Ի՞նչ է SEO-ն, կայքի առաջխաղացում

Ի՞նչ է SEO-ն, կայքի առաջխաղացում

Ողջույն բոլորին։ Այսօր խոսելու ենք մի բանի մասին, որը, չնայած իր լայն տարածմանն ինտերնետ աշխարհում, այնքան էլ ծանոթ չէ բոլորին։ Խոսքը SEO-ի մասին է։ SEO (Search engine optimization), նշանակում է որոնողական համակարգերի առաջխաղացում/օպտիմալացում։ Պարզելու ենք՝

  • Ինչ է SEO-ն
  • Քանի տեսակ է լինում SEO-ն
  • Արդյոք անհրաժեշտ է այն

Պարզ լեզվով ասած՝ SEO-ն ապահովում է Ձեր կայքի տեսանելիությունը ինտերնետում։ Օրինակ, ենթադրենք՝ Դուք ցանկանում եք գտնել ինֆորմացիա «տուրիզմը Հայաստանում» թեմայով։ Գրում եք այն Ձեր բրաուզերի (ենթադրենք գուգլ) որոնման վանդակում, և գուգլը Ձեզ համար փնտրում և գտնում է հազարավոր կայքեր։ Բնականաբար, յուրաքանչյուրն էլ ցանկանում է, որ իր կայքը հայտնվի որոնման հենց առաջին էջում, իսկ լավագույն դեպքում առաջին մի քանի տողում։ Իսկ այդ ամենի համար պատասխանատու է հենց SEO ասվածը։

Արտաքին և ներքին օպտիմալացում

SEO-ն լինում է արտաքին և ներքին։

Ներքին առաջխաղացումը կախված է կայքի ներքին բարելավման հետ՝

  1. Keyword-ների (բանալի-բառեր, հիմնաբառեր)ընտրությունը, որոնցով պատրաստվում եք առաջ տանել կայքը
  2. Աշխատանք ներքին մեխանիզմի հետ (robots.txt, sitemap.xml)
  3. Meta-description
  4. Կայքն օգտագործողի համար դյուրին սարքելը
  5. Տեխնիկական սխալների վերացում (Էջերի դուբլեր, սխալ հղումներ, կայքի արագացում)
  6. Այլ աշխատանքներ կայքը հարմար և գեղեցիկ դարձնելու համար (դիզայն, տառասխալների շտկում, տեքստի չափեր և այլն)

Առաջին հայացքից ոչ այնքան բարդ թվացող գործողություններ, որոնք շատ մեծ դեր են խաղում Ձեր կայքի բարելավման, տեսանելիության և որոնման արդյունքում բարձր դիրքերում հայտնվելու մեջ։

Եկեք հակիրճ հասկանանք, թե որ կետը ինչ է նշանակում, իսկ հետագա թեմաներում դրանք կքննարկենք ավելի մանրամասն։

Keyword-ները, այսինքն բանալի-բառերը, այն բառերն են, որոնց վրա հիմնվելով՝ «որոնողները» փնտրում և գտնում են համապատասխան կայքերը։ Ենթադրենք՝ ունեք տղամարդկանց հագուստի օնլայն խանութ։ Ինտերնետ խանութների համար մի փոքր այլ է։ Յուրաքանչյուր ապրանքի համար պետք է գրվեն «բանալիները»։ Մինչ յուրաքանչյուր ապրանքին հասնելը՝ անհրաժեշտ է ընտրել բանալիներ, որոնք կբերեն գլխավոր էջ։ «տղամարդու հագուստ, հագուստ տղամարդկանց համար, տղամարդու կոստյումներ, տղամարդու սպոտային հագուստ» և այլն։ Որքան էջերը շատ լինեն, այնքան ավելի հեշտ կլինի նրանց դասակարգումը։

Ինչ վերաբերում է ներքին մեխանիզմին՝ խնդրեք Ձեր վեբ ծրագրավորողին, որպեսզի կայքն ունենա robots.txt և sitemap.xml։

