Կարծիքներ

Կոնստանտին Սարոյան

FEAS-ի գլխավոր քարտուղար

AIST Global ընկերությունն աշխատել է «Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության» նոր կայքի ծրագրավորման վրա՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ և առաջարկելով կրեատիվ լուծումներ ու պատրաստակամություն՝ անհրաժեշտ գործողությունները ճիշտ ժամանակին իրականացնելու հարցում։ Ես գոհ եմ AIST Global-ի մատուցած ծառայություններից և խորհուրդ եմ տալիս օգտվել բոլոր այն ընկերություններին, որոնք ցանկանում են ճիշտ ժամանակին հրաշալի արդյուք ստանալ։

Բժ․ Մարիամ Մնացականյան

VirtuPharma ընկերության գլխավոր գիտաշխատող և հիմնադիր

Համագործակցության ամբողջ ընթացքում AIST-ի թիմը մեծ պատասխանատվությամբ կատարել է ծրագրի բոլոր խնդիրները, ինչի շնորհիվ թիմն արժանացել է մեր գոհունակությանը: Նրանք ակտիվորեն հաղորդակցվել են մեր թիմի հետ՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։ Երկու նախագծերը կատարվել են ճիշտ ժամանակին և մասնագիտորեն: Առաջադրանքների ժամանակին կատարման համար AIST-ի թիմը շատ արդյունավետ էր մեր թիմի հետ շփման մեջ, չնայած տարածությանը և ժամանակային տարբերությանը: Նրանք շարունակաբար աշխատել են մեզ հետ՝ հաշվի առնելով մեր կարծիքները և ջանասիրաբար պատասխանելով մեր հարցերին։ Մենք նոր նախագիծ ենք սկսում AIST-ի հետ և հուսով ենք, որ թիմի հետ երկարաժամկետ համագործակցություն կունենանք: Մեր հաջող մեկնարկի գործում AIST-ը կարևոր դեր է խաղացել։ Մենք խորհուրդ ենք տալիս այս հրաշալի թիմին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճիշտ ժամանակին ստանալ գերազանց արդյունք:

Սվետլանա Բուլաշեվշկա

Ritual Diving-ի հիմնադիր

Նրանք մոտիվացված են՝ ապահովելու հնարավոր լավագույն արդյունքը հնարավորինս արագ։ AIST -ին գտա ինտերնետային որոնման արդյունքում, և նրանց կայքի գլխավոր էջը միանգամից գրավեց իմ ուշադրությունը։ Նպատակը տուրիստական ծառայություններ առաջարկող օնլայն հարթակի ստեղծումն էր։ Ներկայիս նախագիծը ավելի մեծ նպատակի մի մասն է կազմում։ Գլխավոր նշանակետն է զարգացնել վիրտուալ մի «գրասենյակ», որը թույլ կտա հավաքագրել տեղեկատվություն ամբողջ աշխարհի հատուկ տուրիստական ուղղությունների մասին։

Ավետիք Գրիգորյան

ChessMood-ի հիմնադիր

ChessMood-ը իմ առաջին կայքն է։ Դեռ վստահ չեմ, թե քանի կայք կունենամ ապագայում, բայց հաստատ գիտեմ՝ ես ունեմ ծրագրավորողների մեկ թիմ։ Նրանք կատարեցին հիանալի ու արագ աշխատանք, և դեռ ավելին՝ ստեղծեցին կայք, որը գերազանցեց իմ սպասելիքները։

Անի Խաչատրյան

Mind Center-ի հիմնադիր տնօրեն

AIST -ի յուրաքանչյուր մասնագետ պրոֆեսիոնալ է իր ոլորտում։ Թիմի անդամները համագործակցում են միմյանց հետ և ապահովում արդյունավետ աշխատանք։ Դիզայները և ծրագրավորողները կատարեցին մեր բոլոր պահանջները։ Նրանք նախագծեցին, ծրագրավորեցին և թողարկեցին կայքը, ցուցաբերեցին մարքեթինգային աջակցություն՝ ինձ հետ քննարկելով յուրաքանչյուր մանրուք։ Նրանք վստահելի են և անկասկած Ձեզ կառաջարկեն հնարավոր լավագույն լուծումները։

