Back-end ծրագրավորող
AIST Global-ը փնտրում է հմուտ Back-end ծրագրավորողի, ով կներգրավվի մեր աճող թիմին և կմասնակցի առաջադեմ տեխնոլոգիաներ ստեղծելու գործընթացին։
Ինչո՞ւ հենց AIST
- Աշխատավարձի վերանայում տարին 2 անգամ
- Բոնուսային համակարգ
- Վճարվող ազատ օրեր
- Մասնագիտական դասընթացների փոխհատուցում
- Հեռավար աշխատելու հնարավորություն (ոչ մշտական)
- Ճկուն ժամային գրաֆիկ
- Ընտանիքի համալրման դեպքում նվեր կամ բոնուսային գումար
Աշխատանքային պարտականություններ՝
- Ծրագրավորել վեբ հավելվածներ՝ կիրառելով PHP Framework (Laravel)
- Նախագծել, ծրագրավորել և ապահովել ծրագրային կոդեր՝ համապատասխանեցված ֆունկցիոնալ և տեխնիկական դիզայնի յուրահատկություններին
- Զբաղվել ինքնակրթությամբ, սովորել նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառում
- Աշխատել թիմում, դառնալ թիմի անդամ և հաղորդակցվել
Անհրաժեշտ հմտություններ՝
- 3+ տարվա աշխատանքային փորձ
- API-երի հետ աշխատելու փորձ
- MySQL-ի իմացություն
- RESTful-ի իմացություն
- Տարբեր ծրագրերի վրա աշխատելու հմտություններ
- Ուշադրություն մանրամասներին
- Պատասխանատվության բարձր մակարդակ
- Արագ սովորելու ցանկություն և կարողություն
- Թիմում աշխատելու հմտություններ
Եթե ունեք ծրագրավորման վերոնշյալ հմտությունները և կարծում եք, որ կարող եք գերազանց կատարել Ձեր պարտականությունները, ապա ուղարկե՛ք Ձեր ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին։ Չմոռանա՛ք՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշել հաստիքը՝ «Back-end ծրագրավորող»։
Տեսնել ավելին