Ի՞նչ է TikTok-ը և ինչպե՞ս է աշխատում նրա ալգորիթմը

Ի՞նչ է TikTok-ը և ինչպե՞ս է աշխատում նրա ալգորիթմը

 

Ընդամենը 4-ամյա TikTok հավելվածը մոտ ապագայում կունենա 2 միլիարդ ներբեռնում ամբողջ աշխարհում։ 

Ռեկորդային արդյունքներ ունեցող հավելվածը լայն տարածում է գտել նաև հայկական միջավայրում։ Այդ իսկ պատճառով որոշեցի այս անգամ խոսել հենց նրա մասին։

Նախ հասկանանաք՝ ինչպե՞ս է ընկալվում TikTok-ը հայկական իրականության մեջ։ 

Ուրեմն, հայկական լսարանը բաժանվում է 2 մեծ խմբի։

1-ին խմբի մարդիկ՝

Millennials (1981-1996 ծնվածներ) սերնդի ներկայացուցիչները

Նրանք սովորաբար Millennials (1981-1996 ծնվածներ) սերնդի ներկայացուցիչներն են։

2-րդ խմբի մարդիկ՝

Gen Z սերնդի (1996-2015 ծնվածները) ներկայացուցիչները

Իհարկե Gen Z սերնդի (1996-2015 ծնվածները) մարդիկ։

Ի՞նչ է տիկ տոկը

TikTok-ը սոցիալական հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել կարճ, պարային, lyp-sinc (հայերեն չեմ փորձելու թարգմանել), ծիծաղաշարժ,ժամանցային,դուետային և այլ տիպի տեսանյութեր` մինչև 60 վարկյան տևողությամբ։

@karinnnnah

##duet with @davvvyh մի ազդեք ♥️

♬ Let it go x Wildest dreams - evelynleticia

 

@andragogan

I can't believe I did this TikTok ##trend with @dovecαmeron 😱 ##heathers | Instagram: andragoganoff

♬ Big Fun - Evan Todd, Jessica Keenan Wynn, Alice Lee, Barrett Wilbert Weed & Jon Eidson

 

Ինչպես իրենք են նշում՝ «Մեր առաքելությունն է ոգեշնչել ստեղծագործական գործունեությունը և լսարանին ուրախություն պատճառել»։ Այո՛, պետք է նշեմ, սա միակ հավելվածն է, որտեղ հասարակ ստեղծագործողը կարող է հայտնի դառնալ ամբողջ աշխարհին՝ առանց գումար ծախսելու, փոխարենը՝ օրիգինալ քոնթենթ ներկայացնելով։

@live.collegiate.shag

##dancingintherain in ##neworleans! ##foryourpage ##swingdance ##swingdancing ##collegiateshag ##marriedlife

♬ original sound - live.collegiate.shag

Ի սկզբանե կոչվելով Douyin՝ այս հավելվածը առաջին անգամ թողարկվել է 2016թ․ սեպտեմբերին չինական ByteDance ընկերության կողմից։

Tik Tok -ի թիմը

Հետագայում միջազգային լսարանի համար թողարկվել է հավելվածի պատճեն՝ անվանվելով TikTok։

Իսկ հիմա TikTok-ը թվերով

 

  • Հասանելի է ավելի քան 150 երկրներում
  • Ունի մոտավոր 1 միլիարդ օգտատեր 
  • 2020 թվ․ մարտ ամսին գրանցել է ռեկորդային ցուցանիշ՝ ներբեռնվելով 115 միլիոն անգամ և մոտենալով 2 միլարդի(ամբողջ ընթացքում ներբեռնվելով)։ Ըստ երկրների առաջատար դիրքում Հնդկաստանն է՝ 500 միլիոն, այնուհետև Չինաստան՝ 180 միլիոն, և Միացյալ Նահանգները՝ 130 միլիոն ներբեռնմամբ
  • Հավելվածում օգտատերերի անցկացրած միջին վիճակագրական ժամանակը 52 րոպե է, օրվա մեջ միջինում դիտում են 8 անգամ
  • Օգտատերերի 60%-ը Gen Z-ի ներկայացուցիչներն են
  • Օգտատերերի 83%-ը գոնե մեկ անգամ վերբեռնել է որևէ տեսանյութ

 

