10 պատճառ, թե ինչու Ձեր տուրիստական բիզնեսը կայքի կարիք ունի
Նախկինում ցանկացած տուրիստական կազմակերպության հաջողվում էր աշխատել առանց օնլայն հարթակի։ Այսօր պատկերն այլ է․ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում ոչ մի տուրիստական գործակալություն չի կարող հաջողության հասնել առանց օնլայն ներկայության։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ համացանցը լի է տուրիստական կայքերով, որոնցից ոչ բոլորն են առաջարկում հուսալի ծառայություններ։
Իսկ գիտե՞ք՝ ինչ է ասում այցելուներին լավագույն տուրիստական հարթակը․
«Հավաքի՛ր ճամպրուկդ․ գնում ենք ճանապարհորդության»
Եթե Դուք դեռևս կայք չունեք (կամ այն չի հասցրել օգտակար լինել) և Դուք կասկածում եք նրա օգտակարության վրա, ուրեմն Դուք ճիշտ տեղում եք։
Այս անգամ մենք կքննարկենք լավագույն զբոսաշրջային պորտալների առանձնահատկությունները և կընդգծենք նրանց կարևորությունը տուրիստական բիզնեսում։ Արդյունքում միասին կպատասխանենք Ձեր հարցին, թե ինչո՞ւ ունենալ սեփական զբոսաշրջային հարթակը։
Եվ այսպես, եկե՛ք բացահայտենք զբոսաշրջային կայքի 10 ամենակարևոր առավելությունները։
№1 Վստահություն
Ներկայումս ցանկացած կազմակերպություն ձգտում է համապատասխանել թվային համակարգի թրենդներին, քանի որ օնլայն ներկայությունը վստահություն է առաջացնում։ Այսօր մարդիկ խուսափում են երկար ուսումնասիրություններից։ Օրինակ, եթե ինձ ինչ-որ ծառայություն կամ ապրանք է պետք, ես փնտրում եմ համացանցում։ Եթե կազմակերպությունը, որն առաջարկում է տվյալ ծառայությունը, ներկա է օնլայն համակարգում, ես շարունակում եմ ուսումնասիրել նրանց գործունեությունը, որպեսզի հասկանամ ծառայության որակը։ Հակառակ դեպքում ես կմտածեմ, որ չպետք է վստահեմ մի կազմակերպության, որը նույնիսկ կայք չունի։
Կայքը ցանկացած բիզնեսի դեմքն է թվային աշխարհում։ Այն օգնում է Ձեր այցելուներին ժամանակ և էներգիա խնայել, ինչի արդյունքում նրանք վստահում են Ձեզ, և Դուք առանձնանում եք տուրիստական գործակալությունների ճնշող մեծամասնության մեջ։ Մի շարք գործակալություններ բավարարվում են սոցիալ-մեդիա ցանցերի պրոֆիլներով, մինչդեռ Դուք կարող եք արժանանալ զբոսաշրջիկների վստահությանը՝ առաջարկելով հարթակ, որը կառաջնորդի նրանց։
Մենք կարող ենք օգնել Ձեզ
№2 Բրենդի անհատականացում
Կայքը Ձեզ հնարավորություն է տալիս անհատականացնելու Ձեր ապրանքանիշը (բրենդը) և ներկայացնել հաճախորդներին։ Դուք այլևս կարիք չեք ունենա տեղեկություն փոխանցել տարբեր պլատֆորմների կամ սոց-մեդիայի միջոցով, որովհետև Դուք ունեք մի ամբողջ պորտալ, որտեղ ամեն ինչ վերաբերում է Ձեր բրենդին և ծառայություններին։
Եվ սա դեռ ամենը չէ․ այստեղ յուրաքանչյուր այցելու Ձեր հավանական հաճախորդն է։ Այսպիսով՝ Դուք ձեռք եք բերում նոր հաճախորդներ՝ անհատականացնելով Ձեր բրենդը։ Պարզենք, թե ինչպես հաջորդ կետում․
№3 Կիսվե՛ք ոլորտին վերաբերող ինֆորմացիայով
