Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն է կայքի արժեքը
Այս հարցը հստակ պատասխան չունի, քանի որ կայքի արժեքը կախված է պրոեկտի տեսակից և մի շարք այլ գործոններից, ինչպիսիք են ծրագրավորման լեզուն, ֆունկցիոնալությունը, բիզնես արդյունաբերության տեսակը և այլն։ Յուրաքանչյուր կայք յուրահատուկ մոտեցում է պահանջում։ Այդ իսկ պատճառով մենք ստեղծում ենք անհատական կայքեր։ Մենք Ձեզ հարցեր կտանք, կհասկանանք Ձեր բիզնեսի պահանջները և ըստ դրա կգնահատենք կայքի արժեքը։
Ստացե՛ք անվճար խորհրդատվություն
Որքա՞ն ժամանակ է պահանջվում կայք պատրաստելու համար
Կայք պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակը կախված է կայքի բարդությունից և պահանջվող հատկանիշներից։ Լենդինգ էջերը պահանջում են 5-7 աշխատանքային օր, էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային ուսուցման հարթակները՝ մոտավոր 70-100 օր։
Ինչպե՞ս է ընթանում ծրագրավորման գործընթացը
1․ Տվյալների հավաքագրում
Ձեզ հետ միասին մենք քննարկում ենք Ձեր բիզնեսի պահանջները, այնպես որ մեր թիմը պատկերացնի Ձեր սպասելիքները և իրականացնի դրանք։
2. Պլանավորում
Աշխատանքային գործընթացը սկսվում է պլանավորման փուլից։ Մենք ուսումնասիրում ենք Ձեր ոլորտը և բիզնես ռազմավարություն մշակում՝ ըստ պրոեկտի բարդության, հատկանիշների, աշխատակիցների քանակի, ժամկետի և այլն։
3. Առաջարկ
Այս փուլում մենք ներկայացնում ենք Ձեր բիզնես պահանջների իրականացման առաջարկ (կամ մի քանի տարբերակ)։ Այս առաջարկի օգնությամբ Դուք պատկերացնում եք մեր կատարելիք աշխատանքային գործընթացը, նպատակները, ժամկետը և բյուջեն։ Հայաձայնության գալու դեպքում AIST թիմն անցնում է հաջորդ փուլին։
4. Նախագծում և ծրագրավորում
Այս փուլում AIST-ը ստեղծում է Ձեր պատվերը։ Մենք կարևորում ենք բարձր որակը և ճկվող դիզայնը։ Որպես մեր գործընկեր՝ Դուք հնարավորություն ունեք հետևելու ծրագրավորման ամբողջ ընթացքին։
5. Ստուգում / տեստավորում
Եթե խոսում ենք կոդի մասին, ապա այնտեղ կան նաև տեխնիկական սխալներ։ Չնայած որոշ սխալներ կարող են լինել տեխնոլոգիաների ապագան՝ որակի ապահովման մեր մասնագետները ստուգում են՝ համոզվելու համար, որ Ձեր վերջնական արդյունքը (կայք / հավելված) սխալներ չի պարունակում։
6. Թողարկում
Բոլոր սխալներն ու թերությունները շտկելուց, ինչպես նաև Ձեր համաձայնությունը ստանալուց հետո մենք թողարկում ենք կայքը / հավելվածը։
7. Աջակցություն
Երևի մտածում եք, թե թողարկումից հետո մեր համագործակցությունն ավարտվում է, բայց ոչ։ Մենք ապահովում ենք անվճար տեխնիկական աջակցություն, այնպես որ Դուք կարող եք կառավարել հարթակը՝ առանց տեխնիկական գիտելիքների։
Ես կարո՞ղ եմ ինքս թարմացնել կայքը, երբ այն պատրաստ լինի
Իհարկե։ Մեր կայքերը հեշտ է օգտագործել նույնիսկ ոչ տեխնիկական մարդկանց համար։ Մենք ապահովում ենք նաև ծանոթություն և ուսուցում։
Ի՞նչ բիզնեսների հետ եք աշխատում
Մենք աշխատում ենք տարատեսակ բիզնեսների հետ (փոքր, միջին և մեծ բիզնեսներ, շահույթ չհետապնդող, B2B, B2C և դեռ ավելին), որոնք տարբեր բիզնես ոլորտներ են ներկայացնում (ուսուցում, մարդկային ռեսուրսների կառավարում, ճանապարհորդություն, տուրիզմ, ֆինանսներ, արվեստ և ոչ միայն)։
Դուք աշխատո՞ւմ եք հեռավար
Այո։ Տարածությունը խնդիր չէ մեզ համար։ Մեր նախագծերի մեծ մասն արտերկրից են։
Կա՞ արդյոք իրավաբանական երաշխիք
Իհարկե։ Նախքան պրոեկտը սկսելը մենք տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագիր ենք կնքում և պայմանագիր կապում։
Դուք ապահովո՞ւմ եք դոմեն և հոսթինգ ծառայություններ
Այո, իհարկե։
Արդյո՞ք իմ կայքը հրաշալի տեսք կունենա հեռախոսով
Այո։ Մեր բոլոր կայքերը համապատասխանեցված են մոբայլ սարքերին, այնպես որ կայքի տեսքն ապահովված է՝ անկախ օգտագործվող սարքավորումներից։
Դուք բովանդակություն ապահովո՞ւմ եք
Իհարկե։ Բովանդակության կառավարման մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ։
Իմ կայքը կերևա՞ Google-ում
Այո։ Մենք ապահովում ենք կայքի տեխնիկական օպտիմալացումը, ինչպես նաև առաջարկում SEO ծառայություններ։
Դուք ապահովո՞ւմ եք տեխնիկական աջակցություն
Իհարկե։ Կայքի թողարկումից հետո Դուք ստանում եք 2 ամիս անվճար աջակցություն, ինչից հետո գործում է գնառաջարկ, որը ենթակա է քննարկման՝ կախված կայքի պահանջներից։