Կոնտենտ՝ ճիշտ, հասկանալի ու «գտնված»

Կոնտենտ՝ ճիշտ, հասկանալի ու «գտնված»

Ողջույն բոլորին։ Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, ինչով ողողված է յուրաքանչյուր կայք, ուր Դուք այցելում եք։ Կոնտենտ։ Եվ այսպես, ինչպես ունենալ գեղեցիկ, SEO-ի կողմից ընդունելի, ճիշտ տեքստ, կոնտենտ։

Համարվում է, որ հենց լավ, գրագետ, ճիշտ ու հետաքրքիր կոնտենտն է մեծամասամբ ապահովում կայքի, բլոգի տեսանելիությունը։ Եկեք հասկանանք։

Եթե Դուք ունեք բիզնես, բնականաբար ունեք նաև կայք։ Գեղեցիկ դիզայնը դեռ բավական չէ։ Հարկավոր է գրագետ ինֆորմացիա, տեքստ։ Ուշադրություն դարձրեք՝

  1. տառասխալներին և բաց թողնված տառերին
  2. պարբերություններին
  3. hամարակալումներին
  4. շրիֆտին
  5. ճիշտ բաժանմանը
  6. keyword-ների առկայությանը

Գրագետ կոնտենտ՝ առանց տառասխալների ու բացթողումների

Կոնտենտը պետք է լինի գրագետ։ Ստուգեք գրված հոդվածը մի քանի անգամ, կամ արեք դա հատուկ ծրագրերի օգնությամբ։ Ձեզ կօգնի նաև հասարակ word-ը։ Թույլ մի տվեք տառասխալներ։ Նախ՝ ընթերցողն այնքան էլ լավ կարծիք չի կազմի Ձեր մասին, իսկ Գուգլը դժվարությամբ սքան կանի այն։

Նույնը վերաբերում է նաև բաց թողնված տառերին։ Օրինակ, եթե փորձում եք կոնտենտը առաջ տանել «Հայաստանի տուրիստական գոտիները» արտահայտությամբ և բաց եք թողնում «յ» տառը, գուգլը դժվարությամբ կընկալի Հայաստան բառը։

Պարբերությունների քանակը

Աշխատեք ունենալ որքան հնարավոր է շատ պարբերություններ։ Տեքստը պետք է լինի հեշտ ընթեռնելի։ Յուրաքանչյուր նոր միտք գրեք նոր տողից։ Ուշադրություն դարձրեք նաև տողերի միջև եղած հեռավորությանը (inline-text): Այսինքն դրանք չպետք է իրար շատ կիպ լինեն։ Թողեք այնքան հեռավորություն, որպեսզի այն կարդացվի առանց լարելու տեսողությունը։ 

Որքան շատ պարբերություն, այնքան լավ։

Տառերի չափսն ու տեսակը

Ընտրեք այնպիսի չափս (font-size), որպեսզի մարդիկ առաջին հայացքից ընկալեն այն։ Նույնը վերաբերում է նաև տեսակին։ Ես ինքս սիրում եմ թեք և որոշ «խաղերով» գրված որևէ բան։ Բայց շատ դեպքերում դրանք դժվար ընթեռնելի են։ Այդպես կարելի է գրել վերնագիր, ենթավերնագիր, բայց ոչ մի ամբողջ նյութ։ Մարդիկ դա պարզապես չեն կարդա։

Ուշադրություն դարձրեք տեքստի և նրա ետևի ֆոնի գույնին ։ Անկախ այն բանից, որ Դուք շատ եք սիրում կարմիր կամ կանաչ գույնը, պետք չէ դա պարտադրել դիմացինին։ Գունավոր ցանկացած կոնտենտ բարդ է կարդացվում։ Օրինակ՝

Գունավոր ցանկացած կոնտենտ բարդ է կարդացվում

Մի արեք այսպես։ Գույները գեղեցիկ են, բայց միայն մանկական միջոցառման համար։

Համարակալում կոնտենտում


1․կոնտենտ

2․կոնտենտ

3․կոնտենտ

և

  1. կոնտենտ
  2. կոնտենտ
  3. կոնտենտ

Արեք դա html կոդի միջոցով։

Նման կերպ որոնողական համակարգերն ավելի լավ կարծիք կկազմեն Ձեր կոնտենտի գրագիտության վերաբերյալ։

Տեքստի ճիշտ բաժանում

Եթե Ձեր նյութը երկար է, լավ կլինի այն բաժանել մի քանի մասի և վերնագրել։ Կոնտենտի հիմնական վերնագիրը պետք է լինի h1, ենթավերնագրերը՝ h2 կամ հ3։ Այդպես շատ ավելի պարզ կլինի ընթերցողի համար՝ ինչի մասին է խոսքը։

Օրինակ, պատմում եք Մայքլ Ջեքսոնի մասին։ Վերնագրում եք ՝ «Մայքլ Ջեքսոն, անմահ լեգենդը»։ Այնուհետև ենթավերնագրերով բաժանում նյութը՝ Մանկություն, պատանեկություն, անձնական կյանք և այլն ՝ ինչպես վիքիպեդիայում։ Եվս մի տարբերակն ուսումնասիրեք այստեղ, կամ ուղղակի ուշադրություն դարձրեք այս նյութին։

Հիմնաբառեր

Խոսենք հիմնաբառերի՝ բանալիների մասին։ Դրանց ճիշտ ընտրությունն ու օգտագործումը կարևոր են։ Կոնտենտի մեջ պետք է մի քանի անգամ օգտագործվեն keyword-ներ, բայց տեղին՝ առանց ընթերցողի նյարդերն իրար տալու։ Եթե յուրաքանչյուր նախադասության մեջ օգտագործեք  հիմնաբառ, դա լավ բանի չի բերի։ Նման դեպքում դա համարվում է սպամ։ Որոնողական համակարգերը ոչ միայն Ձեզ չեն ներկայացնի որոնման արդյունքում, այլև առհասարակ կմոռանան Ձեր մասին։ Իսկ հետո վերականգնել դիրքերը շատ դժվար կլինի։

Իսկ, թե ինչպիսին են լինում հիմնաբառերը և որտեղից վերցնել դրանք, կբացահայտենք մյուս անգամ։

Բաց չթողնեք։

Եվ հիշեք, որ ամենակարևորը՝ Ձեր ինֆորմացիան պետք է լինի հետաքրքիր, քանի որ նման ինֆորմացիայով մարդիկ սիրում են կիսվել, մեկնաբանել և այլն։ Դա իր հերթին, բնականաբար, ավելացնում է դիտումների քանակը։

Shushanik Shahbazyan

Article by: Shushanik Shahbazyan
Published on: August 07, 2017
Last updated on: September 02, 2021