«Let’s Go to Class» նախագծի ուսումնասիրությունը
ԱԿՆԱՐԿ
Պատվիրատուն փնտրում էր օգտագործման համար հեշտ կայք, որը հիմնված կլիներ ուսուցման կառավարման համակարգի վրա և կօգներ նրա կազմակերպությանը բարելավել ուսուցման գործընթացը: AIST-ի թիմը կազմակերպեց հարցում՝ պարզելու, թե ինչ ֆունկցիաներ են անհրաժեշտ նմանատիպ հարթակների: Թիմը նախագծեց և մշակեց ուսուցման կառավարման համակարգի հարթակը` հիմնվելով հետազոտության, A/B թեստավորման և էլեկտրոնային ուսուցման տեխնոլոգիաների վերջին տենդենցների վրա:
ԽՆԴԻՐԸ
Մանդարին լեզվի ուսուցիչ Ջենիս Լինգը էլեկտրոնային ուսուցման նպատակներով օգտագործում էր Talnet ուսուցման կառավարման համակարգը: Այնուամենայնիվ, նա գոհ չէր այդ լուծումից: Talnet համակարգն օգործածելիս նա բախվել էր այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ բրենդինգը, ոչ հարմար և բարդ դիզայնը և այլ խնդիրներ: Դասավանդման և ուսուցման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար նա որոշեց ունենալ իր ուսուցման կառավարման համակարգը, որը կծառայեր նաև այլ ուսուցիչների: Լուծումը պետք է լիներ հարմար և պարզ օգտագործողի համար, համապատասխաներ ուսուցման կառավարման համակարգի պահանջներին և հեշտությամբ հարմարվեր նոր տեխնոլոգիաներին:
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Համակարգի ձևավորման և զարգացման գործընթացը կառավարելու համար AIST-ի ղեկավարությունը որոշեց օգտագործել ADDIE մոդելը (վերլուծություն, ձևավորում, մշակում, ներդրում և գնահատում): Վերլուծության փուլում հարցաշարեր բաժանվեցին 30 ուսուցիչների: Սա օգնեց պարզել, թե ինչ հնարավորություններ են պահանջվում էլեկտրոնային ուսուցման հարթակներում: Հիմնվելով ստացված տվյալների վրա մշակվեց ճարտարապետությունը և կատարվեց wireframing-ը: Հաջորդ քայլը UI և UX նախագծումն էր: Դիզայներների թիմը մշակեց նախատիպ A/B թեստավորման հիման համար: Ծրագրավորման ընթացքում թիմը ուղղորդվում էր Moodle-ի պահանջներով, իսկ լրացուցիչ նպատակներով կիրառում էր ծրագրավորման PHP լեզուն: Վեբ կայքի դեմոն և վերջնական տարբերակները ներկայացվեցին օգտատերերին: Դեմո տարբերակը թարմացվել է, լրացվել և հրապարակվել: Համակարգի օգտագործման մասին տեսանյութերի ձեռնարկներ են ներկայացվել:
ԼՈՒԾՈՒՄԸ
Դիզայներների թիմը A/B թեստավորման համար պատրաստեց կիրառելի (clickable) նախատիպեր: Թեստավորման գործընթացից հետո, դիզայներները շարունակեցին աշխատել ընտրված դիզայնի վրա: Ծրագրավորողների թիմը մանրամասն ուսումնասիրեց ուսուցման կառավարման համակարգերի Moodle-ի չափանիշները և հետևելով պահանջներին կառուցեց back-end-ի ճարտարապետությունը՝ կիրառելով PHP ծրագրավորման լեզուն: Վերջնական լուծումը ուսուցման կառավարման վեբ համակարգն է, որը ներառում է էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ բոլոր գործիքները։ Իսկ դասընթացները հասանելի են ցանկացած պահի: Կայքը կազմված է ադմինիստրատորի, ուսուցչի և ուսանողի հարթակներից: Կայքից օգտվելը օգտատերերից որևէ հատուկ տեխնիկական հմտություն չի պահանջում։
- Կառավարում
- Վերլուծություն
- Դիզայն
- Զարգացում
- Իրականացում
- Գնահատում
Գործիքներ և տեխնոլոգիաներ
Back-End ծրագրավորում
PHP7, Laravel 5.7, MySQL 5.6
Front-end ծրագրավորում
AngularJS, Bootstrap, SASS
Վճարման համակարգեր
Stripe, PayPal
Անվտանգություն
SSL
Դիզայն
Wireframing, Prototyping, Visual Design, Usability Testing
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Let’s Go to Class»-ը էլեկտրոնային ուսուցման կառավարման համակարգ է, որն օգտագործում է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, որպես հասանելի գործիք ուսանողների և ուսուցիչների համար՝ ուսուցման ընթագքում ժամանակի և վայրի հետ կապված սահմանափակումները հաղթահարելու նպատակով: Համակարգը բաղկացած է 3 հարթակներից.
Ադմինիստրատորի հարթակը հնարավորություն է տալիս կայքում կոնտենտ ավելացնել, խմբագրել և հեռացնել, ինչպես նաև հետևել կայքի օգտատերերին, վերահսկել տրաֆիկը և ստուգել կայքի օգտագործելիությունը:
Ուսանողների հարթակը կազմվել է հաշվի առնելով ուսանողների հատուկ կարիքները: Ուսանողները կարող են գրանցվել առցանց դասընթացներին, ներբեռնել դասընթացին վերաբերող նյութեր (վիդեո ֆայլեր և տեքստեր), մասնակցել ֆորումներին, գնահատել, ևն: Այլ կերպ ասած, բոլոր դասընթացները հասանելի են ուսանողներին:
Ուսուցչի հարթակը ստեղծված է հատուկ դասավանդողների համար: Ուսուցիչը կարող է հեշտությամբ վերբեռնել դասընթացի նյութերը (տեքստեր, վիդեո ֆայլեր, կոնսպեկտներ, ևն), ուղիղ եթերով կազմակերպել առցանց դասընթացներ, պատրաստել հարցաշարեր, գնահատել ուսանողներին և տրամադրել դասընթացի ավարտական վկայականներ:
Ուսուցման կառավարման հավելվածը գործի դնելուց առաջ AIST-ը կայքի օգտագործման վերաբերյալ թրեյնինգներ անցկացրեց:
ԿԱՐԾԻՔ
AIST-ի թիմը հրաշագործ է: Նրանք արագ են արձագանքում, լուծումներ գտնում,
առաջարկում են ավելի ճիշտ, կայուն և կենսունակ գործիքներ, աջակցում և օժանդակում են մեր
ընկերությանը ավելին իրականացնելու գործում:
Մենք խորհուրդ ենք տալիս այս ընկերությունը:Նրանք ավելի քան տաղանդավոր են և ունակ:
Մենք արժևորում ենք նրանց թիմային աշխատանքի առանձնահատկությունը, գիտելիքների խորությունը, փորձվածությունը
և տաղանդը:
Ջենիս Լինգ
Ուսուցիչ