HTML CSS ծրագրավորող

Մենք փնտրում ենք փորձառու HTML CSS  ծրագրավորող:
 
Աշխատանքային պարտականություններ՝

  • Ստեղծել օգտատերերին հարմար վեբ էջեր
  • Բարելավել և պահպանել կայքը
  • Ապագա օգտագործման համար ստեղծել նոր, փորձարկվող և արդյունավետ կոդ ու գրադարաններ
  • Համագործակցել back-end ծրագրավորողների և վեբ դիզայներների հետ՝ օգտագործելիությունը բարելավելու նպատակով
  • Աշխատել պրոեկտի կառավարչի հետ և տեխնիկական բարդ պատասխանատվություն վերցնել
  • Շտկել սխալները և բարելավել  ստեղծված կոդի գործունեությունը 
  • Օպտիմալացնել արագությունը
  • Շարունակ ինքնազարգացմամբ զբաղվել, սովորել տիրապետել նոր մեթոդների և տեխնոլոգիաների՝ բիզնես-գործընթացների ծրագրային ապահովման զարգացման համար

 
Անհրաժեշտ հմտություններ
 

  • HTML5, CSS (Bootstrap 4, Flex layout), Sass խորը գիտելիքներ
  • Պատկերացում ծրագրավորման ամբողջական գործընթացի մասին (նախագծում, ծրագրավորում և իրականացում)
  • 1+ տարվա փորձ
  • Դասավորության չափանիշների պատկերացում
  • Հաճախորդին հաճելի վեբ ինտերֆեյսի ստեղծման փորձ
  • JavaScript framework-ներով (VueJs, ReactJs) աշխատելու փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Git, Bitbucket և այլ կառավարման համակարգերի օգտագործման փորձ
  • Բրաուզերների թեստավորման և կարգավորման ծանոթություն
  • Խնդիրների լուծման և տարբեր աշխատանքներ իրականացնելու հմտություններ

 
Աշխատավարձը  մրցակցային է՝ որակավորումներից և հմտություններից կախված:

Եթե սիրում եք ծրագրավորում և կարծում եք, որ Ձեր հմտություններն ու որակավորումները համապատասխանում են մեր պահանջներին, ապա ուղարկե՛ք Ձեր ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին՝ «Թեմա» (subject line) դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «HTML CSS  ծրագրավորող»։

Տեսնել ավելին

Մենք փնտրում ենք նոր տաղանդներ

Ներբեռնել ռեզյումեն