Թվային Մարքեթինգ

SEO

Որոնողական համակարգերի օպտիմալացում

«Որոնողական համակարգերի օպտիմալացումը (SEO) կայքի կամ վեբ էջի օրգանիկ դիտումների քանակը և որակը բարելավելու, տեսանելիությունը մեծացնելու գործընթացն է։ Լավ SEO-ի շնորհիվ Ձեր կայքի այցելուների թիվը կտրուկ կարող է մեծանալ։

Մեր SEO մասնագետների հմուտ թիմը կիրականացնի Ձեր բիզնեսի նպատակներին համապատասխան հետազոտություն և կկիրառի ճշգրիտ ռազմավարություն, ինչը կբարձրացնի Ձեր կայքի վարկանիշը որոնողական համակարգերում։ Այսպիսով, եթե ցանականում եք ապրանքի ճանաչելիության բարձրացում և վաճառքների աճ, ուրեմն Դուք ճիշտ հասցեում եք։

Այն ներառում է․․․

  • SEO աուդիտ
  • Բանալի բառերի հետազոտություն
  • Ներքին SEO
  • Ընդհանուր SEO
  • Արտաքին SEO
  • Կոնտենտի ստեղծում
  • Կայքի կոնտենտ
  • Տեխնիկական կոնտենտ
  • Բլոգ կոնտենտ
  • Հետադարձ հղումներ
  • Վերլուծական հաշվետվություն

Կոնտենտի ստեղծում

Օնլայն բիզնեսի աճը պահանջում է ճշգրիտ բովանդակության ստեղծում։ Կոնտենտի ստեղծման մեր պրոֆեսիոնալ մասնագետները կիրառում են կոնտենտի մշակման ռազմավարություն՝ համապատասխան Ձեր բիզնես նպատակներին։ Կապ հաստատեք մեզ հետ բարձր կատարողական գաղափարների, բանալի բառերի, բլոգների և կայքերի կոնտենտի համար։ Մենք ներկայացնում ենք բարձրորակ աշխատանք, ինչը նշանակում է, որ կոնտենտը վստահելի է, համապատասխան, տեղեկատվական, անթերի՝ առանց քերականական և ուղղագրական սխալների։

Այն ներառում է․․․

  • Հոդված
  • Բլոգ
  • Սոցիալական մեդիայի կոնտենտ
  • SEO կոնտենտ
  • Տեխնիկական կոնտենտ
  • Կայքի կոնտենտ
  • Ապրանքի նկարագրություն
Content Writing

Ինչով ենք մենք տարբերվում
մյուս ընկերություններից՝

  • Անսահմանափակ փոփոխություններ
  • Արագ շրջադարձ
  • SEO քոնթենթ
SMM

Սոցիալական մեդիայի մարքեթինգ

Սոցիալական մեդիայի մարքեթինգը (SMM) որևէ ապրանքի կամ ծառայության օնլայն խթանումն է սոցիալական ցանցերում։ Մեր SMM ծառայությունները կօգնեն մեծացնել Ձեր բրենդի տեսանելիությունը և ունենալ ավելի մեծ թվով հաճախորդներ՝ հետազոտության, վերլուծության և կատարողականության շնորհիվ։ Սոցիալական մեդիան տալիս է մի շարք առավելություններ, իսկ մեր նպատակն է ընտրել լավագույնը Ձեր բիզնեսի աճը խթանելու համար։

Այն ներառում է․․․

  • Հետազոտություն և վերլուծություն
  • Ռազմավարության մշակում
  • Հաշվի (պրոֆիլի) ստեղծում
  • Կոնտենտի ստեղծում
  • Կոնտենտի հրապարակում
  • Չաթբոտ

Գրաֆիկական դիզայն

Գրաֆիկական դիզայնն ավելին է, քան պարզապես ժամանակակից միտում։ Վերջինիս լավ ծառայությունների շնորհիվ՝ Դուք ստեղծում եք Ձեր բրենդի ինքնությունը, ինչն օգնում է գրավել ավելի մեծ թվով հավանական հաճախորդների և պահել նրանց հետաքրքրությունը բարձրորակ վիզուալների միջոցով։ Արդյունքում Դուք ուժեղացնում եք Ձեր բրենդը և վստահություն առաջացնում։

Մեր գրաֆիկական դիզայնի ծառայությունների շնորհիվ՝ Ձեր բիզնեսը ստանում է ինքնություն, պրոֆեսիոնալիզմ և կայունություն՝ ստեղծելով վստահություն և հավատարմություն։

Այն ներառում է․․․

  • Լոգո դիզայն
  • Սոցիալական մեդիայի դիզայն
  • Այցեքարտերի/բիզնես քարտերի դիզայն
  • Բրոշյուրների/թռուցիկների դիզայն
Graphic Design
SMM

Օնլայն Գովազդ

Ճիշտ տեղում և ժամանակին տեղադրված տպավորիչ գովազդը այն է, ինչը Ձեզ անհրաժեշտ է Ձեր բիզնեսի եկամուտը բարձրացնելու համար: Մեր թվային գովազդի մասնագետները հետազոտում են Ձեր բիզնես ոլորտը և հավանական մարտահրավերները մրցակցության մեջ։ Նպատակը արդյունավետ գովազդային արշավների կազմակերպումն է: Օնլայն գովազդի շնորհիվ Դուք թիրախավորում եք մարդկանց, ովքեր հետաքրքրված են Ձեր առաջարկած ապրանքով կամ ծառայությամբ։ Արդյունքում Դուք նոր հաճախորդներ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություն եք ստանում։

Այն ներառում է․․․

  • PPC (Pay Per Click) գովազդ
  • Գովազդ որոնողական համակարգերում
  • Display գովազդ
  • Հեռախոսային գովազդ
  • Վիդեոգովազդ
  • Գովազդ սոց․ ցանցերում (Ֆեյսբուք, ինստագրամ)
  • Բաններային գովազդ

Եկե՛ք քննարկենք Ձեր թվային պահանջները

Եվ մի գավաթ սուրճ խմենք

App Development Վեբ ծրագրավորում App Development Հավելվածներ UI/UX Design UI/UX դիզայն