Ի՞նչ է Google search console-ը

Ի՞նչ է Google search console-ը

Բարի օր բոլորին։ Հերթական թեման ընտրելիս՝ որոշում կայացրեցի սկսել շարք և ներկայացնել SEO գործիքներ, որոնք առաջարկում է Google-ը։ Դրանք շատ են՝ Google Analytics-ը, Google Keyword Tool-ը, Google Website Optimizer-ը, Google Trends-ը, Google Ad planner-ը, Google search console-ը և ևս մի քանիսը։ Մեկ թեմայում բոլորի մասին չենք խոսի, ուստի այս անգամ կսկսենք վերջից և մանրամասն կխոսենք Google search console-ի մասին, կհասկանաք՝ ինչպես ավելացնել մեր կայքը այնտեղ, ինչ է այն մեզ առաջարկում և ինչպես կարող ենք օգուտ քաղել այս գործիքից։

Եվ այսպես, ի՞նչ է Google search console-ը

Դա գործիք է, որի միջոցով մենք կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում մեր կայքի հետ գուգլի որոնողական համակարգում՝ ինչ հարցումների դեպքում է հայտնվել մեր կայքը, քանի անգամ է հայտնվել, քանի անգամ են սեղմել հղմանը, որ կայքերում կան հղումներ դեպի մեր կայք, քանիսն են դրանք, որոնք են ներքին հղումները, ինչ խնդիրներ կան կայքի մոբայլ տարբերակում և այլն, և այլն։

Ինչպե՞ս ավելացնել կայքը search console-ում

Console-ի գլխավոր էջում սեղմում եք “ավելացնել ռեսուրս”։ Առաջարկվում են տարբերակներ՝ կամ ներբեռնել ֆայլը և տեղադրել այն html կոդի մեջ, կամ էլ ընտրել ալտերնատիվ տարբերակը և տեսնել, թե որն է Ձեզ հարմար։

ինչպես ավելացնել կայքը search console

Այս գործընթացն ավարտելուց հետո Ձեզ մոտ կբացվի նման պատկեր։

panel google search console

Այստեղ կտեսնեք, թե ինչ սխալներ կան url-երում։ Հիմա դրանք այլևս չկան, բայց փոփոխությունները միանգամից չեն երևում այստեղ։ Կարող է տևել 2-3 օր։ Սա էլ հաշվի առեք։

Հիմա սկզբից, ինչ կտեսնենք, եթե նայենք բացված էջի ձախ հատվածի մենյուին։

Առաջինը դա՝

  • Հաղորդագրություններ

Միշտ ուշադրություն դարձրեք՝ ունեք, թե ոչ։ Որովհետև եթե Ձեր կայքի հետ մի բան այնպես չէ, գուգլը Ձեզ նամակ կուղարկի, որը նաև կգա Ձեր անձնական էջին։ Աչքաթող չանեք։

Երկրորդը դա ամենապահանջված ու կարևոր կետն է թերևս

  •  “որոնվող հարցումների վերլուծում” (Анализ поисковых запросов):

Այստեղ կարող եք տեսնել, թե՝

  • ինչպիսի հարցումների դեպքում է երևացել Ձեր կայքը
  • քանի անգամ է երևացել
  • CTR-դա սեղմումների (click) քանակն է հղմանը՝ բաժանած ցույց տվածների քանակին (այս մասին ես նշել էի այստեղ։)
  • Դիրքերը, այսինքն՝ որ տողում է երևացել
  • Հիմա նայենք նկարին

    որոնվող հարցումների վերլուծում

    Որոնվել է “shaxmat 3 dasaran”: Երևացել է 224 անգամ, մարդիկ սեղմել են 150 անգամ, CTR-ը 66․96% (150/224), իսկ որոնման արդյունքում երևացել է 1-ին տողում։

    Կարող եք տվյալները ֆիլտրել նաև ըստ էջերի, երկրների, ինչպես նաև ըստ սարքի՝ դիվայսի։

     

     

