SEO. Ի՞նչ նորություններ կան SEO աշխարհում այս տարի

SEO. Ի՞նչ նորություններ կան SEO աշխարհում այս տարի

Ողջույն բոլորին։ Ժամանակն անցնում է, մարդիկ աշխատում են, փոփոխություններ մտցնում կյանքում․ ոչինչ իր տեղում չի մնում։ Google-ը նույնպես առաջ է շարժվում ու նորություններ մատուցում մեզ՝ լավ թե վատ, հիմա կհասկանանք միասին։

Այս անգամ խոսելու ենք այն թրենդների մասին, որոնք արդեն սկսել են աշխատել, որոնց վրա հիմնվում է գուգլը կայքերը որոնելիս և որոնք էլ ավելի ակտուալ են լինելու այս տարի։

Rankbrain և օգտատիրոջ գործողությունները

Ի՞նչ է սա։ Այս կամ այն բանը փնտրելիս՝ որոնողական համակարգերը մեզ ցույց են տալիս այն արդյունքները, որոնք ըստ իրենց ամենաշատն են համապատասխանում մեր որոնմանը։ Բայց այսուհետ հաշվի է առնվելու նաև մեր կարծիքը։ Օրինակ՝ մենք փնտրում ենք “ինչպե՞ս պատրաստել կետչուպ”։

seo 2018 RankBrain

Մտնում ենք հենց առաջին տողում բերված կայքը, բայց չկողմնորոշվելով՝ դուրս ենք գալիս։ Այսինքն՝ կամ այն չի բավարարում մեր հետաքրքրությունը, կամ վատ դիզայնի պատճառով չենք կողմնորոշվում։ Հետո, դուրս գալով, սեղմում ենք ասենք 4-րդ տողում գտնվող կայքին։ Ու մեկել հասկանում ենք, որ սա հենց այն էր, ինչ մենք փնտրում էինք։

Բնականաբար ուսումնասիրում ենք կայքը, կարդում այն, ինչ մեզ պետք էր․ արդյունքում անցկացնում ենք բավականին ժամանակ այնտեղ։ Եվ, երբ մեզ նման վարվում են շատերը, գուգլը հասկանում է, որ մի բան այն չէ և ներքևում գտնվող կայքը բարձրացնում է վերև, իսկ այնտեղ հայտնվածն իջեցնում է։ Այ այսպիսի հետաքրքիր նորություն։

Եթե ամփոփենք, կստացվի, որ կարևոր է՝

  1. Որքան ժամանակ ենք անցկացնում կայքում
  2. Մարդկանց քանի տոկոսն է սեղմում հղմանը

Կայքում անցկացրած ժամանակը

RankBrain-ը ՇԱՏ ՄԵԾ ուշադրություն է դարձնում կայքում անցկացրած ժամանակի վրա։ 3 րոպե 10 վրկ։ Ահա սա բավական է։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե արդեն 3 րոպե Դուք կայքում եք, նշանակում է, այն դուր է գալիս Ձեզ և բավարարում է Ձեր հետաքրքրասիրությունը։ Եվ սրա պատասխանն է ճիշտ, գրագետ, բովանդակալից կոնտենտը։ Այն, որ մարդիկ սեղմեցին Ձեր կայքի հղմանը, դեռ ոչինչ չի ասում։ Չէ՞ որ նրանք կարող են չգտնել ներսում այն, ինչ փնտրում էին։

կայքում անցկացնելու մինիմալ ժամանակը

Ի դեպ, մի հետաքրքիր բան։ Վերջերս փնտրում էի մի ինֆորմացիա: Բացեցի հենց առաջին տողում հայտնված կայքը։ Քանի որ ինձ հետաքրքիր էր ոչ թե բովանդակությունն այդ պահին, այլ քանակը, այն տեսնելուց հետո միանգամից փակեցի կայքը։ Մի քանի րոպե անց հիշեցի, որ դա պետք է ուղարկեի մեկ ուրիշին։ Նորից փնտրեցի նույն կերպ, բայց այս անգամ այդ կայքը ընդհանրապես չհայտնվեց։ Այսինքն գուգլը համարեց, որ եթե ես բացել ու միանգամից փակել եմ կայքը, ուրեմն դա ինձ հետաքրքիր չէր։ Փաստորեն ինչ-որ չափով վատություն արեցի կայքին։

Մարդկանց քանի տոկոսն է սեղմում հղմանը

Եվ ու՞ր էր արդարությունը մինչև այս)) Եթե մարդկանց ավելի շատ տոկոսը սեղմում է ներքևի տողերում եղած հղմանը, քան առաջին կամ 2-րդ, ինչու՞ նա չպետք է հայտնվի վերջիններիս տեղում։ Ամեն ինչ շատ պարզ է։

Հա, չմոռանաք title վերնագրերի մասին։ Չէ՞ որ դրանք շատ կարևոր են։ Ահա այստեղ կարդացեք ավելի մանրամասն։