Ոլորտում լավագույններից լինելու համար Դուք կարող եք ներառել բլոգ, որտեղ ներկայացվում են տուրիստներին հետաքրքրող հոդվածներ։ Բլոգի նյութերը կարող են վերաբերել տեսարժան վայրերին, ավանդույթներին, ազգային խոհանոցին և այլ թեմաների, որոնք կգրավեն Ձեր հավանական հաճախորդներին։
Բլոգի հոդվածների միջոցով կարելի է նաև ներկայացնել ճանապարհորդային խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեր այցելուներին հեշտությամբ կողմնորոշվել նոր միջավայրում։
Նման քոնթենթի օգնությամբ Դուք գրավում եք Ձեր այցելուների ուշադրությունը և հետաքրքրություն առաջացնում։ Արդյունքում նրանց մոտ ցանկություն է առաջանում ինչ-որ կոնկրետ վայր այցելել, ազգային որևէ ուտեստ ճաշակել կամ ընպելիք փորձել։ Եթե կիսվել եք թանգարանների, պատկերասրահների, ցուցահանդեսների և նմանատիպ վայրերի ու միջոցառումների հետ կապված ինֆորմացիայով, ապահովե՛ք ամբողջական տվյալներ, օրինակ աշխատանքային ժամերի, մուտքի տոմսերի վերաբերյալ։
№4 Վիզուալ ազդեցություն
Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մարդիկ վիզուալները նախընտրում են տեքստերից։ Վիզուալ քոնթենթը (լուսանկար/տեսանյութ) ավելի մեծ ուշադրություն է գրավում և իմաստն ավելի արագ է փոխանցում քան տեքստը։
Ձեր ներկայացրած վիզուալ էլեմենտները շարժում են հետևորդների հետաքրքրությունը։ Տեսնելով Ձեր առաջարկած վայրերը՝ նրանց մոտ ցանկություն է առաջանում այցելելու և սեփական աչքերով տեսնելու։ Մյուս կողմից վիզուալ քոնթենթը դրական ազդեցություն է թողնում կայքի տեսքի և որակի վրա։
№5 Հաճախորդների կարծիքներ
Հաճախորդների կարծիքներին հատկացված հատուկ բաժինը զբոսաշրջային պորտալների մեկ այլ առավելություն է։ Ձեր այցելուները գերադասում են վստահել այլ մարդկանց, ովքեր փորձ ունեն տվյալ տուրիստական գործակալության հետ, քան հենց կազմակերպությանը։ Մարդիկ, ովքեր արդեն իսկ օգտվել են
Ձեր ծառայություններից, կիսվում են իրենց տպավորություններով և օգտվելու խորհուրդ տալիս մյուսներին։ Այս կարծիքների օգնությամբ ավելի հեշտ է արդյունքի հասնել և նոր հավատարիմ հաճախորդներ ձեռք բերել։
Կարծիքներ պարունակող հարթակների (ինչպիսին է Tripadvisor-ը), ինչպես նաև սոցիալական ցանցերի ինտեգրումը նույնպես կարող է օգտակար լինել Ձեր բրենդին։
№6 Առցանց ամրագրման համակարգ
Անկախ Ձեր ընկերության մեծ կամ փոքր լինելու հանգամանքից՝ տուրերի կազմակերպումը գլխացավանք է թվում։ Այնուամենայնիվ, մեր ամրագրման համակարգի (booking management system) շնորհիվ Դուք հեշտությամբ կարող եք կառավարել Ձեր ամրագրումները։ Այս համակարգն օգտատերերին հնարավորություն է տալիս նախորոք կատարել օնլայն ամրագրումներ։
Արդյունքում, Դուք չեք առնչվում ոլորտի այլ հարթակների հետ։ Փոխարենը՝ ներառում եք ամրագրման համակարգ հենց Ձեր կայքում, որն առաջարկում է՝
✔ Ինտերակտիվ որոնում
✔ Զտիչ (ֆիլտր)
✔ Հեշտ խմբագրում
✔ Ամրագրման օրացույց
№7 Տուրիստական գործընկերների ցանց
Ինչպես ասում են՝ «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»։ Համագործակցելով այլ ընկերությունների հետ՝ Ձեր բիզնեսը բարձրացնում է իր հաջողության մակարդակը։ Տուրիստական գործընկերների ցանցը (Travel Partner Network) կարևոր է, հատկապես եթե Դուք նպատակ ունեք համագործակցելու արտաքին զբոսաշրջային կազմակերպությունների հետ։
