SEO ծառայությունների կարևորությունը
Ինչպես ես սիրում եմ ասել՝
վստահելի քոնթենթը, որը չի հասնում թիրախային լսարանին, որևէ արժեք չունի։
Ներկայիս թվային աշխարհում SEO-ն այն է, ինչը խթանում է Ձեր բիզնեսը և օգնում գլխավորել օնլայն մրցակցությունը, ինչը համաձայնվեք՝ ամենակարևորն է: Տարբեր SEO ծառայությունների շնորհիվ սկսնակ ընկերություններն աճում և հաջողության են հասնում շուկայում: Այսօր ցանկացած բիզնեսի խորհուրդ է տրվում կենտրոնանալ SEO ծառայությունների կարևորության վրա։ Այս հոդվածում ես պատրաստվում եմ ներկայացնել SEO-ի ամենակարևոր կողմերը, այնպես որ Դուք հաստատ հստակ պատկերացում կունենաք՝ արդյոք Ձեզ պետք է այն, թե ոչ։
Փոքր բիզնեսի SEO ծառայություններ, որոնք կարևոր են
Նախ և առաջ ասեմ, որ կա SEO օպտիմալացման երկու կարևոր մոտեցում՝ ներքին (on-site) և արտաքին (off-site) օպտիմալացում։
Ներքին օպտիմալացում
Ներքին օպտիմալացումը վերաբերում է ընդհանուր օպտիմալացման գործընթացին, որ կատարվում է կայքի ներսում։ Նույնիսկ եթե մտածում եք ուշադրություն չդարձնել Ձեր կայքի օպտիմալացմանը, համոզվեք, որ գոնե ներքին օպտիմալացումն իրականացվում է պատշաճ կերպով. դա պարտադիր է։ Կարող եք ծանոթանալ ներքին օպտիմալացման ամենակարևոր կետերին։
#1 Բանալի բառերի ուսումնասիրություն (Keyword Research)
Հավանաբար, լավագույն SEO արդյունքին կարելի է հասնել ճիշտ բանալի բառերի օգնությամբ։ Սրանք այն բառերը կամ արտահայտություններն են, որոնք մարդիկ որոնում են որոնողական համակարգերում՝ ակնկալելեվ գտնել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան, ապրանքը կամ ծառայությունը։ բանալի բառերի ուսումնասիրության ընթացքում ուշադրություն դարձրեք, որ Ձեր ընտրած բառերը տրամաբանական լինեն և որոնման ծավալ (search volume) ունենան, ինչը կնշանակի, որ մարդիկ որոնում են այս արտահայտությունները։ Հաշվի՛ առեք, որ Ձեր էջը որոնման գլխավոր արդյունքների մեջ կներառվի, եթե բանալի բառերի դժվարությունը ցածր լինի (low keyword difficulty)։ Համոզվե՛ք նաև, որ այս բանալի բառերը կապ ունեն Ձեր էջի հետ, հակառակ դեպքում մարդիկ միանգամից կլքեն կայքը, որովհետև սպասելի արդյունք չեն գտնի։
Կայքերի օպտիմալացման մի շարք գործիքներ կան, որոնք հավանական բանալի բառերի բազա են առաջարկում՝ ապահովելով նաև դրանց տվյալները։ Նման գործիքներ են Google-ի Keyword planner-ը (ապահովում է անվճար արդյունքներ), Ahrefs-ի Keywords Explorer-ը (ապահովում է անվճար արդյունքներ), Nail Patel-ի Ubersuggest-ը (անվճար) և մի շարք այլ գործիքներ, որոնք օգնում են իրականացնել SEO ծառայություններ փոքր բիզնեսների համար և ոչ միայն:
#2 Մետա տեգեր (Meta Tags)
