Ձեր կայքի 10 կարևոր կետ, որ հաշվի է առնում Գուգլը
Ողջույն։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե որոնք են այն կարևոր կետերը, որոնք հաշվի է առնում Գուգլը կայքը, էջը ճանաչելու և գտնելու ժամանակ։ Իրականում դրանք 200-ն են, որոնց մի մասը ապացուցված են, մյուսները վիճելի։ Բայց այսօր խոսելու ենք 10 ամենակարևոր կետի մասին։
Բանալիները վերնագրի թեգի ամենասկզբում
Վերնագրի սկզբում գրված keyword-ը ավելի մեծ արժեք ունի, քան վերջում գրվածը։
- Կաշվե պայուսակներ և կոշիկներ․ գնեք լավագույնը մեզ մոտ
- Գնեք լավագույնը մեզ մոտ․Կաշվե պայուսակներ և կոշիկներ
Գուգլը առաջինը կնկատի և հաշվի կառնի 1-ին տարբերակը։
Կոնտենտի երկարություն
Ուսումնասիրությունները ցուց են տվել, որ ավելի երկար կոնտենտ ունեցող էջերն ավելի հեշտ է առաջ տանել գուգլում։ Խոսքը 1500+ բառի մասին է։ Որքան երկար է կոնտենտը, այնքան ավելի շատ «բանալիներ» կարելի է օգտագործել։
Էջի բացելու արագությունը
Ամենակարևոր կետերից մեկն է՝ էջի բացելու արագությունը։ Սխալները, որոնց պատճառով կարող է դանդաղել էջի բացելու արագությունը, կարող եք հայտնաբերել գուգլի կողմից առաջարկվող PageSpeed Insights գործիքի միջոցով:
Այն Ձեզ ցույց կտա եղած խնդիրները և կառաջարկի լուծումներ։
«Բանալիների» կամ հիմնաառերի օգտագործումը
Ասել, որ դրանց օգտագործումը ամենակարևորն է SEO օպտիմալացման մեջ, սխալ է։ Բայց առանց դրանց էլ անհնար է։ Օգտագործեք թիրախային բանալի բառերը title և h1 վերնագրերի ամենասկզբում, h2 և h3 ենթավերնագրերում։ Սա գուգլին կհաղորդի, որ հենց դա է Ձեր բանալի-բառը և կտեղեկացնի կոնտենտում խոսվող ինֆորմացիայի մասին։
Էջի հեղինակությունը
Էջի հեղինակությունը, որը որոշվում է ներգնա հղումների քանակով և որակով, գուգլի համար շատ լուրջ ու կարևոր ազդանշան է։
Այսինք, եթե Ձեր էջը «հեղինակություն չի վայելում», գուգլն այն չի գնահատի։
Դոմենի հեղինակություն
Գուգլը որոնման և հայտնաբերման ընթացքում հաշվի է առնում նաև դոմենի հեղինակությունը։ Ահա թե ինչու Amazon-ը, Youtube-ը կամ Aliexpress-ը հայտնվում են ամենուր և միանգամից։ Ձեր դոմենի հեղինակությունը կարող եք ստուգել այստեղ՝ https://moz.com/researchtools/ose/
Կարծում եմ՝ հասկանում եք, որ միանգամից ունենալ բարձր հեղինակություն, հնարավոր չէ։ Այն բարձրանում է ժամանակի ընթացքում՝ կայքի հաջողությունների հետ միաին։ Ի՞նչ անել։ Ստեղծեք հետաքրքիր կոնտենտ, որով մարդիկ կկսիվեն։
Հղումների համապատասխանություն
Կայք բերող՝ հետադարձ, հղումները շատ կարևոր դեր են խաղում օպտիմալացման մեջ։ Բայց այստեղ ևս կան բայցեր։ Գուգլը շատ մեծ ուշադրություն է դարձնում դրանց համապատասխանությանը։ Դա նշանակում է, որ եթե Ձեր կայքը կենդանիների մասին է, ուրեմն հղումներն էլ պետք է լինեն նմանատիպ կայքերից, այլ ոչ, օրինակ, կանանց հագուստի կայքից։ Զերծ մնացեք նաև «վատ» կայքերից։
Կայքում մնալու ժամանակը
Այն փաստը, թե որքան ժամանակ այցելուն մնաց կայքում, բացեց նոր էջեր, թե միանգամից դուրս եկավ կայքից, նույնպես կարևոր է և շատ կարևոր։ Չէ՞ որ այն, որ այցելուն շուտ լքում է կայքը, արդեն խոսում է այն մասին, որ այն չբավարարեց հաճախորդի հետաքրքրությունները։ Արեք հնարավոր ամեն ինչ ՝ ունենալու հետաքրքիր կոնտենտ և գրավիչ ու հեշտ ընկալելի դիզայն։
Ճկվող (responsive) դիզայն
Ձեր կայք այցելողների 50 տոկոսից ավելին դա անում է հեռախոսի միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ կայքի դիզայնը պետք է լինի ճկվող։ Դրա շնորհիվ, անկախ այն բանից, թե որ չափսի էկրանի միջոցով է դիտվում Ձեր կայքը, այն գեղեցիկ է և հարմար օգտագործման։ Այնպես որ կայք պատվիրելիս՝ վեբ ծրագրավորողներին ասեք այդ մասին։
Էջերի դուբլիկատ
Ժամանակի ընթացքում կարող են կայքում հավաքվել էջերի դուբլիկատներ։ Դրանք վատացնում են կայքի ճանաչման գործընթացը։ Դրանից խուսափելու համար ժամանակ առ ժամանակ արեք կայքի աուդիտ։ Կոնտենտի դուբլիկատ հայտնաբերելու դեպքում կամ սարքեք «noindex» կամ պարզապես ջնջեք։
Վերջ։ Սա է այն 10 ամենակարևոր կետը, որի վրա հիմնվելով՝ գուգլը կայացնում է Ձեր կայքը գտնելու կամ չգտնելու որոշումը։
Автор։
Shushanik Shahbazyan
Опубликована։
Август 11, 2017
Последное обновление։
Сентябрь 02, 2021