Հյուրանոցային բիզնեսի կայք
Ժամանակակից տեխնոլոգիական նորարարությունների աճին զուգահեռ, մեծ թվով մարդիկ գնումներ են կատարում օնլայն։ Արդյունքում, հյուրանոցային բիզնեսի համար կենսական նշանակություն ունի սեփական ինտերնետ-պորտալը։ Սա լավագույն հնարավոր հյուրանոցային հարթակներից է, որն առաջարկում է բիզնեսի կողմից ներկայացված հյուրանոցային ապրանքների անսահմանափակ տեսականի։ Որքան մեծ է Ձեր օնլայն հաճախորդների թիվը, այնքան մեծ է վաճառքի հավանականությունը։
Մենք կարևորում ենք Ձեր կայքի յուրաքանչյուր էջի օպտիմալացումը՝ արժևորելով Ձեր առաջարկները և կարևորելով ամրագրումների ու վաճառքի աճը Ձեր հյուրանոցային բիզնեսի համար։
Մենք կստեղծենք նորագույն տեխնոլոգիաների մի հարթակ, որը սպառողին կմատուցի հյուրանոցային ծառայությունների բարձր որակ։
Մեր հյուրանոցային կայքերի ընդհանուր ծրագրային լուծումը ներառում է՝
Ամրագրման համակարգ
Անկախ հյուրանոցային բիզնեսի չափերից՝ սենյակների կառավարումը կարող է գլխացավանք թվալ։ Այնուամենայնիվ, մեր ամրագրման համակարգի օգնությամբ Դուք հնարավորություն եք ստանում կառավարելու բոլոր ամրագրումները մեկ հարթակից։
Ձեր հաճախորդները կունենան արագ և սահուն ամրագրման հնարավորություն, իսկ Դուք սենյակների կառավարման մասին անհանգստանալու կարիք չեք ունենա։
Այս համակարգը մեծ առավելություն է Ձեր հյուրանոցային բիզնեսի համար, քանի որ այն հավանական հաճախորդներին հնարավորություն է տալիս նախօրոք ամրագրել իրենց նախընտրած սենյակը։ Այս ծառայությունը ներառում է՝
- Ինտերակտիվ որոնում
- Զտիչ (Filtering)
- Հեշտ խմբագրում
- Ամրագրման օրացույց
Ամրագրման Կառավարման համակարգ
Այս համակարգը նպատակաուղղված է օգնելու հյուրանոցներին օպտիմալացնել իրենց աշխատանքային գործընթացը, կրճատել ծախսերը և խնայել ժամանակը։ Սա հյուրանոցային կառավարման ամբողջական լուծում է սենյակների ամրագրման համար։
- Ամրագրման Կառավարման համակարգ
- Առցանց Ամրագրման Ամբողջական Ինտեգրում
- Կրկնակի Ամրագրման Բացակայություն
- Տվյալների Կրկնակի Մուտքագրման Բացակայություն
- Դիզայն
- Դոմեյն և Հոսթինգ
- Կայքի Ամբողջական Որոնում
- Բազմալեզու և Բազմարժութային
- Օնլայն Վճարման Համակարգ
- Պատկերասրահ
- Կարծիքներ
- Ինտերակտիվ Քարտեզներ
- SEO
- CRM
- CMS
- Սոց․ Մեդիայի Ինտեգրում
- Օնլայն Չաթ
- Անվտանգություն և Աջակցություն