Ինչո՞ւ է կայքերի օպտիմալացումը կարևոր բիզնեսի համար
Ներկայումս զարմանալի չէ, որ ընկերությունները ձգտում են օնլայն հարթակում ապահովել իրենց ներկայությունը։ Սակայն, միայն ներկայությունն այլևս բավարար չէ։ Ո՞ւմ է հետաքրքրում գեղեցիկ նախագծված և ֆունկցիոնալ կայքը, որը չի հայտնվում որոնման արդյունքներում: Ըստ վիճակագրության, ամեն օր մեկ վայրկյանում Google-ը ստանում է ավելի քան 40 000 հարցում։ Եթե Ձեր կայքը չի հայտնվում որոնման արդյունքներում, Դուք կորցնում եք հավանական հաճախորդներին։
Նման արդյունքը կանխելու համար ընկերությունները դիմում են կայքերի օպտիմալացման ծառայություններին: Հիշեք, որ SEO օպտիմալացումը (որոնողական համակարգերի օպտիմալացում) պատասխանն է այն հարցին, թե ինչպես պետք է հասնել հավանական հաճախորդներին առցանց։
Ի՞նչ է SEO օպտիմալացումը
Սովորաբար բիզնեսի ղեկավարներն այնքան էլ տեղյակ չեն SEO օպտիմալացման կարևորության մասին։ SEO-ն կայքի օպտիմալացման գործընթաց է, որն ուղղված է ինչպես կայքի որակի, այնպես էլ կայքի այցելուների թվի բարձրացմանը։ Եվ այս ամենն օրգանական որոնման արդյունքների հաշվին: Սա նշանակում է, որ Ձեր կողմից առաջարկվող ապրանքների / ծառայությունների որոնման ժամանակ Ձեր պոտենցիալ հաճախորդները գտնում են Ձեր առցանց հարթակը, օրինակ՝ Google-ում:
Կայքեր ծրագրավորող ընկերությունները (անկախ ոլորտից՝ լրատվական կայք, օնլայն խանութ, դասավանդման հարթակ, և այլն), սովորաբար պատասխանատվություն են կրում հարթակի տեխնիկական օպտիմալացման ծառայությունների համար։ Ամեն դեպքում սա բավարար չէ գերազանց արդյունք ստանալու համար։ Ձեզնից կպահանջվի նաև իրականացնել կայքի ներքին և արտաքին օպտիմալացման ծառայությունները։
Այսօր բոլորն էլ ձգտում են լավագույն արդյունքի արժանանալ կամ գոնե Google-ի որոնման առաջին էջում հայտնվել։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են արժանի այնտեղ լինելու, այնպես որ պետք է արժանանալ այդ իրավունքին։ Ներկայումս, էջերը դասակարգելու նպատակով Google-ը իր ալգորիթմների միջոցով դիտարկում է ավելի քան 200 ազդանշան: Ստացվում է՝ Դուք պետք է Ձեր հույսը դնեք SEO ծառայությունների վրա, որոնց շնորհիվ կարող եք բարձրացնել Ձեր բիզնեսի աճը։
SEO-ն մեկանգամյա անելիք չէ, և ոչ էլ ինչ-որ ավտոմատացում, որից իրական արդյունք կարելի է ակնկալել: Այն շարունակական քննադատական մարտավարություն, ռազմավարություն և օրգանական SEO ծառայություններ է պահանջում։ Այս հոդվածում ես պատրաստվում եմ ներկայացնել SEO-ի ամենակարևոր հատկանիշները, ինչպես նաև ընդգծել դրանց արդյունավետությունը և կարևորությունը բիզնեսի համար։ Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ է առաջարկում օրգանական SEO-ն, ուրեմն ճիշտ տեղում եք։ Գնացինք։
Ներքին օպտիմալացում
Ոլորտի ուսումնասիրություն
Մրցակիցների շրջանում Ձեր կայքի՝ առաջ գնալու շանսերը մեծացնելու համար օպտիմալացման ծառայություններ մատուցող ընկերությունները վերլուծում են Ձեր կոնկրետ գործունեության շրջանակը: Արդյունաբերության մասին կազմած հստակ պատկերացումն օգնում է հասկանալ ակնկալվող գործողությունները, որոնք օգնում են առաջ մղել բիզնեսը։
