Ինչպե՞ս ստեղծել նոր կայք 0-ից ճիշտ SEO օպտիմալացմամբ
Ողջույն բոլորին։ Կարծում եմ շատերդ կհամաձայնվեք, որ ավելի լավ է անել նորը, քան փոխել հինը։ Կլինի դա տան վերանորոգում, տորթի ձևավորում, թե կայքի վրա աշխատանք, միևնույնն է, ավելի հեշտ է սկսել սկզբից։ Ինչ եմ ուզում ասել․որ SEO-ի, որոնողական համակարգերում լավ դիրքեր ունենալու մասին պետք է մտածել այն պահին, երբ մտածում եք կայք ունենալու մասին, այլ ոչ թե, երբ արդեն վաղուց ունեք։
Ինչպե՞ս ունենալ որոնողական համակարգերի համար ճիշտ կայք
Ենթադրենք, ունեք գեղեցկության սրահ և ցանկանում եք ունենալ նաև կայք։ Եկեք մտածենք՝ քանի էջ պետք է ունենա այն։ Մե՞կ, երկու՞։ Իսկ ես կասեմ՝ որքան շատ, այնքան լավ։ Եթե ունեք մազերը կտրելու մի քանի տարբերակ՝ տաք մկրատով, սովորական, մազ կտրելու մեքենայով, գուցե կան էլի տարբերակներ, չգիտեմ, վատ չի լինի ունենալ էջ, որտեղ մանրամասն գրված կլինի տաք մկրատով կտրելու օգտակարության մասին։ Թե ինչ կլինի Ձեր մազերի հետ դրանից հետո։ Ու երբ մարդիկ որոնողական համակարգերում կփնտրեն «սանրվածք տաք մկրատով», օրինակ, կհանդիպեն Ձեր կայքին, որտեղից էլ կտեղեկանան նաև Ձեր գեղեցկության սրահի մասին։ Իսկ թե ինչպես կազմել կոնտենտ, ես մանրամասն խոսել եմ այստեղ։
Կայքը կունենա գլխավոր էջ, որտեղ կլինի մենյու, նկար, գուցե նկարներ, սոց․ կայքերի իկոնկաներ ու էլի որևէ ինֆորմացիա։ Դա կախված նրանից, թե ինչպես կորոշի դիզայները։ Լավ կլինի ունենալ էջ «մեր մասին»։ Երբ եք հիմնադրվել, ինչպես եք աշխատում, ինչ նորամուծություններ ունեք և այլն։ Կլինի ծառայությունների էջ, որն իր հերթին ճիշտ կլինի բաժանել առանձին էջերի՝ վարսահարդարում, դիմահարդարում, եղունգների խնամք, էպիլացիա և այլն։
Հետաքրքիր ինֆորմացիան, որի մասին նշեցի վերևում, կարող է լինել «բլոգ» բաժնում։
Այսինքն, պետք չէ այս ամբողջ ինֆորմացիան լցնել մեկ էջի վրա, խցկված իրար հետևից։ Դա վատ է ոչ միայն մարդու աչքի, այլև որոնողական համակարգերի համար։
Նախապես մտածելով SEO-ի մասին՝ թույլ չեք տա բազմաթիվ սխալներ՝ սկսած վերնագրերի չափսերից, վերջացրած նկարների օպտիմալացումով և url-ներով։ Իսկ եթե այս ամենին ուշադրություն չդարձնեք, հետո բավականին երկար ժամանակ կխլի ձեզնից այդ ամենի ուղղումն ու որոնողական համակարգերում բարձր դիրքերը վերադարձնելը։
Հասարակ մի բան։ Ենթադրենք՝ սխալ եք գրել url-ն (թե ինչպես ճիշտ գրել, կարդացեք այստեղ)։ Հետո այն փոխելը շատ խնդիրների առաջ կկանգնեցնի: Եթե այն փոխեք, անհրաժեշտ կլինի անել redirect, հակառակ դեպքում փնտրման արդյունքում Ձեզ կտա հին տարբերակով և բացելուց հետո «Էջը չի գտնվի»։
Ճիշտ բաժանված էջեր օպտիմալացման համար
Եկեք քննարկենք ԱԻՍՏ Գլոբալի մեր կայքը։ Ամեն ինչ շատ հստակ բաժանված է էջերով։ Գլխավորում գրեթե բոլոր հիմնական էջերի կրճատ տարբերակն է՝ ծառայությունները, առաքելությունը, հաճախորդների կարծիքները։ Այնուհետև պորտֆոլիոն է, ծառայությունների էջը, որը իր հերթին բաժանված է 5 էջի, հաճախորդների կարծիքներն են, մեր մասին, ուսուցման էջ, կապ և բլոգ։ Յուրաքանչյուր էջի համար գրված է կոնտենտ՝ ճիշտ ընտրված հիմնաբառերով, վերնագրերով, օպտիմալացված նկարներով։
Գրեք գուգլում «վեբ ծրագրավորման դասընթացներ»։ Aist Global-ն առաջինն է։ Մենք նախապես ենք մտածել SEO-ի մասին։
Ուշադրություն դարձրեք կոնտենտին, դրանում օգտագործված հիմնաբառերին, url-ներին, հղումներին։
Միշտ հիշեք։ Պետք չէ ոչինչ թողնել բախտի քմահաճույքին։ Եթե ցանկանում եք, որ աշխատանքն արդյունքեր տա, նախապես մտածեք բոլոր դետալների մասին։ Վերջիններս շա՜տ կարևոր են։ Չնայած՝ SEO-ն 21-րդ դարում դետալ չի կարող համարվել։
Եթե հավանեցիք, կիսվեք ընկերների հետ։
Հեղինակ ՝
Shushanik Shahbazyan
Հրապարակվել է ՝
Սեպտեմբեր 11, 2017
Թարմացվել է ՝
Հունվար 16, 2020