Տվյալների մասնագետ / ինժեներ

Աշխատանքի նկարագիր

Մենք փնտրում ենք տվյալների մասնագետ / ինժեներ, ով կհավաքի, կդասակարգի, կգործարկի և կհետազոտի տվյալների բազան։ Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել նշված նպատակների համար օպտիմալ լուծումներ ընտրելու վրա։ Հաջորդ քայլը տվյալ լուծումների ապահովումը, իրագործումն ու վերահսկումն է։ 

Աշխատանքային պարտականություններ

  • Ընտրել և ինտեգրել ցանկացած տեսակի մեծ տվյալների գործիքներ, որոնք անհրաժեշտ են պահանջվող հնարավորություններն ապահովելու համար
  • Իրականացնել ETL գործընթացը 
  • Վերահսկել գործընթացը, առաջարկել և ներկայացնել ենթակառուցվածքում անհրաժեշտ փոփոխությունները
  • Սահմանել տվյալների պահպանման քաղաքականությունը

Պահանջվող հմտություններ

  • Web scraping-ի փորձառություն, հատկապես՝ Beautiful Soup, Scrapy, Requests, LXML, Selenium գրադարաններով
  • Ընդհանուր պատկերացում, թե ինչպես օգտագործել Proxies և ինտեգրել տվյալները տվյալների բազայում
  • Համակարգչային ենթակառուցվածքի սկզբունքների խորը պատկերացում
  • Hadoop կլաստերի և ներառվող բոլոր ծառայությունների կառավարում
  • Կլաստերի գործարկման հետ կապված ցանկացած ընթացիկ խնդրի լուծման ունակություն
  • Hadoop v2-ի, MapReduce-ի, HDFS-ի մասնագիտացում 
  • Հոսքի վերամշակման համակարգերի կառուցման փորձ՝ օգտագործելով լուծումներ, ինչպիսիք են՝ Storm-ը կամ Spark-Streaming-ը
  • Մեծ տվյալների հարցման գործիքների (Pig, Hive, Impala) լավ տիրապետում
  • Spark-ի փորձառություն
  • Տվյալների տարբեր աղբյուրներից տվալների ինտեգրման փորձ
  • NoSQL-ի դատաբազաների հետ աշխատելու փորձ, ինչպիսիք են՝ HBase, Cassandra, MongoDB
  • Տարբեր ETL տեխնիկաների (օր․՝ Flume) իմացություն 
  • Տարբեր հաղորդակցման միջոցներով աշխատելու փորձ, օր․՝ Kafka կամ RabbitMQ
  • Big Data ML գործիքների տիրապետում, ինչպես օրինակ՝ Mahout, SparkML, կամ H2O
  • Lambda Architecture-ի լավ իմացություն՝ ներառյալ բոլոր առավելություններն ու թերությունները
  • Cloudera/MapR/Hortonworks-ի հետ աշխատելու փորձառություն 

Հմտություններ՝

  • Python
  • Beautiful Soup
  • Scrapy
  • Selenium
  • Requests
  • LXML
  • MySql
  • (RestfullAPI)

Եթե Դուք հետաքրքրված եք ծրագրավորման ոլորտով և կարծում եք՝ Ձեր ունակություններով ու հմտություններով համապատասխանում եք այս հաստիքին, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը career@aist.global էլ․ փոստի հասցեին։ Խնդրում ենք՝ վերնագիր (subject line) դաշտում նշել նաև հաստիքի անվանումը՝ «Տվյալների ինժեներ»։

 

Տեսնել ավելին

Մենք փնտրում ենք նոր տաղանդներ

Ներբեռնել ռեզյումեն