SEO առաջխաղացում բանալիներով․ որտե՞ղ փնտրել հիմնաբառեր

SEO առաջխաղացում բանալիներով․ որտե՞ղ փնտրել հիմնաբառեր

SEO օպտիմալացման մասին մտածելիս՝ անհնար է անտեսել բանալի-բառերի՝ հիմնաբառերի կարևորությունը։ Դրանք պետք է փնտրել, խմբավորել ու տեղադրել։

Իսկ ինչպե՞ս և որտե՞ղ

Առաջինը, ինչ անում է մեծամասնությունը, օգնության է դիմում գուգլ պլաններին (google planner)։ Գրում ես քեզ հետաքրքրող որևէ հիմնաբառ, նա տալիս է տարբերակներ։ Եվ վերջ, ամեն ինչ պատրաստ է։ Բայց մի րոպե։ Իսկ եթե բոլորը, կամ մեծամասնությունը օգտագործեն նույն հիմնաբառերը, վերջն ի՞նչ կլինի։ Եվ բացի դա, planner-ը ներկայացնում է միայն ամենատարածված բանալիները, իսկ դրանցով առաջ գնալ ու դուրս գալ փնտրման առաջին էջ, բավականին դժվար կլինի։ Որեմն պետք է ավելի լայն մտածել։

Օրինակ, լսելով ֆուտբոլ բառը` ի՞նչ եք առաջինը մտածում Դուք։ Ես միանգամից հիշում եմ Հենրիկ Մխիթարյանին, մյուսը կարող է պարզապես գնդակ պատկերացնել, 3-րդը՝ ֆուտբոլի հագուստ, 4-րդը՝ մտածել գոլի մասին։ Եվ այս ամենը վերաբերում է ֆուտբոլին։ Այսինքն դրանք կարող են դառնալ մեր բանալիները։ Սա հասկացանք, հիմա սկսենք փնտրել։

Հիմնաբառերը վիքիպեդիայում

որտեղ փնտրել հիմնաբառեր

Գրեցինք ֆուտբոլ։ Վիքին կբերի ինֆորմացիա՝ բաժանված մի քանի մասի։ Փորձենք միասին։ Գրեք և տեսեք՝ ինչ կլինի։ Երբ բացվի ինֆորմացիա ֆուտբոլի մասին, հենց սկզբից կնկատեք team sport արտահայտությունը։ Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է լինել հիմնաբառ։ Իհարկե այո։ Չէ՞ որ ինչ-որ մեկը կարող է փնտրել թիմային սպորտ արտահայտությունը։ Իսկ ֆուտբոլը թիմային սպորտ է։

Շարժվենք առաջ։

seo հիմնաբառեր

Ահա ենթաբաժինները։ Ռեգբի ֆուտբոլը, ֆուտբոլի ասոցիացիան ևս կարող են համապատասխանել մեր կայքին, ճի՞շտ է։

Հիմնաբառերը reddit․com-ում

Վստահ եմ՝ կարդալով reddit, շատերդ ինքներդ Ձեզ հարց տվեցիք՝ արդյո՞ք դա այն հայի, ով թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ ամուսնացավ, կայքը չէ։ Այո, հենց Ալեքսիս Օհանյանի կայքն է։ Տեսնու՞մ եք, Ալեքսիսի մասին կայքում reddit-ը կարող է դառնալ բանալի-բառ, ասենք` reddit owner տարբերակով։

Առաջին հայացքից ոչ այնքան գեղեցիկ տեսք ունեցող այս կայքը բավականին հետաքրքիր, օգտակար և շատ պոպուլյար է։ Այն նաև կարող է մեզ օգնել հիմնաբառեր փնտրելու հարցում։ Ինչպե՞ս։ Եկեք տեսնենք։ Փնտրման վանդակում գրեք Ձեզ հետաքրքրող հիմնաբառը։ Օրինակ  cakes (տորթեր)։

փնտրել բանալի բառեր

Ունեցանք այսպիսի արդյունքներ։ Կարմիրով նշվածում ցույց է տված հետևողների թիվը։ Բնականաբար որքան մեծ թիվ, այնքան ավելի հայտնի կայք։ Սեղմեք որևէ մեկի վրա։ Ասենք առաջինի։

որտեղ փնտրել հիմնաբառեր

Մեր ցուցակը ավելացրեցինք շոկոլադե տորթ, տորթի խանութ, փանքեյք հիմնաբառերով։ Սեղմեք շոկոլադե տորթի հղումով։ Կա 5 մեկնաբանություն։ Երբեմն մեկնաբանություններում նույնպես կարելի է գտնել հիմնաբառեր։ Օրինակ մեկնաբանությունում հարցնում են բաղադրատոմսը։ Ունեցանք նաև տորթերի բաղադրատոմսեր։

Ի դեպ, reddit-ի միջոցով հիմնաբառեր փնտրելու գաղափարը Բրայանինն է,http://backlinko.com/

Հիմնաբառերը ֆորումներում

Գրեք գուգլում cake և ավելացրեք forums: Արդեն վերնագրերում հնարավոր կլինի դուրս բերել հիմնաբառեր։ Հետո մտեք ֆորում և կարդացեք։ Վերնագրեր, մեկնաբանություններ, ինչպես reddit-ում։ Դա այնքան էլ դժվար և ժամանակատար չէ, որքան թվում է առաջին հայացքից։

Դե ինչ, այսօր այսքանը։ Շատ երկար տեքստերը հոգնեցնում են, որքան էլ որ հետաքրքիր լինեն։ Այդ իսկ պատճառով այսքանով ավարտում եմ այսօրվա թեման, բայց խոստանում շարունակել հաջորդ թեմաներում։

Շարունակելի․․․

Shushanik Shahbazyan

Հեղինակ ՝ Shushanik Shahbazyan
Հրապարակվել է ՝ Օգոստոս 11, 2017
Թարմացվել է ՝ Սեպտեմբեր 02, 2021