Պատկերացրեք՝ արտասահմանյան որևէ տուրիստական գործակալության հաճախորդներ հետաքրքրված են Ձեր տուրերից որևէ մեկով։ Ինչո՞ւ չօգտագործել Ձեր պլատֆորմը որպես միացյալ կամուրջ։ Ձեր գործընկեր կազմակերպությունը մուտքագրվում է և ամրագրում տուրեր իր հաճախորդների համար՝ ըստ Ձեր հասանելիության օրացույցի և լրացուցիչ այլ տեղեկությունների։
Արդյունքում Դուք ստանում եք ավելի մեծ թվով հաճախորդներ և եկամտի որոշ տոկոսներ կիսում գործընկեր կազմակերպության հետ։ Մյուս կողմից Դուք ժամանակ և էներգիա եք խնայում, քանի որ ամեն ինչ ավտոմատ կատարվում է կայքի ներսում։
№8 Հասանելիություն
Տուրիստական լավագույն պլատֆորմները կարող են համարվել մարքեթինգային հարթակներ։ Սա այն վայրն է որտեղ Դուք ներկայացնում եք Ձեր ծառայությունները և հետաքրքրաշարժ քոնթենթի շնորհիվ գրավում այցելուների ուշադրությունը։ Դուք պետք է առաջարկեք դիզայն, որը հարմարեցված է տեխնոլոգիական տարբեր սարքավորումների (Responsive design), հարմար և հասանելի է օգտագործողին։
Նման հարթակներն օգտատերերին ապահովում են հեշտ մուտքով։ Աջակցության ծառայությունների (Support services) շնորհիվ նրանք հեշտությամբ թարմացնում են էջերը, արձագանքում նոր տեխնոլոգիաներին և կատարում գործնական փոփոխություններ առանց ՏՏ ոլորտի հիմնական գիտելիքների։ Մյուս կողմից՝ զբոսաշրջիկները ծանոթանում են պահանջված ինֆորմացիային և ընտրում ճանապարհորդական լավագույն ուղղությունը։
Կատարելով ընտրություն՝ նրանք կարող են հեշտությամբ լրացնել հետադարձ կապի ձևը կամ կապ հաստատել Ձեր էլեկտրոնային հասցեի միջոցով։
№9 Վաճառքի խթանում
Լավագույն զբոսաշրջային պորտալները ինֆորմացիայի ազդեցիկ աղբյուր են հանդիսանում տուրիստների համար։ Ձեր հուսալի քոնթենթը կարող է խթանել այցելուներին։ Իսկ ամենակարևոր առավելություններից մեկը տուր փաթեթներ տեղադրելու և վաճառելու հնարավորությունն է հենց Ձեր սեփական հարթակից։ Այստեղ Դուք հեշտությամբ տեղադրում, հրապարակում և կառավարում եք տուրերը։
SEO օպտիմալացված կայքի օգնությամբ Դուք հասանելի եք դառնում ավելի մեծ լսարանի և տուր փաթեթները ներկայացնում ավելի մեծ թվով մարդկանց։ Որքան մեծ է Ձեր այցելուների թիվը, այնքան հավանական է վաճառքի աճը։
№10 Բիզնեսի աճ
Պատկերացրե՛ք, որ Դուք ունեք կայք՝ Ձեր տուրիստական կազմակերպության օնլայն կերպարը։ Արդյունքում Դուք
✔ վստահելի եք,
✔ այցելուներին գրավում եք հետաքրքրաշարժ քոնթենթով,
✔ ճանապարհորդներին օգնում եք նվազագույն ջանքերով կատարել լավագույն հնարավոր ընտրությունը,
✔ հասանելի եք։
Կռահեցի՞ք՝ ինչ սպասել։ - Բիզնեսի աճ․ ահա, թե ուր են տանում վերոնշյալ կետերը։
Տուրիստական պլատֆորմը Ձեր հաջողության բանալին է։
Դեռ մտածո՞ւմ եք, թե ինչպիսի հարթակ կհամապատասխանի Ձեր կազմակերպությանը։ Մենք առաջարկում ենք անվճար կոնսուլտացիա՝ քննարկելու Ձեր բիզնես նպատակները:
Հեղինակ ՝
Vera Mirzoyan
Հրապարակվել է ՝
Հոկտեմբեր 02, 2019
Թարմացվել է ՝
Դեկտեմբեր 29, 2020