Laravel ծրագրավորող

Թափուր հաստիք՝Laravel ծրագրավորող

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի պայմանները՝ Մշտական

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Ինչո՞ւ հենց AIST

  • Աշխատավարձի վերանայում տարին 2 անգամ
  • Բոնուսային համակարգ
  • Վճարվող ազատ օրեր
  • Մասնագիտական դասընթացների փոխհատուցում
  • Հեռավար աշխատելու հնարավորություն (ոչ մշտական)
  • Ճկուն ժամային գրաֆիկ
  • Ընտանիքի համալրման դեպքում նվեր կամ բոնուսային գումար

Աշխատանքի նկարագրություն

  • Ծրագրավորել վեբ հավելվածներ՝ օգտագործելով PHP framework-ներ, հիմնականում Laravel
  • Ինտեգրել front-end ծրագրավորողների կողմից ստեղծված տարրերը
  • Համագործակցել թիմի անդամների հետ, front-end և մոբայլ հավելվածների ծրագրավորողների հետ՝ պրոյեկտի իրագործման նպատակով
  • Աշխատել պրոյեկտի ղեկավարների հետ, վերցնել բարդ տեխնիկական առաջադրանքներ և փոխակերպել դրանք մաքուր և ապահով կոդերի
  • Իրականացնել դատաբազայի կառուցվածքի և վեբ հավելվածների վերաբերյալ թղթաբանությունը 
  • Համագործակցել և՛ front-end ծրագրավորողի և՛ բիզնեսի ղեկավարի հետ և ստեղծել REST API-եր

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Վեբ ծրագրավորման (Laravel) 3+ տարվա փորձ
  • Քաջատեղյակ լինել REST հիմունքների և API դիզայնի մասին
  • API լուծումների իմացությունը պարտադիր է
  • VueJS-ի կամ React-ի փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Front-end տեխնոլոգիաների և հարթակների հիմնական գիտելիքներ
  • Խնդիրներ լուծելու, կրեատիվ մտածողության, գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
  • Թիմում աշխատելու հմտություններ

Եթե Դուք հետաքրքրված եք ծրագրավորմամբ և կարծում եք, որ ունեք բոլոր անհրաժեշտ հմտությունները, պատասխանատվությունը և որակավորումները, ապա լրացրե՛ք ստորև ներկայացված դաշտերը և կցե՛ք Ձեր CV-ն կամ ուղարկե՛ք այն career@aist.global էլ հասցեին։ Չմոռանա՛ք՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշել հաստիքը՝ «Laravel ծրագրավորող»։

Տեսնել ավելին

Մենք փնտրում ենք նոր տաղանդներ

Ներբեռնել ռեզյումեն