Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ

Սույն կանոնակարգն իրազեկում է Ձեր պարտավորվածություններն ԱԻՍՏ Գլոբալ ՍՊԸ-ի (այսուհետ՝ «ԱԻՍՏ Գլոբալ») ծառայություններից օգտվելու դեպքում։

Հետևյալ պայմանները ենթադրում են ամբողջական տեղեկության ըմբռնում և համաձայնություն Ձեր և ԱԻՍՏ -ի միջև մեր ծառայություններից օգտվելու դեպքում, ինչպես նաև ցանկացած հաղորդակցություն (գրավոր, բանավոր) Ձեր և ընկերության միջև։ 

Կանոնակարգը վերանայվում է կայքի հետ կապված ցանկացած խնդրի կամ հակասության դեպքում։ 

ԱԻՍՏ իրավունք ունի փոփոխել կանոնակարգը ցանկացած պահի։ Ընթացիկ կանոնակարգը ցուցադրվում է կայքում։ Նման փոփոխություններից հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում կայք մուտք գործելու և կայքից օգտվելու դեպքում Դուք համաձայնվում եք ԱԻՍՏ -ի կողմից կատարված ցանկացած փոփոխության։ Կանոնակարգի նման փոփոխությունները ժամանակ առ ժամանակ ստուգելն ու հաստատելը համարվում են Ձեր պարտականությունները։

ԱԻՍՏ-ի մատուցած ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավորվում եք ստորագրել պայմանագիր։

Վճարման կարգը

Մատուցված ծառայությունների համար վճարումները հնարավոր է կատարել կայքի միջոցով։ Համաձայն պայմանագրի՝ ԱԻՍՏ-ը  որոշում է ծառայությունների արժեքը։ Կիրառվում են Վիզա (Visa), Մաստեր (Master) և Ամեքս (Amex) քարտերը։   

Վճարման համար անհրաժեշտ տվյալները

  • Անուն
  • Ծննդյան օր, ամիս, տարեթիվ
  • Երկիր և քաղաք
  • Բնակության հասցե
  • Ֆինանսական տվյալներ՝ կրեդիտ/դեբիտ քարտի հաշվեհամար

Տվյալների կիրառում

ԱԻՍՏ օգտագործում է Ձեր տվյալները վճարման նպատակներով։ 

Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորման (GDPR) համակարգին համաձայն` ԱԻՍՏ-ը երաշխավորում է Ձեր անձնական տվյալների օրինական և արդարացի գործածությունը՝ չխախտելով Ձեր իրավունքները։ ԱԻՍՏ-ը գործածում է Ձեր անձնական տվյալները, հետևյալ դեպքերից առնվազն մեկի դեպքում՝

  • Դուք համաձայնվել եք, որ Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել մեկ կամ մեկից ավելի հատուկ նպատակներով,
  • Տվյալների գործածությունն անհրաժեշտ է Ձեր մասնակցությամբ որևէ պայմանագրի հաստատման համար,
  • Տվյալների գործածությունն անհրաժեշտ է իրավական պարտավորության համար, որին Դուք ենթակա եք,
  • Տվյալների գործածությունն անհրաժեշտ է Ձեր կամ այլ անձի կենսական շահերի պաշտպանման համար,
  • Տվյալների գործածությունն անհրաժեշտ է որևէ առաջադրանքի իրականացման համար, որը կատարվում է հասարակական շահերին կամ վերահսկիչ մարմնի կողմից օրինականացված պաշտոնական իշխանության պահանջներին համապատասխան,
  • Տվյալների գործածությունն անհրաժեշտ է ԱԻՍՏ-ի կամ որևէ երրորդ կողմի օրինական շահերի պաշտպանման նպատակով։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վերոնշյալ շահերը սահմանվում են ըստ հիմնական իրավունքների կամ այն տեղեկությունների ազատության հետևանքով, որոնք պահանջում են անձնական տվյալների գաղտնիություն, հատկապես երբ ենթական անչափահաս է։ 

Տվյալների բազա

ԱԻՍՏ-ը պահում է Ձեր տվյալները միայն այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա գործածելու վերոնշյալ նպատակներից առնվազն մեկով։ Ձեր տվյալները ջնջվում են այն պահին, երբ ԱԻՍՏ-ը դրանք գործածելու կարիք չունի։ 

Գումարի վերադարձ

Պահանջված ծառայության ձախողման դեպքում ԱԻՍՏ-ը պարտավորվում է կատարել փոխհատուցում։