
Շախմատ ուսուցանելու
«ChessMood» LMS հարթակի
պրոեկտի ուսումնասիրությունը
Տառատեսակ
Lato/ Bold/Regular/Light
Aa . Bb . Cc . Dd . Ee . Ff. Gg . Hh . Ii . Jj . Kk . Ll . Mm . Nn . Oo . Pp . Qq . Rr . Ss . Tt . Uu . Vv . Ww . Xx . Yy .Zz
#F68C24
#31BF9C
#0D9372
#223844
Colors
Ակնարկ
ChessMood-ը ուսուցման կառավարման համակարգ է (LMS), որը ստեղծվել է շախմատի դասավանդման համար:
Պատվիրատուն շախմատի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն է, ով ներկայումս ամբողջ աշխարհի իր ուսանողների հետ անց է կացնում առցանց դասընթացներ:
Խնդիրը
Շախմատի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն ունի բազմաթիվ ուսանողներ տարբեր երկրներից: Նա փնտրում էր պարզ լուծում՝ իր գիտելիքները հեշտությամբ ուսանողներին փոխանցելու և, իհարկե, որոշակի գումար վաստակելու համար:
Դասավանդման ավանդական համակարգը հաշվի չէր առնում մի շարք այնպիսի գործոններ, ինչպես օրինակ հեռավորությունը և ժամանակային տարբեր գոտիները: Արդեն գոյություն ունեցող ուսուցման կառավարման համակարգի տարբերակները նույնպես լուծում չէին հանդիսանում, քանի որ դրանք չէին կարող հարմարեցվել պատվիրատուի հատուկ պահանջներին։
LMS լուծումը պետք է լիներ հեշտ համակարգ վերջնական օգտատերերի (ուսանողների) օգտագործման համար, ովքեր պարտավոր չէին ունենալ տեխնիկական հմտություններ:

Գործընթացը
Մենք սկսեցինք տվյալների նախագծումը և դիզայնի մ՛շակումը: Մեր թիմը սերտորեն համագործակցում էր օգտատերերի և պատվիրատուի հետ` պահանջներն ու սպասելիքները լիարժեք հասկանալու նպատակով:
Հետևելով դիզայնի տենդենցներին և UX ստանդարտներին՝ դիզայներների նպատակն էր նախագծել UI և UX համակարգ, որը կհամապատասխաներ պատվիրատուի ապրանքանիշին և LMS Moodle-ի ցուցումներին:
Ծրագրավորողների նպատակն էր ապահովել վերջնական լուծում, որը մատչելի կլիներ օգտագործման համար և կներառեր ադմինիստրատորի, ուսուցիչի և ուսանողի վահանակներ: Սա հանգեցրեց արդյունավետ մի համակարգի ստեղծման։


Լուծում
Մեր դիզայներների թիմը ստեղծեց կայքի պարզ նախատիպը՝ նախագիծը ավելի լավ պատկերացնելու համար: Այնուհետև բարելավվեց UI/UX դիզայնը: Հետևելով Moodle և LMS համակարգի օրինակներին՝ ծրագրավորողների թիմն ավելի արդյունավետ իրականացրեց զարգացման գործընթաց։
Վերջնական տարբերակը բաղկացած է 4 հիմնական մասից.
- Ադմինի հարթակ
- Ուսուցիչների հարթակ
- Ուսանողական հարթակ
- Էլեկտրոնային առևտուր LMS։
Գործիքներ և տեխնոլոգիաներ
Back-end ծրագրավորում
PHP 7, Laravel 5.7, MySQL 5.6
Front-End ծրագրավորում
AngularJS,
Bootstrap, SASS
Վճարման համակարգ
Stripe, PayPal
Անվտանգություն
SSL
Դիզայն կոնցեպցիա
Wireframing, Prototyping, Visual Design, Usability Testing

Արդյունքներ
ChessMood-ը շախմատ դասավանդելու պարզ հարթակ է: Կայքի ձևավորումը կատարվել է` հաշվի առնելով հաճախորդի ապրանքանիշը, վերջնական օգտագատերերի սպասելիքները և Moodle-ի պահանջները:
ChessMood-ը ունի 3 վահանակ․
Հեշտությամբ կարգավորելի ադմինիստրատորի վահանակ: Այս հարթակը ադմինիստրատորին հնարավորություն է տալիս կայքում ավելացնել տեքստեր, լուսանկարներ, բլոգային գրառումներ, հետազոտել օգտատերերի գործողությունները, և այլն: Այս հարթակը նախատեսված է ուսուցիչների համար, ովքեր կարող են վերբեռնել վիդեո և տեքստային դասընթացներ, կազմակերպել առցանց դասընթացներ, վեբինարներ, ֆորումներ, պատրաստել թեստեր և գնահատականներ, վերահսկել ուսանողների առաջընթացը, տրամադրել դասընթացների ավարտական վկայական, իրականացնել ապրանքների առցանց վաճառք և կոմերցիա՝ ուսուցման կառավարման համակարգի միջոցով։
Հեշտ կիրառելի ուսանողական հարթակ: Այս հարթակը նախատեսված է ուսանողների համար, ովքեր կարող են գնել վիդեո և տեքստային դասընթացներ, կատարել առցանց առաջադրանքներ և թեստեր, մասնակցել վեբինարների, առցանց դասերի և ստանալ դասընթացի ավարտական վկայական:
Ուսուցիչների շահույթի բարձրացման նպատակով մենք ինտեգրել ենք էլեկտրոնային առևտրի տարբեր գործիքներ` մարքեթինգային գործիքներ, բոնուսային համակարգեր, վճարային համակարգի ինտեգրում, անդամակցության ծրագրեր և այլն: Այժմ ուսանողների ուսուցումը խրախուսելու նպատակով օգտագործվում է գեյմիֆիկացման մեթոդը: Այդ իսկ պատճառով, AIST-ի ծրագրավորողների թիմը ներդրեց moodcoin-ի գաղափարը: Moodcoin-ը ChessMood-ի ուսանողների համար ստեղծված հատուկ արժույթ է` որը ուսանողները կարող են հավաքել և վաստակած moodcoin-երով վճարել դասընթացների համար։

Կարծիք

ChessMood-ը իմ առաջին վեբ կայքն էր։ Չգիտեմ՝ ապագայում քանի կայք կունենամ,
բայց վստահ եմ, որ գտել եմ ծրագրավորողների իմ միակ թիմը։ Նրանք կատարեցին իդեալական աշխատանք
շատ կարճ ժամանակում և ստեղծեցին իմ պատկերացրածից շատ ավելի լավ կայք։ Սիրում եմ ձեզ։
Ավետիք Գրիգորյան
Գրոսմայստեր
Թիմը