Հենց որ Դուք գեներացնում եք հնարավոր բանալի բառերի ցանկը, պետք է ներառեք այս բառերը Ձեր կայքի մետա տվյալների մեջ, որոնք են վերնագրի տեգը (Title Tag, այն ամեն էջի H1-ն է), հղման տեգը (URL Tag, էջի հղումը), նկարագրության տեգը (Description Tag, այն փոքր տեքստն է, որ ցուցադրվում է որոնման արդյունքներում), և մետա բառերը։ Ներկայացված նկարում կարող եք տեսնել վերնագրի, հղման և նկարագրության տեգերը համապատասխանաբար Google-ի որոնման արդյունքում։
Միշտ հիշեք, որ ներքին SEO-ի կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ յուրաքանչյուր էջ պետք է ունենա իր H1 տեգը։
Չմոռանաք նաև տեգերի ծավալի մասին։ Ahrefs-ի ստանդարտներին համաձայն՝ վերնագրի տեգը պետք է ներառի 50-70 նիշ (տառ), մինչդեռ նկարագրության տեգի խրախուսելի ծավալը 90-170 նիշ է։ Հաշվի՛ առեք նաև այն հանգամանքը, որ եթե բաց թողնեք նկարագրության տեգը կամ ներկայացնեք այն նախատեսվածից երկար, ապա որոնողական համակարգերը կկրճատեն Ձեր տեքստը և կցուցադրեն բանալի բառերին մոտ հատվածներ։
#3 Նկարների օպտիմալացում
Ձեր կայքի վիզուալ քոնթենթը նույնպես պետք է օպտիմալացվի այնպես, որ այն ապահովի բեռնման ավելի բարձր արագություն և նպաստի այցելուների՝ կայքը լքելու գործակցի նվազեցմանը։ Միշտ հիշե՛ք, որ այսօր մարդիկ չեն սիրում սպասել այնքան, որքան Ձեր կայքը պահանջում է բեռնման համար։ Մի քանի վայրկյան սպասելուց հետո նրանք կլքեն կայքը։ Նկարների օպտիմալացումը կօգնի այս հարցում։ Նկարներն օպտիմալացնելիս չմոռանաք տեղադրել Alt և Title տեգերը։ Այս կերպ Դուք անվանում եք նկարները այնպես, որ դրանք մարդկանց ուղղորդում են Ձեր կայք։
Արտաքին օպտիմալացում
Արտաքին օպտիմալացումը վերաբերում է այն բոլոր գործողություններին, որոնք կատարվում են Ձեր կայքից դուրս և նպատակաուղղված են որոնողական համակարգերում Ձեր կայքի վարկանիշի բարձրացմանը։ Կայքի օպտիմալացումը, որն ուղղված է արտաքին վարկանշային գործոնների բարելավմանը, ենթադրում է բարելավել ինչպես որոնողական համակարգերի, այնպես էլ օգտատերերի կողմից Ձեր կայքի հեղինակության, համապատասխանելիության, արժեքի և վստահության ընկալումը: Սա իրականացվում է բազմաթիվ վստահելի աղբյուրների միջոցով (կայքեր, էջեր, մարդիկ, և այլն), որտեղ հղում է տեղադրվում դեպի Ձեր հարթակ և առաջարկում Ձեր կայքի բարձր որակը և քոնթենթի վստահելիությունը։ Ծանոթացե՛ք արտաքին օպտիմալացման կարևոր գործոններին՝
#1 Հղումնե րի կառուցում (Link Building)
Հղումների ստեղծումը հղումների գեներացման գործընթաց է, որոնք տարբեր թվային հարթակներից տանում են դեպի Ձեր կայք: Եթե Դուք երբևէ փորձել եք հայտնվել որոնման արդյունքների առաջին էջում, ապա գիտեք, որ դա հեշտ չէ և մանրակրկիտ աշխատանք է պահանջում էջի օպտիմալացման ուղղությամբ: Հղումների կառուցումն այս դեպքում էական գործոն է:
Երբ Դուք տարբեր կայքերում ունեք դեպի Ձեր էջ տանող բազմաթիվ հղումներ, որոնողական համակարգի ռոբոտների մոտ կարծիք է ստեղծվում, որ Ձեր էջը իսկապես արժեքավոր է և աստիճանաբար մեծանում է էջի վարկանիշը: Որքան շատ հղումներ են ընդգրկված տարբեր հարթակներում, այնքան ավելի շատ մարդիկ են գտնում Ձեր կայքը տվյալ հարթակներում։ Քանի որ մարդիկ գտնում են Ձեր կայքի հղումները բազմաթիվ հարթակներում, մեծանում է հավանականությունը, որ նրանք կանցնեն հղմամբ և կգան Ձեր հարթակ: Խորհուրդ է տրվում հղումներ տեղադրել համապատասխան էջերում, որպեսզի ճիշտ մարդիկ սեղմեն հղմանը:
