SEO դասընթացներ․ ու՞մ և ինչի՞ համար են դրանք

SEO դասընթացներ․ ու՞մ և ինչի՞ համար են դրանք

 

Ի՞նչ է SEO-ն

 

SEO. հապավում, որը շատ շատերին կարող է անծանոթ թվալ։ Search engine optimization կամ նույն ինքը՝ որոնողական համակարգերի օպտիմալացում։ Ի՞նչ ասել է դա։ 

Մտածեք՝ քանի անգամ եք Դուք օրվա մեջ փնտրում այս կամ այն ինֆորմացիան։ Ու այդպես անում են բոլորն ամբողջ աշխարհում։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են որոնողական համակարգերը ընտրում, թե որ կայքը Ձեզ հրամցնեն, թե որը որ էջում ու տողում լինի։

Պատկերացրեք, որ բիզնես ունեք։ Դուք հաստատ կցանկանաք, որ Ձեր բիզնես կայքը լինի google-ի, yandex-ի, կամ մյուսների առաջին էջում։ Ճիշտ եմ, չէ՞։

 

Ինչու՞ SEO դասընթացներ

 

SEO-ի մասին ինֆորմացիան այնքան շատ է համացանցում, որ եթե որոշեք ինքնուրույն ուսումնասիրել այս մասնագիտությունը, ուղղակի կխճճվեք ու շատ ժամանակ կվատնեք։ Բացի այդ, երբեմն լինում են հակասող մտքեր, կամ հայտնի բլոգերներն ասում են մի բան, որը պրակտիկայում պարզապես չի աշխատում։ Ուստի ճիշտ կլինի մասնակցել SEO դասընթացների, որտեղ կլինի նաև պրակտիկայի հնարավորություն, հնարավորություն աշխատելու գործող ու զարգացող կայքի վրա, որն այդ պահին առաջխաղացնում է Ձեզ դասավանդող ուսուցիչը։ Սա կարևոր հանգամանք է։ Չէ՞ որ պարզապես խոսքերը մի բան են, իսկ գործը բոլորովին այլ։

Օրինակ Ձեզ բացատրում են, թե ինչպես պետք է գրվի ճիշտ կոնտենտը, Դուք էլ հասկանում եք։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ հասկանալը մի բան է, պրակտիկայում ճիշտ գործածելը բոլորովին այլ։ Երբ հերթը հասնում է գործին, առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները կարող եք ստանալ դասընթացի ժամանակ։

 

Ինչի՞ և ու՞մ համար է SEO դասընթացը

 

Դասընթացն անհրաժեշտ է՝

  • Բոլոր նրանց, ովքեր ունեն բիզնես, կամ պատրաստվում են ունենալ։ Ինչու՞։ Որովհետև պետք է իմանալ, թե ինչպես զարգացնել բիզնեսն օնլայն աշխարհում։ Ունենալ կայք, որն օպտիմալացված չէ որոնողական համակարգերի համար, նույնն է, ինչ չունենալ այն։ Եթե Դուք որևէ բան եք վաճառում ու Ձեր կայքը որոնման արդյունքում մարդիկ գտնում են, Ձեր վաճառքները մի քանի անգամ աճում են։ 
  • Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ունենալ լավ մասնագիտություն, որով աշխատանք գտնելը դժվար չի լինի։ Շատերն են ավարտում այս կամ այն ԲՈՒՀ-ն ու կանգնում հարցի առաջ՝ ու՞ր գնալ աշխատանքի, այն էլ առանց պրակտիկայի։ Դա է պատճառը, որ այսօր շատերը հետաքրքրված են թվային աշխարհ մուտք գործելով։ Ամեն ինչ պարզ է։ Հենց այդ մասնագիտություններն են այսօր պահանջված, և SEO մասնագետն այստեղ, անխոս, առաջատարների մեջ է։
  • Ծրագրավորողներին․ կմտածեք գուցե, թե նրանց ինչին է պետք SEO-ն։ Այո, գրել օպտիմալացված տեքստեր, աշխատել հետադարձ հղումների վրա, նրանց բնավ պետք չէ։ Բայց ծրագրավորողները պետք է տիրապետեն ներքին օպտիմալացման մի շարք կետերին՝ կայքն ավելի լավը դարձնելու համար։
  • Մարքեթոլոգներին և ոչ միայն․ մարքեթինգի մասին անվերջ կարելի է խոսել։ Այն բազմաշերտ է, բազմաբովանդակ։ Ու եթե Դուք մարքեթոլոգ եք, անկախ նրանից, թե ինչ ոլորտում, գոնե մինիմալ գիտելիքներ SEO-ից Ձեզ անհրաժեշտ են։ Եթե մի քիչ ավելի խորը մտածենք, դա ևս այդ մասնագիտության մի մասն է։

 

Ինչո՞ւ SEO և ոչ գովազդ

 

Կա համացանցում որոնման արդյունքում առաջին հորիզոնականներում երևալու 2 տարբերակ՝ լավ SEO օպտիմալացված կայք, կամ գովազդ։ Վերջինիս դեպքում Դուք վճարում եք գուգլին կամ մյուսներին, որպեսզի այս կամ այն հարցման դեպքում հենց Ձեր կայքը հայտնվի թոփում։ Դա, իրականում, վատ չէ, եթե թույլ են տալիս Ձեր ռեսուրսները։ Բայց պետք է հաշվի առնել, որ այս տարբերակն ընտրելու դեպքում Դուք ստիպված եք լինելու միշտ այդպես անել։ Որովհետև եթե մեկ օր որոշեք դադարեցնել, Ձեր կայքը պարզապես դուրս կթռնի թոփից։

Ասել, որ SEO-ն էժան հաճույք է, չենք կարող։ Բայց այն լավ անելու դեպքում Դուք կունենաք մշտական արդյունք։ Իհարկե դադարեցնելու դեպքում այստեղ ևս կա վտանգ, որ մրցակիցները ձեզնից առաջ կանցնեն։ Բայց ճիշտ անելու դեպքում, Դուք գովազդի վրա գումար ծախսելու կարիք բնավ չեք ունենա։

Կան ընկերություններ, որ անում են թե մեկը, թե մյուսը։ Եվ դա ևս ճիշտ է ու կախված է, թե ինչ ժամկետներում ինչ արդյունք են ակնակլում ստանալ։

 

Ամփոփում

 

SEO-ն 21-րդ դարում կարևոր մասնագիտություն է, և, ամենակարևորը, պահանջված։ Եթե չգիտեք ինչ անել ու ինչի սկսել, ուղղակի գրեք կամ զանգեք մեզ։ Մենք կազմակերպում ենք  

SEO դասընթացներ, որոնք քեզ նոր հնարավորություններ կտան և կբացեն նոր հորիզոններ։

Shushanik Shahbazyan

Article by: Shushanik Shahbazyan
Published on: January 16, 2020
Last updated on: January 17, 2020