Բիզնեսի զարգացման մասնագետ

Թափուր հաստիք՝ Բիզնեսի զարգացման մասնագետ

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի պայմանները՝ Մշտական

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

AIST Global ընկերությունը փնտրում է փորձառու բիզնեսի զարգացման մասնագետ։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հավաքել հաճախորդների բազա
  • Պլանավորել հանդիպումներ և հաջողությամբ անցկացնել դրանք
  • Մշակել և իրականացնել ընկերության զարգացմանը նպաստող ռազմավարություններ 
  • Բարձրացնել բրենդի ճանաչելիության ցուցանիշը և մեծացնել վաճառքի ծավալը
  • Երկարաժամկետ հարաբերություններ զարգացնել գործընկերների հետ և ապահովել հաճախորդների գոհունակությունը
  • Հասկանալ հավանական հաճախորդների նպատակները և բիզնես պահանջները
  • Պատկերացնել ՏՏ ոլորտի զարգացման միտումները
  • Ներկայացնել ապրանքի/ծառայության պրեզենտացիաներ
  • Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել աշխատանքային գործընթացի բարելավման առաջարկներ 

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Տնտեսագիտության, մարքեթինգի կամ ՏՏ ոլորտում մասնագիտական որակավորում
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Վաճառքի, ինչպես նաև վաճառքի ուղիների խորը պատկերացում 
  • ՏՏ ոլորտի ընդհանուր պատկերացումը կդիտարկվի որպես առավելություն
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է (ոչ պարտադիր)

Եթե Դուք հետաքրքրված եք և կարծում եք, որ ունեք բոլոր անհրաժեշտ հմտությունները, պատասխանատվությունը և որակավորումները, ապա լրացրե՛ք ստորև ներկայացված դաշտերը և կցե՛ք Ձեր CV-ն կամ ուղարկե՛ք այն career@aist.global էլ հասցեին։ Չմոռանա՛ք՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշել հաստիքը՝ «Բիզնեսի զարգացման մասնագետ»։

Տեսնել ավելին

Մենք փնտրում ենք նոր տաղանդներ

Ներբեռնել ռեզյումեն