«Bodies in Motion» պրոեկտի ուսումնասիրությունը
ՆՊԱՏԱԿԸ
Սքոթ Իթնի «Bodies in Motion» վեբ հավելվածը գործող լուսանկարչական ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել շարժման մեջ գտնվող մարդու մարմնի ուժը, գեղեցկությունը և հնարավորությունները: Լուսանկարիչը յուրաքանչյուր շարժումը ֆիքսում է որպես մեկ լուսանկար, այնուհետև ներբեռնում է բոլոր լուսանկարները, որից հետո համակարգը պատկերում է լուսանկարների շարանը որպես մեկ շարժում: Դրա համար մշակվել է շարժումների հսկայական գրադարան։ Օգտատերերը հնարավորություն ունեն դիտելու նկարները բարձր որակով և նկարել արվեստի գործեր: Գրանցված օգտատերերը ունեն «quickdraw» տարբերակը: Սա իդեալական գործիք է սկսնակների համար, որը թույլ է տալիս օգտատերերին ֆիլտրել պատկերները և ստանալ իրենց նկարները կարճ ժամանակահատվածում:
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Ամենամեծ մարտահրավերը վեբ կայքի օպտիմալացումն էր` հսկայական քանակությամբ լուսանկարների համար, ինչպես նաև բջջային հավելվածի և արագություն ապահովելու համար: Ինչպես արդեն գիտեք, լուսանկարները նվազեցնում են կայքի արագությունը: Մինչդեռ, կայքի արագությունը և դիզայնի ճկունությունը Google-ի համար վարկանշային գործոններ են: Ոչ միայն Google-ն է նախընտրում արագ կայքեր, այլ նաև օգտատերերը: Միջին հաշվով, այցելուները սպասում են, որ կայքը բեռնվի 3 վայրկյանից ոչ ավել ժամանակահատվածում՝ հատկապես բջջային հեռախոսների դեպքում: Կայքի բեռնվելու արագությունը և ճկվող լինելը լավ UX-ի ցուցիշ են, իսկ լավ UX-ը ապահովում է բարձր կոնվերսիա:
ԼՈՒԾՈՒՄԸ
Վեբ հավելվածն օպտիմալացվեց և՛ Front End-ի, և՛ Back End-ի մասերով։ Թիմը ստեղծեց իր սեփական ճարտարապետությունը՝ օպտիմալացնելու յուրաքանչյուր ներբեռնված Լուսանկարը՝ նվազեցնելով կայքի բեռնման ժամանակը 8-ից մինչև 3 վայրկյան: Լուսանկարների բեռնման ժամանակը նույնպես նվազել է, քանի որ մենք սկսեցինք Amazon CloudFront-ի օգտագործումը Amazon S3-ի հետ միաժամանակ: Մինչդեռ JavaScript և CSS ֆայլերը նվազեցվել են։ Մենք PHP 5.5-ը թարմացրել ենք PHP 7-ի տարբերակին և օպտիմալացրել MYSQL-ը, ինչը նվազեցրել է հարցումների քանակը 20-ից մինչև 4-ը:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Լեզուները և ֆրեյմվորկները
Ֆայլի կոմպրեսոր
Ֆայլային պահոց
Տվյալների բազա
PHP 7, LARAVEL 5.7, ANGULAR JS, BOOTSTRAP, SASS
GZIP, IMAGICK
AMAZON S3, CLOUDFRONT
AMAZON RDS, MySQL 5.6
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կայքն այժմ ապահով է, համակարգիչներին և բջջայիններին հարմարեցված դիզայն և իհարկե արագ է, ինչը ներկայումս կարևորագույն գործոն է: Մի խոսքով, այն լիարժեք բավարարում է օգտատերերի պահանջները: Կայքի կոնվերսիայի ցուցանիշը շատ բարձր է:
Դուք գիտե՞ք․
2016 թ.-ին AliExpress-ը պնդում էր, որ նվազեցրել է էջերի բեռնվելու ժամանակը 36% -ով՝ արձանագրելով պատվերների 10.5% աճ և նոր հաճախորդների կոնվերսիայի ցուցանշի 27% աճ:
ԹԻՄԸ
Հրայր Պրոդուկտի ղեկավար
Ժոռ BACK END Ծրագրավող
Կարեն FRONT END ծրագրավորող
Նելի Որակի ապահովման մասնագետ
Լիանա SCRUM MASTER
Կարծիք
Հրայրն ու AIST -ի իր թիմն անբաժանելի մասն են եղել իմ նոր նախագծի՝ BodiesinMotion.photo կայքի ստեղծման գործում։ Նրանք ծրագրավորել, փորձարկել ու ապահովել են նրա անխափան մուտքն ինտերնետ։ Նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցրել ավարտելու մի գործ, որը կիսատ էր թողել մեկ այլ վեբ ծրագրավորման սննկացած կազմակերպություն։ Դժվար սկիզբը նրանց չխանգարեց անել գեղեցիկ, հեշտ օգտագործվող, անվտանգ կայք։ Ես, լինելով խիստ և ունենալով մեծ ու, թվում է, անվերջանալի պահանջներ կայքի տեսքի և կատարողականության վերաբերյալ, վստահ չէի, որ կգտնեմ այն, ինչ ուզում եմ։ Հրայրն իր թիմի հետ հասավ ինձ օգնության։ Ես նրան համարում եմ մեր Bim թիմի անդամ և հույս հայտնում, որ մեր համագործակցությունը կշարունակվի թե այս, թե հետագա նախագծերի շրջանակներում։
https://www.bodiesinmotionՃարտարապետ-դիզայներ
նկարիչ, լուսանկարիչ
Լոնդոն,Մեծ Բրիտանիա