Meta-description-ը ձեր կոնտենտի կարճ նկարագրությունն է։

SEO առաջխաղացում-Meta-description

Կարմիրով նշվածը ցույց է տալիս, թե երբ է այն հայտնվում։ Այն նաև երևում է այն դեպքում, երբ դուք որևէ էջի հղումով կիսվում եք որևէ սոց․ ցանցում:

meta description

Այս օրինակում ես կիսվում եմ հղումով։

Այնպես որ, meta description գրելիս՝ աշխատեք լինել գրագետ և անպայման օգտագործել գլխավոր keyword-ը։ Ավելի մանրամասն հաջորդ թեմաներում։

Շատ կարևոր է օգտագործողի համար կայքը հասկանալի ու հեշտ օգտագործելի դարձնելը։ Եթե օգտատերը մի քանի վայրկյանում չգտնի այն, ինչ իրեն հետաքրքրում է, նա կլքի կայքը։ Իսկ այդ փաստը հաշվի կառնեն որոնման համակարգերը։ Ունեցեք պարզ, աչքի համար հաճելի կայքեր։

Գնանք առաջ և խոսենք տեխնիկական սխալների վերացման մասին։ Օրինակ էջերի դուբլեր։ Երբեք մի գրեք նույն meta descripton-ը 2-րդ անգամ։ Դա առաջացնում է էջի դուբլ։ Իսկ գրելու դեպքում կա լուծում։ Պետք է ավելացնել «canonical» թեգը։ Դա հայտնում է որոնման համակարգերին, որ այդ էջը հանդիսանում է այլ էջի դուբլը։

               http://... (սրա մասին հոգ կտանի ծրագրավորողը):

Եվս մի կարևոր բան, ինչը վերաբերում է հղումներ տեղադրելուն։ Զերծ մնացեք անհասկանալի ու տարօրինակ կայքերին հղումներ տալով։ Այդ փաստը շատ թանկ կարող է Ձեզ արժենալ։ Եթե Ձեր կայքում կա հնարավորություն մեկնաբանություններ թողնելու, ապա հոգ տարեք այն մասին, որ նման հղումներն արագ հեռացվեն, կամ, առհասարակ չաշխատեն։

Արտաքին օպտիմալացում

Արտաքին օպտիմալացումը կապված է մի շարք գործողությունների հետ՝ հղումներ ստանալու համար։ Վերջիններս ևս բավականին կարևոր դեր են խաղում որոնման արդյունքները լավացնելու մեջ։

Սակայն, այստեղ ևս կարևորը որակն է և ոչ թե քանակը։ Որքան բարձր ցուցանիշ ունի Ձեր կայք հղում տվող կայքը, այնքան ավելի «թանկ» է գնահատվում այդ հղումը։ Ուստի հետադարձ հղումների վրա աշխատելիս՝ լավ մտածեք այդ մասին։ Եվ մի բան էլ․ հղումը պետք է լինի Ձեր թեմային համապատասխան։ Եթե Ձեր կայքը սպորտային է, ապա հղումներն էլ պետք է լինեն սպորտային կայքից, այլ ոչ թե, ասենք, բնապահպանության։

Արտաքին առաջխաղացմանը վերաբերում է նաև «հակառակորդների» կայքերի վերլուծությունները։ Մարդիկ, ովքեր ունեն բիզնես, վստահ եմ, որ ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են իրենց մրցակիցների նորություններով։ Դա ամոթ չէ։ Դա պարտադիր է։ Այդպես է ստեղծվում մրցակցություն։ Ցանկացած փոփոխություն ամենայն հավանականությամբ կհայտնվի կայքում։ Ասենք սպասվում է միջոցառում, կամ զեղչ, միևնույնն է։ Եղեք տեղեկացված և զինված։

Դե ինչ, որպեսզի շատ երկար և հոգնեցուցիչ չստացվի, այսօրվա թեման համարենք ավարտված։ Խոստանում եմ յուրաքանչյուր կետ քննարկել առանձին թեմայով ավելի մանրամասն։

Shushanik Shahbazyan

Автор։ Shushanik Shahbazyan
Опубликована։ Июль 24, 2017
Последное обновление։ Сентябрь 02, 2021