Թվային Մարքեթինգի Ինթերն
Եթե Դուք ուսանող եք, ով գերազանց տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին և հետաքրքրված եք մարքեթինգով, միացե՛ք մեր թիմին՝ հիանալի կայքեր ստեղծելու համար: Դուք հնարավորություն կստանաք լիովին ուսումնասիրելու սոցիալական ցանցերը և ոչ միայն:
Աշխատանքային պարտականություններ՝
- Աշխատել ստեղծագործական թիմի և այլ բաժինների հետ համատեղ՝ օգտակար գովազդային նյութերի ստեղծման ուղղությամբ
- Կատարել ամենօրյա առաջադրանքներ և օժանդակել բաժնի ֆունկցիոնալ աշխատանքը
- Օգնել մարքեթինգի թիմին գովազդային արշավների իրականացման հարցում
- Կատարել թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը
Անհրաժեշտ հմտություններ՝
- MS Office-ի հմտություններ
- Սեր դեպի մարքեթինգը
- Կենտրոնացում մանրամասների վրա
- Ուժեղ կազմակերպչական հմտություններ
- Թիմում աշխատելու հմտություններ
- Տաղանդ և հետաքրքրություն՝ օգնելու թիմին կազմակերպել աշխատանքը
- Անգլերեն լոզվով հաղորդակցվելու հմտություն (գրավոր և բանավոր)
Եթե հետաքրքրված եք այս հաստիքով, ապա ուղարկե՛ք Ձեր ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին։ Չմոռանա՛ք՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշել հաստիքի անվանումը՝ «Թվային Մարքեթինգի Ինթերն»։
Տեսնել ավելին