Ստորև ներկայացնում եմ մարտ ամսվա ընթացքում ներբեռնված թոփ հավելվածների ցուցակը, ու ի՞նչ:

Մարտ ամսվա ընթացքում ներբեռնված թոփ հավելվածների ցուցակը

Նկարի աղբյուրը՝ Sensor Tower

Իհարկե՛, թոփ եռյակը գլխավորում է TikTok-ը, 2-րդ տեղում WhatsApp-ն է, իսկ 3-րդը՝ վերջերս թոփ տասնյակում հայտնված տեսազանգեր իրականացնող Zoom հավելվածը։

տեսազանգեր իրականացնող Zoom հավելվածը

Էս մեմը ուղղակի էստեղ եմ թողնում  (Just in case)

Թվերը, կարծում եմ, բավական են պատկերացնելու համար, թե ինչպիսի հավելվածի հետ գործ ունենք։ 

Եկե՛ք դիտարկենք ցուցանիշները տարբեր հարթակներում՝ համեմատելով հայտնի աստղերից մեկի՝ Ջենիֆեր Լոպեսի տեսանյութերը։

Վերջերս ամենահայտնի #fliptheswitch չելենջի ամենաքննարկելի կատարումը եղավ JLO-ի և իր ամուսնու կատարմամբ։

@jlo

Wait for it...😂♥️ @arod13

♬ Nonstop - Drake

Սկսենք Twitter-ից։ Նրա թվիթերյան հաշիվը ունի 45․2 միլիոն հետևորդ,

JLO Twitter

 բայց տեսանյութն ունեցավ ընդամենը

JLO tweet

  • 1․7 միլիոն դիտում
  • 1,800 մեկնաբանություն
  • 12.3 retweet
  • 87.4 հազար հավանում

Համեմատենք նույն տեսանյութի տվյալները TikTok-ում։

Այստեղ նա ունի 7,8 միլիոն հետևորդ,

JLO Tik Tok

մինչդեռ տեսանյութն ունեցավ `

  • 113,5 միլիոն դիտում
  • 40․000 մեկնաբանություն 
  • 9,3 միլիոն հավանում

JLO Tik Tok

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա հնարավոր։

Հետևյալ օրինակից ենթադրվում է, որ TikTok-ը այլ հավելվածների հետ համեմատած ունի նոր, ավելի կատարելագործված ալգորիթմ, որի շնորհիվ կարողանում է ֆիքսված հետևորդներ ունեցող օգտատիրոջ տեսանյութերը ցույց տալ ավելի մեծ լսարանի։

Ինչպե՞ս է աշխատում TikTok-ի ալգորիթմը 

Չնայած դժվար է 100% ճշտությամբ պարզել ալգորիթմի աշխատանքը, այնուամենայնիվ մի շարք վարկածներ և փորձեր հաստատում են հետևյալը:

TikTok-ը նշել է, որ իր օգտատերերին ցուցադրում է անհատականացված տեսահոլովակներ՝ հիմնվելով օգտատիրոջ գործունեության վրա։ Վերջինս հաշվի է առնում օգտատիրոջ՝  նախկինում դիտած տեսահոլովակները, հավանումները, տարածումները և այն պրոֆիլները, որոնց նա հետևում է։

Այստեղ նորից հարց է առաջանում․ իսկ ինչպե՞ս է ալգորիթմը ցուցադրում նոր տեսահոլովակները։

Երբ օգտատերը նոր տեսանյութ է ներբեռնում, TikTok-ը վերլուծում է այն։ Վերլուծությունից արդեն հասկացվում է տեսանյութի քոնթենթը և ձայնագրությունը։ Այնուհետև այն ուղարկվում համապատասխան լսարանի։

Bytedance-ի ներկայացուցիչներից մեկը նշել է՝ «Մենք ստեղծել ենք այնպիսի խելացի  տեխնոլոգիաներ, որոնք ունակ են հասկանալու տեքստերը, նկարները և տեսանյութերը՝ օգտագործելով բնական լեզվի մշակումը և համակարգչային տեսողության տեխնոլոգիան (natural language processing and computer vision technology)։ Դա էլ հիմք է հանդիսանում մեզ համար մեր օգտատերերին ցուցադրել միայն անհատականացված քոնթենթ։

Tik Tok-ի ալգորիթմը

Նկարը՝ veed.io

Սկսենք ամենասկզբից․ տեսանյութը ունի 2 կարևոր հատկանիշ․ մեկը հեշթեգն է, մյուսը՝ երաժշտությունը։

Ինչ վերաբերում է օգտատիրոջ նախասիրություններին, ինչպես նշեցի վերևում, գնահատվում է նախկինում դիտված տեսանյութերի հիման վրա հետևյալ հերթականությամբ՝

  1. Likes - հավանումներ
  2. Shares - տարածումներ
  3. Comments -մեկնաբանություններ
  4. Դիտելու տոկոսային հարաբերությամբ կամ  այլ կերպ կոչվող Completion ratio-ով։ Յուրաքանչյուր պրոֆիլ ունի անհատական ratio, ինչքան երկար է նայվում video creator-ի տեսանյութը այնքան ավելի է բարձրանում նրա ratio-ն։ Այսինքն, ինչքան Completion ratio-ն բարձր, այնքան լավ։

Երբ video creator-ը ներբեռնում է տեսահոլովակը, հավելվածը օգտագործում է «փոքր խումբ» մեթոդը՝ ցուցադրելով այն օգտատիրոջ հետևորդներին, կամ ինչ որ այլ փոքր խմբի։ 

Թողարկման պահից սկսած ամբողջ ընթացքում ալգորիթմը  հետևում է տեսանյութի հավանումներին, մեկնաբանություններին, տարածումներին, ներբեռնումներին, դիտումներին և, իհարկե՛, ամենակարևորը՝ տեսահոլովակի քանի տոկոսն են դիտում։

Այսինքն ամենակարևոր փուլը հենց այդ 1-ին խմբի թեստավորման փուլն է, եթե այդ խումբը հաջողությամբ է իրականացնում 4 կետերը, ապա հիմնվելով հենց այդ խմբի արդյունքների վրա՝ TikTok-ն ուղարկում է տեսանյութը մեկ այլ խմբի  և այդպես շարունակվում է ցիկլը։

Իսկ եթե դիտորդները 4 կետերից գոնե 2-ը չեն ցուցաբերում հենց առաջին խմբում, տեսանյութը ունենում է քիչ հավանումներ, ներբեռնումներ, 0 մեկնաբանություն, 30 վարկյանից դիտվում է ընդամենը 1 կամ 2-ը ու այդպես շարունակ, ապա TikTok-ը creator-ին չի դիտարկում որպես engaging creator՝ դադարացնելով մեխանիզմի աշխատանքը։

Հիմա եկե՛ք դիտարկենք հետևյալ օրինակները: 

1․ Տեսանյութը ունի 252 դիտում և 8 հավանում

@l_m_14_

🤷‍♀️##rec ##safehands ##stayathome

♬ original sound - l_m_14_

Մյուս տեսանյութը ունի 102,000 դիտում և 5400 հավանում

@lilit_jn

##fyp ##foryou ##rec

♬ CEO of speaking French - c.est.bon.bon

Այստեղից հասկանում ենք, որ 1-ին տեսանյութը ներբեռնելուց  և 1-ին  կամ 2-րդ խումբ ուղարկվելուց հետո բավարար արդյունքներ չի ցուցաբերել այլ խմբեր ուղարկելու համար՝ այդպիսով կանգնեցնելով մեխանիզմը։

Իսկ 2-րդ տեսանյութը առաջին խմբում ապահովելով 4 կետերի բարձր արդյունքներ ուղարկվել է այլ խմբերի թեստավորման և այդպես շարունակ։

Ամփոփում

TikTok հավելվածը դեռ երկար կմնա թոփ տասնյակներում, քանի որ համարվում է ամենաարագ աճող սոց մեդիա հարթակներից մեկը։ Դեռ ավելին, Gen Z սերնդի ներկայացուցիչների համար այն ուրիշ աշխարհ է և մի նոր մշակույթ։

Այս ամենը կարելի է շատ երկար շարունակել, բայց կարծում եմ՝ այս անգամ այսքանը։ Իսկ Դուք դեռ կարծում եք՝ չարժե՞ գրանցվել TikTok-ում։

Դե ինչ, հուսամ հավանեցիք, սպասում եմ Ձեր կարծիքներին։

thank you gif

Lusine Mkhitaryan

Автор։ Lusine Mkhitaryan
Опубликована։ Апрель 17, 2020
Последное обновление։ Ноябрь 11, 2022