Տուրիստական բիզնեսի կայք
Տուրիստական կայքերը հարթակներ են, որոնք խթանում են Ձեր տուրիստական բիզնեսը մրցակցության մեջ։
AIST -ը տուրիստական ընկերությունների համար մշակում է զբոսաշրջային կայքի լավագույն հնարավորությունները:
Մեր կայքերը մշակված են տուրիստական ընկերությունների համար։ Նրանք հարմար են օգտագործողին (responsive, user-friendly) և հեշտ կիրառելի։ Մեր ծառայությունը կազմակերպություններին թույլ է տալիս թարմացնել կայքը, համապատասխանեցնել նորագույն տեխնոլոգիաներին եւ կատարել գործնական փոփոխություններ՝ առանց գլխացավի։
Մենք կենտրոնանում ենք Ձեր կայքի յուրաքանչյուր էջի օպտիմալացման վրա՝ կարևորելով Ձեր տուրերը և գործունեությունը, ինչպես նաև աճող պատվերների քանակը։ Դուք հնարավորություն եք ստանում՝
- Հեշտությամբ ստեղծել, ավելացնել և հրապարակել տուրեր
- Տուրերի կառավարում
- Մոռանալ ավելորդ ամրագրումների և տվյալների ձեռքով մուտքագրման մասին
- Գումար վաստակել
Ամրագրման համակարգ
Տուրերի կառավարումը հոգնեցուցիչ կարող է լինել։ Այնուամենայնիվ, մեր ամրագրման համակարգի օգնությամբ Դուք հնարավորություն եք ստանում կառավարելու բոլոր ամրագրումները մեկ հարթակից։ Արդյունքում Ձեր հաճախորդները ստանում են արագ և սահուն ամրագրման հնարավորություն, իսկ Դուք սենյակների կառավարման մասին անհանգստանալու կարիք չեք ունենում։ Այն ներառում է՝
- Ինտերակտիվ որոնում
- Զտիչ (Filtering)
- Հեշտ խմբագրում
- Ամրագրման օրացույց
Ամրագրման Կառավարման համակարգ
Այս համակարգը նպատակաուղղված է օգնելու հյուրանոցներին օպտիմալացնել իրենց աշխատանքային գործընթացը, կրճատել ծախսերը և խնայել ժամանակը։ Սա հյուրանոցային կառավարման ամբողջական լուծում է սենյակների ամրագրման համար։
Առցանց Ամրագրման Ամբողջական Ինտեգրում
Ծրագիրը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ ուղիղ ամրագրումներ անմիջապես Ձեր կայքից։ Մենք Ձեր հյուրերին առաջարկում ենք կատարել սենյակների օնլայն ամրագրում։
Ծառայություններ
- Գրանցում
- Տուրերի կառավարում
- Ամրագրման կառավարում
- Գույքի կառավարում
- Հյուրանոցի ամրագրում
- Տոմսերի ամրագրում
- Մեքենայի վարձում
- Բազմալեզու և բազմարժույթ
- Օնլայն վճարման համակարգ
- CRM
- CMS
- Տեղափոխում
- Զեղչային համակարգ
- Հաշվի ստեղծում
- Հաշվետվությունների համակարգ