ՏՏ պրոեկտ մենեջեր

Մեր աճող ընկերությունը ողջունում է փորձառու ՏՏ պրոեկտ մենեջերի, ով նոր մարտահրավերներ և հնարավորություններ է փնտրում հետագա զարգացման համար: Բարձր որակավորում ունեցող մասնագետը պատասխանատու կլինի տեխնոլոգիական նախագծերի պլանավորման և ՏՏ մասնագետների թիմի կառավարման համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Տարբեր նախագծերի համար ռազմավարության, նպատակների, նախագծի ծավալի և բիզնես պահանջների ձևեր մշակել

  • Կազմակերպել ամբողջ գործընթացը՝ առաջարկ, զարգացում, փորձարկում, թողարկում

  • Համագործակցել տեխնիկական թիմի հետ և համոզվել, որ պահանջներն իրատեսական են և իրագործելի

  • Գործնական լավ հարաբերություններ տեղծել և պահպանել գործընկերների հետ և հասնել բիզնես նպատակներին

  • Նախագծի մանրամասն պլան մշակել առաջընթաց գրանցելու համար

  • Համապատասխան համակարգերի, գործիքների ևւ մեթոդների կիրառմամբ չափել պրոեկտի արդյունավետությունը

  • Ըստ անհրաժեշտության զեկուցել և հաշվետվություններ ներկայացնել ավագ թիմին

  • Գնահատել պրոեկտի արդյունքները

  • Օպտիմալացնել աշխատանքային գործընթացը

 
Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում նախագծերի կառավարման փորձ

  • Trello-ի և MS Office-ի իմացությունը պարտադիր է

  • Պրոեկտների կառավարման Scrum համակարգում աշխատելու հմտություն

 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «ՏՏ պրոեկտ մենեջեր»։

Տեսնել ավելին

Մենք փնտրում ենք նոր տաղանդներ

Ներբեռնել ռեզյումեն