    Հաջորդը դա

    • “Меры, принятые вручную”։ Ի՞նչ է դա։ Եթե այն Ձեզ մոտ դատարկ է, դա շատ լավ է։ Եթե Դուք խախտել եք որևէ բան որոնողական համակարգերում բարձր դիրքեր գրավելու համար, օրինակ կոնտենտում չափից դուրս, այսինքն սպամավորված բանալիներ, կամ հղումներ և այլն, գուգլը Ձեզ կուղարկի ծանուցում, որտեղ կնշվի, թե ինչն եք կոնկրետ խախտել։ Այնտեղ կլինի նաև կոճակ՝ “Ուղարկել կայքը վերանայման”։ Եվ դուք բոլոր սխալները ուղղելուց հետո, կարող եք օգտվել այդ հնարավորությունից։
    • “ջնջել url հասցեները”։ Լավ գործիք է, որի հետ պետք է շատ զգույշ վարվել։ Եթե կա որևէ էջ Ձեր կայքում, որը չեք ցանկանում, որ գուգլը ինդեքսացիա անի, կարող եք ուղարկել հղումը և լուծել այդ հարցը։ Ասենք, ինչ-որ էջ այդքան էլ լավ վիճակում չէ՝ կոնտենը սպամավորված է, անհետաքրքիր, կամ էլի նման մի բան։ Դուք այս գործիքի միջոցով կարող եք ժամանակավոր թաքցնել այդ էջը, մինչև կվերանայեք սխալները։
    • Սքան անելու սխալները (ошибки сканирования)

      Այս հատվածում ևս շատ հետաքրքիր ու պետքական ինֆորմացիա կարող եք ստանալ։ Օրինակ ինչպիսի սխալներ կան և որ դիվայսով, քանի 404 էջ կա, որոնք են դրանք։ Նման էջեր ունենալն այնքան էլ լավ չէ։ Եթե դրանք կայքում շատ են, դա կարող է խոսել այն մասին, որ ինչ-որ բան պարզապես այնպես չէ, կայքը լավ աշխատված չէ և այլն։ Կամ հնարավոր է, որ 404 էջը ոչ թե Ձեր կայքում է, այլ այնտեղ կա հղում այլ կայքի էջ, որը գոյություն չունի։ Ուստի այս կետի միջոցով հեշտությամբ հնարավոր է վերացնել նաև այդ խնդիրը։

    սխալներ կայքում

    • Տեսնել ինչպես Googlebot-ը

    Սա հիանալի հնարավորություն է այն դեպքում, երբ վստահ չեք, թե կայքի որևէ կոնկրետ էջ ինչպես է տեսնում Googlebot-ը։ Ասենք, օրինակ որևէ էֆեկտ եք օգտագործել, կամ դիզայնի որևէ տարբերակ կոնտենտում և ցանկանում եք հասկանալ, թե արդյոք ամբողջովին երևում է ինֆորմացիան, թե ոչ։ Պարզապես այդ էջի url-ն տեղադրում եք և ուղարկում՝ արդյունքում ստանալով հստակ ինֆորմացիա։

    googlebot

    Հաջորդ կետում անցում ենք կատարում

    • robots.txt-ին

    Այստեղ մենք կարող ենք ստուգել, արդյոք այս կամ այն էջը երևում է, թե ոչ, այսինք ինդեքսավորվում է, թե ոչ։ Պարզապես լինքը տեղադրում ենք և ստուգում։  Այստեղ կերևան նաև սխալներն ու զգուշացումները, որոնք կարող եք վերացնել։

    Եվ վերջում, մի քիչ վերև բարձրանանք և վերլուծենք

    • HTML-ի օպտիմալացումը

    Այստեղ ցույց է տրվում html կոդում առկա խնդիրները, մասնավորապես մետատեգերի վերաբերյալ։ Օրինակ, եթե կան էջեր, որոնք չունեն title-վերնագրեր, կամ, ասենք` meta-descriptionner-ը։ Շատ հարմար է այն, որ բացի քանակը ցույց տալուց, մենք կարող ենք նաև տեսնել, թե որ էջերն են դրանք և հեշտությամբ վերացնել այդ սխալները։

    html-ի օպտիմալացում

    Չմոռանամ ասել, որ ես օգտագործել եմ google search console-ի հին տարբերակը, բայց վերջերս ինտերֆեյսը թարմացվել է, և, եթե այն Ձեզ հարմար լինի, կարող եք սեղմել “օգտագործել նոր տարբերակը”։

    Այսօր այսքանը։ Փորձեցի ամենակարևոր կետերի մասին խոսել։ Իհարկե ոչ բոլոր կետերով անցանք, բայց սրանք ամենակարևորներն էին։ Եթե կլինեն հարցեր, գրեք մեկնաբանություններում, սիրով կքննարկենք։

    Shushanik Shahbazyan

    Автор։ Shushanik Shahbazyan
    Опубликована։ Январь 24, 2018
    Последное обновление։ Сентябрь 02, 2021