Սերվեր ադմինստրատոր
Թափուր հաստիք՝ Server Administrator
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքի պայմանները՝ Մշտական
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Մեր թիմին միանալու նպատակով՝ փնտրում ենք փորձառու սերվեր ադմինիստրատոր։
Ինչո՞ւ հենց AIST
- Աշխատավարձի վերանայում տարին 2 անգամ
- Բոնուսային համակարգ
- Վճարվող ազատ օրեր
- Մասնագիտական դասընթացների փոխհատուցում
- Հեռավար աշխատելու հնարավորություն (ոչ մշտական)
- Ճկուն ժամային գրաֆիկ
- Ընտանիքի համալրման դեպքում նվեր կամ բոնուսային գումար
Աշխատանքային պարտականություններ՝
- Սերվերների պաշտպանություն
- Աշխատանք ազդարարման համակարգերի հետ, առաջացող խնդիրների բացահայտում և լուծում
- Անվտանգության ապահովում համակարգ մուտք գործելու, կրկնօրինակման և նման իրավիճակներում
- Համակարգերի թարմացում՝ նոր թողարկումներին և մոդելներին համապատասխան
- Կրիտիկական իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
Անհրաժեշտ հմտություններ՝
- Linux ադմինիստրացիայի 3+ տարվա փորձ (CentOS, Ubuntu, RedHat)
- Տվյալների բազայի կառավարման փորձ (MySQL, Postgres or Oracle)
- Վեբ սերվերի կառավարման փորձ
- Մոնիտորինգի գործիքների օգտագործման փորձ
- Թիմում աշխատելու հմտություններ
- Հաղորդակցության և խնդիրների լուծման կարողություն
Ցանկալի հմտություններ (ՈՉ պարտադիր)
- VPC-ի տեղադրում և կառավարում
- VPN-ի տեղադրում և կառավարում
- Chef, Puppet, Ansible, և Docker տեխնոլոգիաներով աշխատելու փորձ
- SDLC-ի և պրոեկտի կառավարման մեթոդներով (ներառյալ՝ Scrum և Agile) աշխատելու փորձ
- Տվյալների անվտանգության կառավարման հմտություններ
- Slunk-ով աշխատելու փորձառություն
- Azure ադմինիստրացիայի և DevOps-ի փորձառություն
- Jira-ով և Atlassian-ով աշխատելու փորձ
- Kubernetes-ի և Load balancer-ի իմացություն
Եթե Դուք հետաքրքրված եք այս հաստիքով և կարծում եք՝ ունեք պահանջվող որակավորումներն ու մասնագիտական հմտությունները, ապա ուղարկե՛ք Ձեր ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին։ Չմոռանա՛ք՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշել հաստիքը՝ «Server Administrator»։
Տեսնել ավելին