Մայքլ Ջոնսոն

Wally Software-ի հիմնադիր տնօրեն

Ես շա՜տ երկար ժամանակ եմ աշխատում AIST -ի հետ և դեռ երկար եմ շարունակելու դա անել։ Հիանալի թիմ է։

Անի Հովհաննեսյան

Մարքեթինգ Մենեջեր, Yerevan Chocolate Company CJSC

Ես աշխատել եմ Հրայրի՝ AIST -ի տնօրենի հետ, ով պատասխանատու էր ամբողջ թիմի համար։ Մեր առաջարկած նախնական դիզայնի հիման վրա AIST-ը ստեղծեց արագ և օգտագործողին հարմար կայք։ Նրանք մանրամասն իրականացրեցին նաև այն փոփոխությունները, որոնք մենք առաջարկեցինք ընթացքում։ Մեր պահանջների կարևոր մասն էին կազմում SEO և SMM ստրատեգիաները, որոնք նույնպես կատարվեցին AIST -ի կողմից։ Նրանք ճշգրիտ իրականացրեցին մեր ցանկությունները՝ օգտագործողին հարմար կայք և պրոֆեսիոնալ ադմին համակարգ։ Թիմի յուրաքանչյուր անդամ, ում հետ աշխատել եմ, ստեղծագործ էր, պրոֆեսիոնալ և կազմակերպված։ Նրանք մատուցում են բարձր որակ։ Մենք մի բառից հասկանում էինք իրար, այնպես որ ոչ մի տարաձայնություն չի եղել։ Մենք գոհ ենք վերջնական արդյունքից և անհրաժեշտության դեպքում կրկին կհամագործակցենք AIST-ի հետ։

Ջեյսոն Լեվիս

OOTBI-ի գործադիր տնօրեն

Աշխատել Հրայրի ու իր թիմի հետ եզակի ուրախություն է։ Գիտեք չէ՞ այն արտահայտությունը, թե, եթե ուզում ես մի բան արվի պատշաճ կերպով, ապա արա ինքդ։ AIST -ն այնքան սրտացավ արեց դա, որ կարծես ես ինքս արած լինեի։ Հրայրն ուշադրություն է դարձնում բոլոր մանրուքներին և անում այդ ամենն այնքան անվտանգ քո նախագծի համար։

Արտյոմ Ղարիբյան

Spirit Of Soft LLC ՏՏ տնօրեն

Մենք վեբ ծրագրավորման ծառայությունների կարիք ունեինք մի այնպիսի վեբ հավելված ստեղծելու համար, որը կհավաքեր դպրոցական դասացուցակին անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան։ AIST թիմն իրականացրեց մեր հավելվածի UI/UX դիզայնը, այնուհետև ծրագրավորումը, որակի երաշխավորումը և փաստաթղթային աշխատանքները։ Թիմն ստեղծեց մի այնպիսի հավելված, որը լավագույն հնարավոր ձևով լուծում է բոլոր խնդիրները։ Նրանք արդյունավետ կերպով իրագործեցին առաջադրանքը՝ մեզ հետ քննարկելով յուրաքանչյուր կետ։ Ամբողջ համագործակցությունն ընթացել է միանգամայն բացահայտ։ Ծրագրի կազմակերպումը շատ տպավորիչ էր։ Մենք հաղորդակցվում էինք ժամանակակից տեխնոլոգիաներով՝ Skype, Trello, մինչ նրանք իրականացնում էին տարբեր առաջադրանքներ և կազմակերպում աշխատանքի ընթացքը։

Տոբիաս Վիթման

GIZ Թիմի ղեկավար

Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագիրը իրականացվել է GIZ-ի և AIST Global LCC-ի համատեղ աշխատանքի արդյունքում BMZ-ի կողմից լիազորված Կենսաբազմազանության միասնական կառավարման ծրագրի շրջանակում։ Հիմնական նպատակը առցանց ձկնորսության և որսի իրավունքի թույլտվության համակարգի մշակման համար խորհրդտվական ծառայություններ իրականացնելն էր։ Խորհրդատվությունն իրականացվել է հինգ ամիսների ընթացքում՝ 2018 թ.-ի սեպտեմբերից մինչև 2019թ․։ AIST -ը մատուցել է լիովին բավարար ծառայություններ։

