Կարևոր հարցեր SEO-ից՝ հիմնաբառեր, url-ներ, նկարներ և այլն
Ողջույն։ Այսօր որոշեցի քննարկել մի քանի փոքրիկ, բայց ոչ պակաս կարևոր հարց, որոնց մասին էջերով ինֆորմացիա գրել չենք կարող, բայց որոնք ևս շատ կարևոր են։ Այլ կերպ ասած՝ գտնելու ենք հաճախ տրվող հարցերի պատասխանները։
1․Ինչպե՞ս իրարից անջատել հիմնաբառերը
Հիմնաբառերն իրարից անջատվում են ստորակետով, որից հետո պետք է լինի բացատ։
Նկարում երևում է, որ բանալիներն անջատված են ստորակետներով։ Դնել վերջակետ կամ կետ պետք չէ։ Կա մեկ այլ տարբերակ ևս։ Առանց ստորակետի, պարզապես բացատներով։ Հստակ ասել, թե որ տարբերակն է ավելի ճիշտ, չենք կարող։
Տարբերությունը կայանում է նրանում, որ ստորակետով անջատելու դեպքում մենք ինքներս ենք ուղորդում փնտրող ռոբոտին, թե ինչ բառեր, բառակապակցություններ ենք մենք ուզում օգտագործել (ընտանի կենդանիներ, ընտանի կենդանիների խնամք, գնել ընտանի կենդանիներ)։
Իսկ ստորակետ չդնելու դեպքում (ընտանի կենդանիներ ընտանի կենդանիների խնամք գնել ընտանի կենդանիներ) ռոբոտն ինքն է կազմում բառակապակցություններ։ Ես գրում եմ առաջին տարբերակով՝ ստորակետ և բացատ։
2․ ի՞նչ գրել URL-ում
URL-ն այդ էջ տանող հղման անվանումն է։
Ճիշտ է, երբ url-ն գրված է լինում տրանսլիտով, այսինք անգլերեն տառերով։
Հայերենով գրվածը հղումով կիսվելու դեպքում կունենա նման տեսք՝ http://chessfed.am/news/%D5%AC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D6%81-%D5%B8%D6%82%D5%A5%D5%BD%D5%AC%D5%AB-%D5%BD%D5%B8%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%87-%D5%A2%D5%A1/ ։
Այստեղ հայերենով գրված էր Արոնյանը-հաղթեց-Ուեսլի-Սոյին։
Ճիշտ կլիներ՝ aronyany-haxtec-wesley-soyin
Բառերը պետք է բաժանված լինեն հասարակ գծիկով։ Դնել ! + @ $ ? և այլ նշաններ՝ պետք չէ։
Միշտ հիշեք՝ լավագույն url-ն դա կարճ, հասկանալի և մարդկանց համար գրվածն է՝ առանց սիմվոլների և թվերի:
3. Որքա՞ն հաճախ պետք օգտագործվեն հիմնաբառերը կոնտենտում
Հիմնաբառերը պետք է օգտագործվեն կոնտենտում 2-3 անգամ։ Իսկ եթե վերջինս երկար է՝ կարելի է ավելի շատ։ Ընդհանուր առմամբ բանալի-բառերը պետք է կազմեն հոդվածի 4-6 %-ը, ոչ ավելին։
4․ Արդյո՞ք արժե գրել հոմանիշները հիմնաբառեր ընտրելիս
Իհարկե արժե։ Դա կարևոր է։ Եթե, օրինակ, մեկը կարող է գուգլում փնտրել ինֆորմացիա “հիմնաբառեր SEO-ի համար” բառակապակցությամբ, մյուսը կփնտրի “բանալի-բառեր SEO-ի համար”, կամ, գուցե, keyword-ներ SEO-ի համար արտահայտությամբ։ Այնպես որ օգտագործեք հոմանիշներ։
5. Ինչպե՞ս վարվել նկարների դեպքում․ նկարների SEO առաջխաղացում
Եթե կոնտենտում կան նկարներ, շատ լավ է։ Նկարները ևս պետք է օպտիմալացնել։ Դրա համար alt (երբ որևէ խնդրի պատճառով նկարը չի երևում, մենք տեսնում ենք alt-ում գրված բառը կամ բառակապակցությունը)-ում պետք է գրել հիմնաբառերից որևէ մեկը։ Դա մի քանի անգամ մեծացնում է գտնված լինելու հավանականությունը։
Նկարների օպտիմալացման մասին ավելի մանրամասն խոսել եմ այստեղ։
Այս նյութում այսքանը։
Article by:
Shushanik Shahbazyan
Published on:
August 26, 2017
Last updated on:
September 02, 2021