Թվային մարքեթինգի մասնագետ
AIST Global-ը փնտրում է թվային մարքեթինգի մասնագետ։
Ինչո՞ւ հենց AIST
- Աշխատավարձի վերանայում տարին 2 անգամ
- Բոնուսային համակարգ
- Վճարվող ազատ օրեր
- Մասնագիտական դասընթացների փոխհատուցում
- Հեռավար աշխատելու հնարավորություն (ոչ մշտական)
- Ճկուն ժամային գրաֆիկ
- Ընտանիքի համալրման դեպքում նվեր կամ բոնուսային գումար
Աշխատանքային պարտականություններ՝
- Աջակցել ընկերության մարքեթինգային ռազմավարությանը և մեթոդներին՝ SEO-ի, SEM-ի, Email Marketing-ի և սոցիալական ցանցերի իմացության շնորհիվ
- Իրականացնել մարքեթինգային ցուցանիշների և այլ տվյալների վերլուծություն
- Հաղորդակցվել հաճախորդների հետ՝ մարքեթինգային արշավները բարելավելու նպատակով
- Ներկայացնել թվային արշավների բարելավման առաջարկներ
- Իրականացնել արշավներում անհրաժեշտ փոփոխությունները
- Կարողանալ աշխատել բազմաֆունկցիոնալ․ թվային ռազմավարություն, քոնթենթ, SEO, SMM, SEM
- Իրականացնել առաջադրվող այլ պարտականություններ
Անհրաժեշտ հմտություններ՝
- Փորձառություն թվային մարքեթինգի ոլորտում, ներառյալ՝ email marketing, SEO, Local SEO, SEM և SMM
- 8+ տարի աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում
- Թվային մարքեթինգի թիմի կառավարման և ուղղորդման փորձ
- Բարձր վերլուծական մտածողություն․ մարքեթինգի բոլոր ասպեկտները հաշվի առնելու և արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկություններ ներկայացնելու կարողություն
- Հաղորդակցվելու հմտություն․ տարբեր հաճախորդների հետ լեզու գտնելու կարողություն
- Անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- IT ոլորտի իմացությունը կարևոր է
- Կազմակերպվածություն և մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն
Եթե Դուք սիրում եք թվային մարքեթինգը և կարծում եք՝ ունեք վերոնշյալ բոլոր հմտությունները և կարող եք գերազանց կատարել Ձեր պարտականությունները, ապա լրացրեք ներկայացված ֆորման կամ ուղարկե՛ք Ձեր ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին։ Չմոռանա՛ք՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշել հաստիքը՝ «Թվային մարքեթինգի մասնագետ»։
Տեսնել ավելին