CTR-click-through rate

CTR-ը դա սեղմումների (click) քանակն է հղմանը՝ բաժանած ցույց տվածների քանակին։ Այսինքն եթե 1000 անգամ երևացել է տվյալ կայքը, բայց նրա վրա սեղմել են 5 անգամ, ստացվում է, որ CTR-ը 0․5% է։ 5/1000

Այսինքն դուրս է գալիս, որ եթե հիմնաբառերով և այլ ցուցանիշներով գուգլը Ձեզ գտել և ցույց է տալիս առաջին տողում, բայց իրականում ոչ ոք չի սեղմում այդ հղման վրա, ինչու այն պետք է մնա այնտեղ։ 

Google-ի ինժեներ Paul Haahr-ը բավականին մեծ իրարանցում առաջացրեց SEO աշխարհում համաժողովին առաջ բերելով այս սլայդը՝

Paul Haahr

Ներդաշնակ, ճիշտ կոնտենտը հաղթում է

Թե ինչպիսին պետք է լինի կոնտենտը, արդեն խոսել եմ այստեղ։ Եվս մի քանի բան։ Գուգլը ներթափանցում է Ձեր էջ և ստուգում՝ արդյոք գլխավոր հիմնաբառը կա՝

  1. url-ում
  2. Title վերնագրում
  3.  նկարների alt-ում  
  4. meta description-ում
  5.  H1 վերնագրում

Բացի դա, կարևոր է ստեղծել այնպիսի կոնտենտ, որտեղ հնարավոր կլինի գտնել այդ թեմայի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները։ Առնվազն 2000 բառ պարունակող հոդված, որն իր մեջ կներառի LSI ( latent semantic indexing) հիմնաբառեր։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում LSI հիմնաբառերը

LSI-ն այն բառերն ու հիմնաբառերն են, որոնք ասոցացվում են Ձեր հիմնական հիմնաբառի հետ։ Օրինակ, ենթադրենք Դուք գրում եք կոնտենտ “Ինչպե՞ս նիհարել ամռանն ընդառաջ”։ Նիհարելու LSI բառերը կլինեն՝

  • Դիետա
  • Քաշի կորուստ
  • Բաղադրատոմսեր և այլն։

Նման բառեր կարող եք մտածել ինքնուրույն կամ էլ օգտվել անվճար LSI Graph.-ից:

LSI բառեր

2-րդ տարբերակում դուք կարող եք գրել Ձեր գլխավոր հիմնաբառը Գուգլի որոնման վանդակում, այնուհետև նայել ամենաներքևում մյուսների փնտրածները։ Օրինակ այս դեպքում փնտրել եմ "diet plan":

LSI բառեր

Մգեցված բառերը կլինեն հենց Ձեր LSI-երը։

3-րդ տարբերակում կարող եք փնտրել Google keyword planner-ում։ Գրեցիք հիմնաբառը, գուգլը բերեց տարբերակներ, որոնցից շատերը հենց LSI բառեր են։

Google-ը կսկսի հաշվի առնել առաջին հերթին մոբայլ տարբերակը

Սա բացատրվում է շատ պարզ։ Մարդկանց 60%-ը փնտրում է հենց մոբայլ տարբերակով և ենթադրվում է, որ այս թիվն ավելի կմեծանա ապագայում։ Ուստի, եթե նոր եք մտածում կայք ունենալու մասին, միանգամից հաշվի առեք այս փաստը, իսկ եթե արդեն ունեք, ուրեմն հետևեք խորհուրդներին և կատարեք փոփոխություններ։

1․ Կարծում եմ նկատած կլինեք, թե երբեմն ինչպես են մոբայլ տարբերակում թաքցնում կոնտենտը, երբ շարունակությունը կարդալու համար պետք է սեղմես  “կարդալ ավելին” կոճակին։ Դա սխալ է։ Այդ թաքնված տեքստը պարզապես չի երևում որոնողական համակարգերին, ուստի ոչինչ տեքստից հաշվի չի առնվի։

Բացեք այս հոդվածը մոբայլ տարբերակով։ Ամեն բան հենց այնպես է, ինչպես համակարգչով՝ առանց թաքնված տեքստերի։

2․ Ճկվող (responsive) դիզայնի մասին արդեն խոսել եմ։ Չմոռանաք դրա մասին։ Ի դեպ, գուգլն առաջարկում է գործիք, որը ստուգում է, թե ինչ տեսք ունի կայքը մոբայլ տարբերակով։ Ահա այն՝ https://search.google.com/test/mobile-friendly

Այստեղ կտրվեն նաև խորհուրդներ, թե ինչպես շտկել թերությունները։

Դե ինչ, այս հոդվածում այսքանը։ Մյուս հետաքրքիր նորությունների մասին կխոսենք մյուս թեմայում։ 

Shushanik Shahbazyan

Article by: Shushanik Shahbazyan
Published on: January 16, 2018
Last updated on: September 03, 2021