Բանալի բառերի ուսումնասիրություն
Դուք հաստատ գիտեք, որ Ձեր ծառայությունները գտնելու համար պոտենցիալ հաճախորդները կոնկրետ բառեր կամ արտահայտություններ են փնտրում։ Սրանք համարվում են բանալի բառեր։ Ճիշտ ընտրված և արդյունավետ բանալի բառերը գերազանց SEO արշավի հիմքն են։ Արդյունավետ SEO ծառայությունները հիմնաբառերի այնպիսի արդյունքներ են ապահովում, որոնք լուծում են Ձեր հաճախորդների խնդիրները՝ նրանց ուղորդելով Ձեր հարթակ։
Մետա տվյալներ
Երբ Ձեր կայքի ամբողջ մետա տվյալները (վերնագրի թեգը, URL թեգը, նկարագրության թեգը) օպտիմալացված են որոնման համակարգերի համար, որոնողական համակարգի բոտերն ավելի հեշտ են սկանավորում Ձեր տվյալները և որոնողներին օգտակար արդյունքներ տրամադրում, որոնք համապատասխանում են նրանց պահանջներին:
Արագություն
Որպես օգտատեր Դուք կհամաձայնվեք, որ կայքերը, որոնք երկար ժամանակ են պահանջում բեռնելու համար, հիասթափեցնում են և ստիպում լքել հարթակը։ Որպես բիզնես՝ Դուք պետք է ներկայացնեք այնպիսի կայք, որն այցելուներին չի ստիպի երկար սպասել։ Ձեր կայքի բովանդակությունը, ներառյալ բոլոր վիզուլ տարրերը (նկարներ, տեսանյութեր), պետք է օպտիմալացվեն այնպես, որ էջի բեռնման ժամանակը նվազագույնի հասցվի: Արդյունքում, Ձեր պոտենցիալ հաճախորդները ստիպված չեն լինի սպասել։
Կայքի սխեմա (Schema Markup)
Ոչ բոլոր SEO փաթեթներն են ներառում կայքի օպտիմալացման այս կետը, որը շատ կարևոր է որոնման արդյունքներում հայտնվելու գործում։ Երբ այս իմաստային բառարանը ինտեգրվում է Ձեր կայքի էջերում, որոնման համակարգերը ավելի լավ են կարդում Ձեր էջի բովանդակությունը և ներկայացնում այն պոտենցիալ հաճախորդներին: Schema Markup-ն առաջարկում է մի քանի տեսակներ՝ հաշվի առնելով էջերի տարբեր տեսակները, ներառյալ հոդվածները, իրադարձությունները, ծառայությունները, վեբ էջերը, թրեյնինգները և այլն:
Արտաքին օպտիմալացում
Հղումների կառուցում
Մարքեթինգային մի շարք գործակալություններ հղումներ ստեղծելու ծառայություններ են առաջարկում։ Դուք կարող եք մտածել, որ նման հղումների կարիք չունեք, սակայն այս հղումները կարող են դրական ազդեցություն թողնել Ձեր վեբ էջի վրա, երբ այն պետք է դասակարգվի որոնման արդյունքներում:
Եկե՛ք վերցնենք «SEO services» արտահայտությունը, որի ամսական որոնման ծավալը 22320-ի է հասնում: Մյուս կողմից, որոնման արդյունքների թիվը 490 մլն․ է։ Այստեղ մենք տեսնում ենք, որ մրցակցությունը, իրոք, բարդ է։ Նման դեպքերում հղումները նշանակություն ունեն: Հեղինակավոր կայքերից ստացած հղումները բարձրացնում են Ձեր էջի վարկանիշը:
Հյուրային բլոգինգ
Հյուրային հոդվածները նույնպես այցելուներին ուղորդում են դեպի Ձեր կայք։ Այս ծառայությունը նույնպես ներառված է կայքի օպտիմալացման մեջ: Գործակալությունները բովանդակություն են գրում հեղինակավոր կայքերի համար, որոնք էլ իրենց հերթին հղումներ են տեղադրում դեպի Ձեր էջ։
