքում hարցում կատարելիս ձեզնից կարող են պահանջել հետևյալ տեղեկությունները՝ ձեր անունը, էլ.փոստի հասցեն, հեռախոսի համարը, այն ընկերության անվանումը, որի համար աշխատում եք կամ որի սեփականատերն եք, և/կամ այն ​​երկիրը, որտեղ ապրում կամ աշխատում եք: AIST Global-ը հավաքում է միայն նվազագույն տեղեկատվություն (որը դուք եք տրամադրում ), որն անհրաժեշտ է Ձեր հարցումը մշակելու եւ կատարելու համար:

Ձեր տվյալների գաղտնիությունը կարևոր է մեզ համար: Պարզության համար մենք տրամադրում ենք այս ծանուցմանը` բացատրելով տվյալների հետ աշխատելու մեր մեթոդները: Կարող եք նաև ինքներդ ընտրել, ձեր տվյալների հավաքագրման և օգտագործման եղանակը: Այս ծանուցումը կարելի է հեշտությամբ գտնել մեր կայքի յուրաքանչյուր էջում:

Տվյալներ, որ մենք հավաքում ենք

Այս ծանուցումը վերաբերում է AIST - ի կայքում հավաքագրված կամ մուտքագրված բոլոր տվյալներին, ինչպես նաև հեռախոսով AIST -ի ներկայացուցչին տրամադրված տվյալներին:

Cookie քաղաքականություն

Օգտագործելով cookie ֆայլերը, մենք կարող ենք տեղեկություններ հավաքել մեր կայք այցելելու վերաբերյալ, ինչպես օրինակ, ձեր այցելած էջերը, այցի ամսաթիվը, ժամը և տևողությունը, և/կամ ձեր IP հասցեն, ինչպես նաև ձեր օգտագործած բրաուզերը, դրա տարբերակը, ձեր օպերացիոն համակարգ և դրա տարբերակը, ձեր քաղաքը, երկիրը:

Ինչպես ենք մենք օգտագործում տվյալները

Մենք օգտագործում ենք միայն այն տեղեկությունները, որ դուք տրամադրում եք ձեր մասին։  Մենք չենք փոխանցում այդ տվյալները երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է ձեր հարցումը կատարելու համար:

Մենք օգտագործում ենք հետադարձ հասցեները պատասխանելու էլեկտրոնային փոստին, որը մենք ստանում ենք հաճախորդների սպասարկման տեխնիկական աջակցության համար: Նման հասցեները չեն օգտագործվում որեւէ այլ նպատակներով եւ չեն փոխանցվում երրորդ անձանց:

Վերջապես, մենք երբեք չենք օգտագործում եւ չենք փոխանցում մեզ՝ ինտերնետում, հեռախոսով կամ անձամբ տրամադրված անձնական տվյալները, բացի վերոհիշյալ դեպքերը, առանց Ձեզ հնարավորություն ընձեռելու հրաժարվել կամ այլ կերպ արգելել նման օգտագործումը:

Մեր նվիրվածությունը տվյալների անվտանգությանը

Չարտոնված մուտքը կանխելու, տվյալների ճշգրտությունը և տեղեկատվության ճիշտ օգտագործումը ապահովելու համար՝ մենք իրականացրել ենք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և կառավարման ընթացակարգեր` մեր առցանց և օֆլայն հավաքագրած տվյալները պահպանելու և պաշտպանելու համար:

Երրորդ կողմի կայքերը

Այս կայքը կարող է պարունակել երրորդ կողմի կայքերի հղումներ: Նման հղումները տրամադրվում են բացառապես Ձեր հարմարության համար: AIST -ը չի վերահսկում այդ կայքերը կամ դրանց բովանդակությունը եւ պատասխանատվություն չի կրում այդ կայքերի համար:

AIST-ը չի ներկայացնում կամ հավանություն տալիս այդ կայքերին, ինչպես նաեւ դրանցում տեղադրված ցանկացած տեղեկատվությանը, նյութերին կամ ապրանքներին: Եթե Դուք այս կայքից մուտք եք գործում երրորդ կողմի կայքեր, ապա դուք եք կրում ամբողջ պատասխանատվությունը: 

Ինչպես կարող եք մուտք գործել կամ ուղղել ձեր տեղեկատվությունը

Ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, մենք ստուգում ենք ձեր ինքնությունը՝ նախքան մուտքի թույլտվություն  և ուղղումներ կատարելու հնարավուրություն տալը: Եթե ցանկանում եք մուտք գործել և խմբագրել ձեր անձնական տվյալները, գրեք մեր էլ. փոստին ՝ info@aist.global:

Եթե դուք ունեք այլ հարցեր կամ կասկածներ գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել մեզ նամակ info@aist էլ. հասցեին: