Ինչպե՞ս օպտիմալացնել նկարները. SEO-ն վերջիններիս համար
Ողջույն։ Կոնտենտի ու այն գրելու նրբությունների մասին արդեն խոսել ենք։ Այս թեմայում ուզում եմ քննարկել նկարները և նրանց դերը օպտիմալացման հարցում։
Դուք Ձեր կոնտենտներում օգտագործու՞մ եք նկարներ։ Եթե ոչ, ուրեմն իզուր։ Նախ, նկարներն ավելի պատկերավոր են դարձնում ամեն բան։ Օգտագործեք հնարավորինս շատ։ Ասեցիք մի բան, ապացուցեք նկարով։ Մարդիկ սիրում են դա։
SEO օպտիմալացում նկարների համար
Նկարի անունը- Ինչ վերաբերում է նկարների օպտիմալացմանը, ապա պետք է ասել, որ դա սկսվում է նկարի անունից։ Օրինակ, եթե Ձեր հոդվածը Երևանի մասին է, լավ կլինի նկարի անունն էլ լինի Երևան կամ yerevan և ոչ թե 125884659785․jpg: Այստեղ Երևանը համարվում է գլխավոր հիմնաբառը։
Նկարի չափսը- Ես արդեն նշել էի, որ կայքը բացելու արագությունը 10 ամենակարևոր կետերի մեջ է մտնում, երբ գուգլը փնտրում է Ձեր կայքը։ Եվ այդ արագությունը կախված է նաև նկարների չափսերից։ Մի ընտրեք շատ մեծ չափսի նկարներ։ Օրինակ՝ 1800*1200։ Դրանք ծանրացնում են ֆայլը և դանդաղեցնում կայքի աշխատանքը։
Ճկվող նկարներ- Եվս շատ կարևոր մի կետ ։Նկարները սարքեք ճկվող (responsive)։ Այդ դեպքում, անկախ այն բանից, թե Ձեր կայքը դիտում են համակարգչով թե հեռախոսով, այն կդիտվի ամբողջական և գեղեցիկ:
Նրանց դիրքը- Մի տեղադրեք նկարը պարզապես որպեսզի այն լինի։ Որքան այն մոտիկ լինի հիմնաբառերով կոնտենտին, այնքան լավ։ Օրինակ, գրեցիք «Երևանի հենց սրտում են գտնվում երգող շատրվանները»։ Անմիջապես հետո տեղադրեք նկարը «Երևանիերգողշատրվաններ․jpg» անվանմամբ նկարը։ Կամ հնարավորինս մոտ իրեն վերաբերող կոնտենտին։
Նկարի վերնագիր-caption
Caption-ը նկարի վերնագիրն է, որը երևում է նրա ներքևում:
Սա, իհարկե լավ է։ Բայց միշտ հիշեք, որ անհրաժեշտ է առաջինը մտածել մարդկանց մասին և ոչ թե որոնողական համակարգերի։ Եվ եթե տվյալ պահին վերնագիր անհրաժեշտ չէ, մի դրեք։
Alt. ի՞նչ է դա և որքանո՞վ է կարևոր
Alt (альтернативный текст)-ը կայքում երևում է, երբ նկարը ինչ-ինչ պատճառով չի բացվում։ Այն շատ կարևոր է։ Եթե caption-ը կարելի է չգրել, ապա alt-ը պարտադիր է։ Այն անպայման պետք է լինի բանալի բառ։ Օրինակ՝ alt=”Երևան”, եթե Ձեր կոնտենտը Երևանի մասին է։
Մի մոռացեք երբեք սրա մասին։ Որոնողական համակարգերի համար սա շատ կարևոր է։
Title նկարի համար
Title-ը այն տեքստ է, որը երևում է, երբ մենք մկնիկը պահում ենք նկարի վրա։ Ասենք կարող է բացատրություն լինել, կամ պարզապես անվանումը։ Ոչ միշտ են օգտագործում սա։ Բայց եթե օգտագործեք, իհարկե խելամիտ քայլ կանեք։ Հաստատ վնաս չի տա։
Նկարների մասին այսքանը։ Եթե հավանեցիք թեման, կիսվեք ընկերների հետ։
Автор։
Shushanik Shahbazyan
Опубликована։
Сентябрь 18, 2017
Последное обновление։
Май 13, 2020