Այն հետադարձ հղումները, որոնք գալիս են բարձր որակի կայքերից, բարձրացնում են նաև Ձեր կայքի վարկանիշը։ Որոնողական համակարգերը Ձեր հարթակը վստահելի են համարում, քանի որ վերոնշյալ հեղինակավոր էջը Ձեզ հետ կապ է հաստատել:
Սոցիալական տարածում
Չնայած սոցիալական հարթակները դարձել են վայրեր, որտեղ մարդիկ շփվում են միմյանց հետ, սոցիալական կայքերը կարող են նաև աշխատել մեր անունից: Դուք կարող եք հրապարակել Ձեր կայքի հղումները տարբեր սոցիալական ցանցերում, որոնք ունեն հետևորդների համապատասխան շրջանակ։
Արդյունքում ավելի շատ մարդիկ են իմանում Ձեր ծառայությունների մասին, հետևում են Ձեր խորհուրդներին և առաջարկներին, դիտարկում Ձեր կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները և, ի վերջո, դառնում են Ձեր մշտական հաճախորդները։
Հեղինակավոր մարդիկ (Influencer-ներ)
Ազդեցիկ անձինք կարևոր դեր են խաղում թվային մարքեթինգի ոլորտում: Գործակալությունները համագործակցում են նման մարդկանց՝ Influencer-ների հետ, ովքեր Ձեր բրենդը ներկայացնում են իրենց հետևորդներին և բաժանորդներին: Վեբ կայքերի օպտիմալացման ծառայություն մատուցող փորձառու ընկերությունը կկարողանա այնպիսի Influencer-ների գտնել, ովքեր հետևորդների մեծ թիվ ունեն։ Պետք է հաշվի առնել, որ այս հետևորդները հակված լինեն օգտվելու Ձեր ծառայություններից կամ ապրանքներից և դառնալու Ձեր հաճախորդները:
Influencer մարքեթինգի ազդեցությունը կայանում է նրանում, որ այս ազդեցիկ մարդիկ ներկայացնում են Ձեր ապրանքանիշը, սակայն առանց ակնհայտ գովազդի։ Երբեմն նույնիսկ տեղադրվում են հղումներ, որոնք բերում են Ձեր կայք։ Այսպիսով, սա նույնպես դառնում է հղումներ կառուցելու և կայքի այցելուների թիվը մեծացնելու ևս մեկ ճանապարհ։
Ամփոփում
Ինչպես արդեն հասկացանք՝ SEO օպտիմալացումը արժեքավոր այցելուներ է ապահովում դեպի Ձեր կայք։ Այս այցելուներին կարելի է հետևել Google Analytics-ի միջոցով: Սա հրաշալի մի գործիք է, որը ցույց է տալիս այն բոլոր տվյալները և ցուցանիշները, որոնք կօգնեն պատկերացում կազմել հաճախորդների վարքագծի վերաբերյալ: Այս ցուցանիշների մեջ ներառվում են՝
✔ ինչպես են նրանք որոնում իրականացնում
✔ ինչպես են նրանք դիտում էջը
✔ լեզուն, որ նրանք օգտագործում են
✔ տեխնոլոգիան, որ նրանք օգտագործում են
✔ տարածաշրջանը, որտեղ նրանք գտնվում են
✔ որ օրերին են նրանք առավել ակտիվ
✔ որ ժամին են նրանք առավել ակտիվ
Այս չափազանց արժեքավոր տվյալների շնորհիվ Դուք աջակցություն եք ստանում Ձեր բիզնեսի և նրա ռազմավարությունների հետ կապված ավելի արդյունավետ որոշումներ կայացնելիս:
Եթե Դուք հետաքրքրված եք ճիշտ SEO ռազմավարության իրականացմամբ, ապա տեղեկացրեք Ձեր բիզնես ոլորտի մասին և թե որքան լավ է Ձեր բիզնեսը գործում առցանց հարթակում: Արդյունքում, մենք կարող ենք առաջարկել լավագույն հնարավոր ռազմավարությունները։ Մենք Ձեզ կօգնենք հասնել Ձեր հավանական հաճախորդներին և նրանց դարձնել հավատարիմ Ձեր բիզնեսին։
Հեղինակ ՝
Vera Mirzoyan
Հրապարակվել է ՝
Մարտ 19, 2020
Թարմացվել է ՝
Մարտ 05, 2021