Հենց որ Դուք հեղինակավոր աղբյուրներից գեներացնում եք արժեքավոր հղումներ, Ձեր կայքը համարվում է վստահելի աղբյուր և մեծանում է որոնողական համակարգերի կողմից կայքի ինդեքսավորման հավանականությունը։
#2 Հյուրային բլոգինգ (Guest Posting)
Հյուրային բլոգը փոքր բիզնեսի համար ամենատարածված SEO ծառայություններից մեկն է: Սա մի գործընթաց է, երբ բլոգերը որոշակի քոնթենթ է գրում մեկ այլ բլոգի համար, որի նպատակն է կառուցել համագործակցություն, իշխանություն և հղումներ։ Ներկայումս բլոգերները և SEO մասնագետները համագործակցում են և նպաստում օպտիմալացմանը փոխադարձ հղումներով։ Եթե Դուք նույնպես հետաքրքրված եք հյուրային հրապարակմամբ, ծանոթացե՛ք, թե ինչ է առաջարկում AIST-ը:
#3 Կոտրված հղում (Broken Link)
Սրանք հղումներ են, որոնք այլևս հասանելի չեն։ Պատճառը կարող է լինել այն, որ URL-ում փոխվում է ցանկացած նիշ: Արդյունքում հղումը տանում է 404 սխալով էջ: Նմանատիպ հղումները փչացնում են Ձեր կայքի որակը։ Ամեն ինչ արեք, որպեսզի խուսափեք նման հղումներից։
Բացի այդ, այլ կայքերում տեղադրված նման կոտրված հղումները կարող են օգտակար լինել Ձեզ: Գուցե սա կարող է շփոթեցնել Ձեզ, բայց թույլ տվեք բացատրել։ Պատկերացրեք, որ Դուք գտել եք հղում (տեղադրված որևէ հեղինակավոր հարթակում), որը պետք է տաաներ ինչ-որ հոդվածի, օրինակ SEO-ի թրենդների մասին, բայց հղումը կոտրված է: Եթե դուք ունեք նման բովանդակություն, կարող եք կապվել կայքի պատասխանատուին և առաջարկել նրան հեռացնել վնասված հղումը՝ փոխարենը առաջարկելով տեղադրել Ձեր հղումը:
#4 Հղումների տարածում
Դուք կարող եք կիսվել Ձեր կայքի հղումներով հնարավորինս շատ հարթակներում։ Առավել տարածված են սոցիալական մեդիայիի ցանցերը (ներառյալ Facebook, Twitter, LinkedIn և այլն), Reddit, Quora և այլն: Ընդունված է նաև հղումներով կիսվելը համապատասխան հոդվածների մեկնաբանությունների բաժնում: Այնուամենայնիվ, զգո՛ւյշ եղեք, որ կանոնները չխախտվեն, քանի որ նման հարթակները սովորաբար առաջարկում են կոնկրետ պայմաններ և սահմանափակումներ:
Ամփոփելով
Այսօր շատ ընկերություններ առաջարկում են SEO փաթեթներ փոքր բիզնեսների համար և ոչ միայն։ Նրանք առաջարկում են SEO լուծումներ, որոնք իսկապես կարևոր են ցանկացած վեբ էջի առաջխաղացման համար: Անշուշտ, Դուք կհամաձայնվեք, որ եթե կա թվային բովանդակություն, ապա այն պարտադիր պետք է հասնի թիրախային լսարանին: Ուրիշ ի՞նչը կարող է նման փորձ ապահովել, եթե ոչ արդյունավետ և համապատասխան SEO ռազմավարությունը։
Հեղինակ ՝
Vera Mirzoyan
Հրապարակվել է ՝
Հունվար 17, 2020
Թարմացվել է ՝
Հունիս 04, 2021