Գրեք մեզ համար. հյուրային գրառումներ

AIST-ը միշտ փնտրում է նոր հեղինակների։

Եթե ունեք հոդվածի գաղափար, որը ցանկանում եք հրապարակել AIST-ի բլոգում, ապա կիսեք այն մեզ հետ։

 

Ի՞նչ է փնտրում AIST-ը

 

AIST-ում Դուք կարող եք հրապարակել հոդվածներ հետևյալ թեմաներով՝

  • Կայքերի դիզայն և ծրագրավորում
  • Հավելվածների դիզայն և ծրագրավորում
  • Տեխնոլոգիա
  • Որոնողական համակարգերի օպտիմալացում
  • Բիզնես
  • Թվային մարքեթինգ 

Մենք հրապարակում ենք 2000–2,500 բառանոց հոդվածներ։ Հոդվածի ծավալը կախված է թեմայի բարդությունից։ Միջին չափը 1,500 բառն է։

Ձեր ներկայացրած բովանդակությունը պետք է լինի ճշգրիտ՝ առանց որևէ քերականական կամ ուղղագրական սխալի, և գրագետ ձևակերպված։ Մենք ընդունում ենք միայն օրիգինալ բովանդակություն, որը հրապարակված չէ և չի հրապարակվելու ուրիշ կայքերում։

 

Ինչպե՞ս դիմել

 

Դուք կարող եք ուղարկել հոդվածի վերնագիրը կամ նախնական տարբերակը, ներկայացնել կարճ նկարագիր կամ արդեն պատրաստի հոդվածը։ Մեր էլեկտրոնային փոստի հասցեն՝ info@aist.global

Ձեր նամակում ներառե՛ք հոդվածը (կամ նկարագիրը), Ձեր անունը, լուսանկարը, կարճ Ձեր մասին (ինչպես նաև Ձեր կայքի մեկ հղում)։ Չմոռանաք «Թեմա» (subject line) դաշտում լրացնել թեման՝ «Հյուրային բլոգինգ»։ 

Խնդրում ենք չուղարկել վաճառող տեքստեր։ 

Մեր մասնագետը կուսումնասիրի Ձեր հոդվածը, և Դուք կտեղեկացվեք, եթե հոդվածը համապատասխանի հրապարակման պահանջներին։ 

Մենք առաջարկում ենք նաև գովազդային հոդվածներ, որոնց մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար կապվեք մեզ հետ՝ info@aist.global