Ռայ Բրուսկո

Ճարտարապետ, Revup Render

Այս թիմը շատ աշխատասեր ու վստահելի է։ Նա ունի կայքի մշակման ու զարգացման համար անհրաժեշտ ցանկացած գիտելիք։ Այս թիմի հետ աշխատում եմ ավելի քան 2 տարի և վստահ կարող եմ ասել, որ նա անում է անհնարինը՝ գործն իդեալական ավարտին հասցնելու համար։ Խորհուրդ եմ տալիս AIST-ին այն մարդկանց, ովքեր ունեն նման ծառայության կարիք։

Սուման Մուխերջի

Մարքեթինգի ղեկավար, Vehere

Ես մարքեթինգի ղեկավար եմ Vehere-ում։ Մենք կիբեր պաշտպանություն և հետազոտություն ենք ապահովում կառավարությանը և կազմակերպություններին։ Իմ ընկերությունն AIST -ին վստահեց մեր կայքի վերադիզայնը։ Նպատակը կայքի ավելի լավ ազդեցությունն էր բրենդի ճանաչման գործում՝ UI դիզայնի և տպավորիչ բովանդակության շնորհիվ։ AIST-ը միանգամայն բարելավեց կայքը, ինչպես նաև ստեղծեց CMS համակարգ։ Նրանք մեր կայքը համապատասխանեցրեցին որոնողական համակարգերի պահանջներին։ AIST թիմն ապահովում է շարունակական թարմացումներ և բարեփոխումներ։ Ընկերությունը, որի հետ մենք համագործակցում ենք, նույնպես գնահատեց մեր կայքի նոր դիզայնը։ Կայքի այցելությունները շարունակաբար աճում են։ Ամենատպավորիչը AIST-ի արագ լուծումներն են։ Նրանք ջանք չեն խնայում արժեքավոր արդյունք ապահովելու համար։

Սքոթ Էաթոն

Նկարիչ, լուսանկարիչ և ստեղծագործական տնօրեն,Bodies in Motion

Հրայրն ու AIST -ի իր թիմն անբաժանելի մասն են եղել իմ նոր նախագծի՝ BodiesinMotion.photo կայքի ստեղծման գործում։ Նրանք ծրագրավորել, փորձարկել ու ապահովել են նրա անխափան մուտքն ինտերնետ։ Նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցրել ավարտելու մի գործ, որը կիսատ էր թողել մեկ այլ վեբ ծրագրավորման սննկացած կազմակերպություն։ Դժվար սկիզբը նրանց չխանգարեց անել գեղեցիկ, հեշտ օգտագործվող, անվտանգ կայք։ Ես, լինելով խիստ և ունենալով մեծ ու, թվում է, անվերջանալի պահանջներ կայքի տեսքի և կատարողականության վերաբերյալ, վստահ չէի, որ կգտնեմ այն, ինչ ուզում եմ։ Հրայրն իր թիմի հետ հասավ ինձ օգնության։ Ես նրան համարում եմ մեր Bim թիմի անդամ և հույս հայտնում, որ մեր համագործակցությունը կշարունակվի թե այս, թե հետագա նախագծերի շրջանակներում։

Ալեքս Փեթի

Torpedo Media, ԳՏՄ

Ես հնարավորություն եմ ունեցել աշխատել AIST -ի հետ մի քանի տարբերակով, և բոլոր դեպքերում նրանք ցուցաբերել են մեծ պրոֆեսիոնալիզմ և առաջնորդական ուժեղ հատկություններ։ Ես հազվադեպ եմ ունեցել հնարավորություն աշխատել մի թիմի հետ, ով հավասարապես հմուտ է թե' տեխնիկական, թե' ադմինիստրատիվ տեսանկյունից։ AIST - ի թիմն ակտիվ, վերջնական լավ արդյունքի վրա կենտրոնացած, պատասխանատու թիմ է և միշտ պատրաստ է ներդնել վերջին ուժերը լավագույնը ստանալու համար։ Ես ցանկացածին խորհուրդ եմ տալիս աշխատել Հրայրի և իր թիմի հետ և վստահեցնում եմ, որ երբեք չեք ափսոսա Ձեր ընտրության համար։

