Պրոեկտի ուսումնասիրություն

“Amateur Fishing and Hunting
Electronic Application System”

Amateur Fishing and Hunting Electronic Application System

Ակնարկ

«Սիրողական Ձկնորսության Եվ Որսի Հայտերի Ընդունման Էլեկտրոնային Համակարգ»-ը ծրագիր է, որը ստեղծվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից` կենսաբազմազանության կայուն կառավարման և էկոհամակարգերի սպասարկման կառավարման համար: Համակարգը հնարավորություն է տալիս օգտատերերին թույլատրություն ստանալու առցանց դիմումներ ներկայացնել, իսկ ՊՆ աշխատակիցներին՝ վերբեռնել տվյալները և հրապարակել կայքում: Այս հարթակը օժանդակում է որսորդության կանխարգելման ապօրինի գործընթացների վերահսկմանը և ստուգմանը:

Բնապահպանության նախարարությունը խնդիր ուներ․

«Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգը» ծրագիր է` կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև էկոհամակարգի ծառայությունների կառավարման համակարգման համար: Բնապահպանության նախարարությանը անհրաժեշտ էր ծրագիր, որը կարող էր լուծել հետևյալ խնդիրները.

The Ministry of Nature Protection Faced the Problem
  • 1.Կենսաբազմազանության և էկոհամակարգի ծառայությունների կայուն կառավարում տեղական մակարդակում:
  • 2.Կենսաբազմազանության կառավարման և էկոհամակարգի ծառայությունների հետ կապված լայն շրջանակների իրականացում:
  • 3.Սիրողական ձկնորսության և որսորդական գործընթացի հսկողություն՝ որսորդության գործընթացը վերահսկելու և ապօրինի որսորդությունը կանխելու համար:
  • 4.Առցանց դիմումների համակարգ այն որսորդների համար, ովքեր չեն կարող իրենց արտոնագրերը ստանալ նախարարությունից:
  • 5.Մեծ տվյալների մուտքը և պահպանում, որը կօգտագործվեր հաշվետվությունների և ճշգրիտ որոշումներ կայացնելու համար:
  • 6.Գեղեցիկ, հեշտ օգտագործվող և ճկվող կայք՝ առցանց հայտագրման գործընթացն իրականացնելու համար:

Գործընթացը

Ծրագրավորողների և դիզայներների մեր թիմը սերտորեն համագործակցում էր վերջնական օգտատերերի, բնապահպանության նախարարության աշխատակիցների և GIZ-ի խորհրդատուների հետ: Ողջ գործընթացի ընթացքում մենք օգտագործել ենք ինտերակտիվ նախատիպեր` թեստավորելու և գնահատելու առցանց հայտագրման և տվյալների բազայի համակարգերը` ֆիզիկական, ֆունկցիոնալ և հայեցակարգային օգտագործման համար:

The Process

Մենք անցկացրինք առցանց հայտագրման համակարգի UX թեստավորում տարբեր սարքերի վրա` համոզվելու համակարգի կիրառելիության մեջ: Դիզայնի թիմը մեծ աշխատանք կատարեց լուսանկարների և գունանկարչության վրա, որը բնորոշ կլիներ սիրողական ձկնորսությանը և որսորդությանը:

Ծրագրավորողների թիմը սերտորեն համագործակցում էր բնապահպանության նախարարության աշխատակիցների և խորհրդատուների հետ` հաստատելու յուրաքանչյուր ոլորտի ճշգրտությունը և օգտագործման մատչելիությունը:

Եթե ձեզ դուր եկավ մեր աշխատելաոճը Կապ հաստատեք մեզ հետ

The Process

Լուծումը

Համակարգը բաղկացած է երկու հիմնական լուծումից` տվյալների բազայի կառավարման համակարգ (DMS), վեբ կայքերի կառավարում (CMS) և բուն կայքը: Ծրագիրը եռալեզու է և ունի լրացուցիչ լեզուներ ավելացնելու հնարավորություն: Կայքը բաղկացած է հետևյալ բաժիններից

  • 1.Դիմումների էլեկտրոնային համակարգ
  • 2.Օրենսդրություն և հայտարարություններ
  • 3.GIS քարտեզներ
  • 4.Որսորդների պրոֆիլներ

Ծրագիրը հասանելի է նաև բջջային սարքերին: Դիմումների էլեկտրոնային համակարգը բաղկացած է երկու բաժնից. սիրողական ձկնորսություն և սիրողական որս:

Որսորդը կարող է մուտքագրել որսի տեսակը, ընտրել քանակն ու ժամանակահատվածը՝ օրենքով թույլատրված գումարի և ժամանակահատվածի սահմաններում:

Որսորդը կարող է նաև GIS քարտեզի օգնությամբ ընտրել շրջանը և որսի վայրը: Որսորդության տեսակը հաստատելուց հետո որսորդն առցանց վճարում է կատարում կայքի միջոցով և ստանում իր էլեկտրոնային պայմանագիրը:

Որսորդներն ունեն իրենց պրոֆիլիները, որտեղ նրանք կարող են տեսնել արդեն գործող պայմանագրերը, ներբեռնել դրանք, ինչպես նաև տեսնել բոլոր վճարումները:

Տվյալների բազան և բովանդակության կառավարման համակարգը հնարավորություն են տալիս ադմինիստրատորներին ներմուծել և փոփոխել անհրաժեշտ տվյալները բազայի և կայքի վերաբերյալ: Համակարգը հեշտ կառավարելի է․ այն ունի ֆայլերի որոնման, ֆիլտրման և ներբեռնման հնարավորություն:

The Process
The Process
Back – End ծրագրավորում

PHP7, Laravel 5.7, MySQL 5.6

Front-End ծրագրավորում

AngularJS, Bootstrap, SASS

Դիզայնի կոնցեպցիա(User Experience)

Wireframing, Prototyping, Visual Design,
Usability Testing

Colors
#28A745
#28A745
#28A745
#28A745
Կոճակները
Կոճակի օրինակ
Կոճակի օրինակ
The Process

Արդյունքները

Համակարգն օգնում է․:

  • 1.Առցանց դիմել և ստանալ որսորդական արտոնագիր՝ առանց նախարարություն այցելելու
  • 2.Կանխել ապօրինի որսը
  • 3.Կատարել կենսաբազմազանության և էկոհամակարգի ծառայությունների կայուն կառավարում։
The Process
  • Որոշակի ժամանակահատվածում հավաքված տվյալների հիման վրա.
  • 1.Համակարգը կարող է օգնել վերլուծել որսի քանակությունը յուրաքանչյուր որսորդական տարածքում, և եթե որսը հավասարաչափ չի բաշխված բոլոր որսորդական տարածքներում, ապա կարող է էկոհամակարգի պահպանման նկատառումներով որոշակի որսորդական տարածքում որսը սահմանափակելու որոշում ընդունվել: Այսպիսով, որսորդը լիցենզիայում կունենա տարածքին և որսի քանակին վերաբերող սահմանափակումներ:
  • 2.Ճշգրիտ գրառումների դեպքում համակարգը կարող է նաև օժանդակել որսատեսակների բաշխման մոդելավորմանը՝ լինելով նմանատիպ համակարգերի համար լրացուցիչ գործիք:
  • 3.Համակարգի պարզ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս համակարգի հետագա օգտագործման զարգացման համար նոր գործիքներ և միջոցներ զարգացնել:
  • 4.Համակարգը կարող է հեշտությամբ կապվել ցանկացած այլ գործող համակարգի հետ և տվյալներ փոխանակել:
The Process

Կարծիք

Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագիրը իրականացվել է GIZ-ի և AIST Global LCC-ի համատեղ աշխատանքի արդյունքում BMZ-ի կողմից լիազորված Կենսաբազմազանության միասնական կառավարման ծրագրի շրջանակում։ Հիմնական նպատակը ձկնորսության և որսի իրավունք ստանալու և խորհրդատվական ծառայություններ իրականացնելու առցանց համակարգի մշակումն էր։ Խորհրդատվությունն իրականացվել է հինգ ամսվա ընթացքում՝ 2018 թ.-ի սեպտեմբերից մինչև 2019թ․։ AIST-ը մատուցել է լիովին բավարար ծառայություններ։

Գերմանական համագործակցություն
Կենսաբազմազանության Համալիր Կառավարում,
Հարավային Կովկաս
Տոբիաս Վիթման

Թիմը

PRODUCT OWNER ՀրայրՊրոդուկտի ղեկավար
PROJECT MANAGER ԼիանաՆախագծի կառավարիչ
WEB DESIGNER ՍվետլանաՎեբ դիզայներ
FRONT END DEVELOPER ԿարենFront End ծրագրավորող
BACK-END DEVELOPER ԼևոնBack End ծրագրավորող
TESTER ՆելիԹեստավորող

Ի՞նչ եք կարծիքում մեր ծրագրի մասին:

Կապ մեզ հետ