Paper Hat նախագծի ուսումնասիրությունը
Նպատակը
Paper Hat վեբ ծրագիր է, որի նպատակն է օգնել օգտատերերին պատկերացնել իրենց կարիերայի ուղին` փորձառությունների միջով անցնելով: Օգտատերը գրանցվում է կայքում և սկսում պատասխանել Chatbot-ի հարցերին, որոնք կախված պատասխանից կարող են տարբեր լինել: Նախնական հարցերին պատասխանելուց հետո համակարգը ավելի մանրամասն հարցեր է առաջադրում, որոնց պետք է պատասխանի օգտատերը: Տվյալները հաստատելուց հետո համակարգը գեներացնում է բոլոր հարցերն ու պատասխանները՝ օգտատիրոջ կարիերայի ուղին ավելի լավ պատկերացնելու և ներկայացնելու նպատակով: Կարիերայի պատմությունը պահպանվում է պրոֆիլում և օգտատերը կարող է ձեռք բերել այնքան փորձառություն, որքան ցանկանում է: Հարթակը հնարավորություն է տալիս նաև այլ օգտատերերի հետ կիսել կարիերայի պատմությունը։
Մարտահրավերը
Հիմնական մարտահրավերը սեղմ ժամկետն էր: Ստենֆորդի համալսարանի ուսանողները մեզ տրամադրեցին նախագծված մոդելները, և մենք ունեինք ընդամենը երեք շաբաթ MVP տրամադրելու համար, որպեսզի նրանք կարողանային ներկայացնել իրենց նախագիծը:
Լուծումը
Թիմը հավաքվեց և կատարեց գործընթացի պլանավորում և բաշխում՝ սեղմ ժամկետներում աշխատանքն իրականացնելու համար։ Back end և front end ծրագրավորողները աշխատում էին միասին և համաձայնեցված։ Մենք մշակեցինք կառուցվածքը՝ առաջադրվող հարցերի հնարավոր բոլոր արդյունքների համար` կախված օգտատիրոջ պատասխաններից: Մեր որակի ապահովման մասնագետը աշխատում էր արագ և մանրամասնորեն, որպեսզի կարճ ժամանակում ապահովեր հնարավորինս բարձր որակ։
Տեխնոլոգիաները
BACK END
FRONT END
DATABASE
PHP 7, LARAVEL 5.7,
JAVASCRIPT, VUE.JS 2, BOOTSTRAP 4
MySQL 5.6

Արդյունքները
Սթենֆորդի ուսանողները հաջողությամբ ցուցադրեցին կայքը, որն այժմ մեծ հետաքրքրություն է վայելում։
Դուք գիտե՞ք․
Սեղմ ժամկետները խթանում են ստեղծագործական ներուժը, նվազեցնում ժամանակի կորուստը, խրախուսում թիմային աշխատանքը, վստահություն ստեղծում և անհնարինը դարձնում հնարավոր։
Թիմը

Հրայր Պրոդուկտի ղեկավար

Ժոռ Back End ծրագրավորող

Կարեն Front End ծրագրավորող

Նելի Որակի ապահովման մասնագետ
Կարծիք
Մեր վեբ հավելվածի նախագծի վրա AIST-ը կատարեց վիթխարի աշխատանք: Սկզբում մենք վստահ չէինք, որ կկարողանանք իրականացնել մեր ահռելի նախագիծը երեք շաբաթում: Թիմը արեց անհնարինը մեր պահանջները մինչև վերջնաժամկետ իրականացնելու և որակի ստանդարտներին համապատասխանեցնելու համար: AIST-ի հետ աշխատելիս ամենահաճելին բաց շփումը և հետադարձ կապն էր։ Նրանք միշտ հասանելի են չաթով և հեռախոսով՝ մեր հարցերին պատասխանելու և պահանջները լսելու համար։ Նրանք նաև շատ համբերատար էին ցանկացած տեխնիկական հարց բացատրելիս։ Հիմնականում աշխատանքն արվում էր սպասվածից ավելի շուտ, ինչը հաճելի անակնկալ էր, որը մենք շատ էինք գնահատում։ AIST-ի հետ աշխատելը մեծ հաճույք էր։
https://paperhat.cc/
Ստանֆորդի համալսարանի
ուսանող