Արման Վերմիշյան

Caucasus Nature Fund

Մեծ պատիվ է աշխատել AIST -ի հետ։ Ես հնարավորություն եմ ունեցել 9 ամիս աշխատելու AIST թիմի հետ Caucasus Nature Fund ծրագրի շրջանակներում։ Թիմի տաղանդավոր և հմուտ ծրագրավորողները ճիշտ ժամանակին լուծում են առաջադրված խնդիրը՝ առաջարկելով հնարավոր լավագույն լուծումը և ապահովելով բարձր որակ։ Հուսով եմ կշարունակենք համագործակցել ընկերության հետ։

Մեթ Սիրս

ShopDog-ի գործադիր տնօրեն

AIST -ն իրոք զարմանալի թիմ է։ Նա աշխատում է մաքսիմալ ուժերով և կարող է իրագործել ցանկացած նախագիծ։ Վստահ չեմ, որ կկարողանամ ստեղծել իրավիճակ, որում նրանք չեն կարողանա կողմնորոշվել։ Մեր կապը Հրայրի և իր թիմի հետ անպայման շատ երկար է լինելու։ Խորհուրդ եմ տալիս բոլորին վստահել իրենց նախագիծը հենց նրանց։

Կարապետ Դավթյան

TBRPC-ի հիմնադիր անդամ

AIST ընկերությունը վստահություն և հաստատակամություն է փոխանցում։ Ընկերությունը ստեղծում է կրթական կայքեր՝ գիտելիքի փոխանցման հարթակներ: AIST- ը կայքն ստեղծեց և թողարկեց կարճ ժամանակում: Թիմի մատուցած վերջնական արդյունքը հետաքրքրություն առաջացրեց հավանական նոր հաճախորդների շրջանակներում, ինչը բիզնեսի աճ է խոստանում: AIST- ն իրականացնում է արդյունավետ և հստակ աշխատանք: Արագության տեսանկյունից թիմն անկրկնելի էր. կայքն ստեղծվեց շատ արագ և արդյունավետ: Մենք արդեն արժանացել ենք մի շարք նոր գործընկերների համակրանքին, չնայած դեռևս աշխաանքներ են կատարվում ծրագրի ուղղությամբ: AIST-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր հաճախորդներ: AIST-ի հետ համագործակցությունը նպաստավոր է, ազնիվ և արագ:

Մաուրեն Քարու

“International Women's Association of Yerevan”-ի հիմնադիր

AIST - ը ծրագրավորել է "The International Women's Association of Yerevan"-ի նոր կայքը։ Նրանք իսկապես պրոֆեսիոնալններ են , քանի որ մենք միասին աշխատել ենք, որպես մեկ թիմ։ AIST - ի թիմը գիտեր թե մենք ինչ էինք ցանկանում տեսնել և ներկայացրին պարզ և գրավիչ կայք։ Մենք շատ գոհ էին կայքի վերջնական տեսքից և անհամբերությամբ սպասում ենք շարունակական համագործակցությանը։

Սթիվ Հաուքսվել

Natrespro-ի հիմնադիր տնօրեն

Հրայրն ու AIST -ի թիմը շատ մեծ դեր են ունեցել մեր NATRESPRO արտադրանքի զարգացման գործում։ Հազվադեպ կհանդիպես նման պրոֆեսիոնալիզմ և նվիրվածություն։ Ծրագրային ապահովման շատ ընկերություններ օգտվում են այն բանից, որ դու չես հասկանում գործից և բարձրացնում են աշխատանքի արժեքը։ Հրայրի հետ այդպես չէ։ Ես առանց վարանելու խորհուրդ եմ տալիս աշխատել նրա հետ։

Արամ Մովսիսյան

Yans Media -ի հիմնադիր

AIST բարելավեց կայքը՝ նոր տեսք հաղորդելով և պահպանելով գործող SEO ու մարքեթինգային լուծումները։ Նրանք նաև օպտիմալացրեցին կայքը inbound մարքեթինգի տեսանկյունից և առաջարկեցին ամենահարմար տարբերակը։ Նոր կայքն ունի հրաշալի տեսք և ավելի արագ է՝ անկախ մեծածավալ մեդիա պարունակությունից։ Կայքը խթանել է ընկերության հարցումները և ամբողջ բիզնեսը։ Մինչդեռ մի շարք ծրագրավորման ընկերություններ շեշտը դնում են միայն տեխնիկական մասի վրա, AIST- ին հաջողվեց իրականություն դարձնել ոչ միայն կայքի տեխնիկական մասը, այլև բիզնեսի ամբողջական տեսքը։ Արդյունքում մենք ունենք ավելի շատ հարցումներ՝ շնորհիվ կայքի քարտեզի։

Հյացինտ Մուսսենդեն

Syncopp-ի հիմնադիր տնօրեն

Հրայրն ու իր թիմը հիանալի աշխատանք են անում։ Նրանք ունեն դիզայներական հիանալի հոտառություն, ինչի շնորհիվ իմ կայքի տեսքն ու պրոֆեսիոնալիզմը կտրուկ լավացավ։ Նրանք բացառիկ են այն առումով, որ կարող են գրել ցանկացած կոդ և իրականություն դարձնել իմ յուրաքանչյուր մտահաղացում։ Իմ կազմակերպությունում նրանք ունեն իրենց ուրույն տեղը, և ես չէի ցանկանա աշխատել որևէ այլ թիմի հետ։

Բրեսոն դե Լատեր

Cerberus Consulting -ի հիմնադիր

AIST-ը ստեղծեց մի կայք, որի նպատակն է համակարգել մուտքագրվող և ելքագրվող տվյալների մեծածավալ բազա։ Նրանք նաև ստեղծեցին մեր ծրագրերին հետևող համակարգ, որը հնարավորություն է տալիս մեր ծառայությունները մատուցել հաճախորդներին։ Այսպիսոով ինֆորմացիան հասանելի է դառնում ինչպես մեր, այնպես էլ մեր հաճախորդների համար։ AIST-- ի տեխնիկական կարողությունը համապատասխանում է յուրաքանչյուր ծրագրային պահանջի։ Մենք մի բառից հասկանում էինք իրար, հետևաբար վերջնական արդյունքը սպասելի էր։ Ե՛վ այս ծրագիրը, և՛ AIST- ի մատուցած ամբողջ ծառայությունը միանգամայն կբարելավի մեր բիզնես մոդելը և կհեղափոխի ոչ միայն մեր ընկերությունը, այլ նաև ամբողջ արտադրությունը։ AIST-ն առաջարկեց մեր հատուկ բիզնես նպատակների հնարավոր լավագույն լուծումները։ Մենք ներկայացրեցինք հիմնական առաջադրանքը, և նրանք առաջարկեցին նախագիծ, որը գերազանցեց մեր սպասելիքները։

Ջենիս Լինգ

LetsGo2Class

AIST թիմը հրաշքներ է գործում: Նրանք շտապում են արձագանքել, գտնել լուծումներ, առաջարկել ավելի լավ եւ ավելի կայուն / կենսունակ գործիքներ, ապահովել աջակցություն եւ օգնել մեր ընկերության ձեռքբերմանը: Մենք բարձր ենք գնահատում այս ընկերությունն այլ ընկերությունների համեմատ: Նրանք ավելին են քան պարզապես տաղանդավոր եւ ընդունակ: Իրենց թիմային աշխատանքի յուրահատկությունը եւ գիտելիքների խորությունը, փորձը եւ տաղանդը այս թիմը դարձրին մեր կազմակերպության գլխավոր ակտիվը։