Ավագ պրոյեկտ մենեջեր

Մեր աճող ընկերությունը փնտրում է IT ավագ պրոյեկտ մենեջերի, ով փորձ կունենա նաև բիզնեսի զարգացման ոլորտում։ Բարձր որակավորում ունեցող այս մասնագետը պատասխանատվություն կստանձնի մեր ռազմավարական և ամենաբարդ նախագծերի համար։

Որպես պրոյեկտ մենեջեր/բիզնեսի զարգացման մենեջեր՝ Դուք պետք է կառավարեք նախագծի ողջ ընթացքը՝ վերլուծելով բիզնես պահանջները և ապահովելով նախագծի ընդհանուր արդյունքը ժամանակային և ֆինանսական պահանջներին համապատասխան։ 

Ինչո՞ւ AIST

  • Աշխատավարձի վերանայում տարին 2 անգամ
  • Բոնուսային համակարգ
  • Վճարվող ազատ օրեր
  • Մասնագիտական դասընթացների փոխհատուցում
  • Հեռավար աշխատելու հնարավորություն (ոչ մշտական)
  • Ճկուն ժամային գրաֆիկ
  • Ընտանիքի համալրման դեպքում նվեր կամ բոնուսային գումար

Աշխատանքային պարտականություններ

  • Տարբեր նախագծերի համար ռազմավարության, նպատակների, նախագծի ծավալի և բիզնես պահանջների որոշում
  • Տեխնոլոգիական տարբեր գործողությունների իրականացում, սկսած առաջարկի պահանջից մինչև ստեղծում, փորձարկում և թողարկում
  • Աշխատանք տեխնիկական թիմի հետ՝ համոզվելու համար, որ առաջարկվող պահանջները իրատեսական են և իրագործելի
  • Գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում շահագրգիռ կողմերի հետ՝ ազդեցություն թողնելու և բիզնես նպատակներին հասնելու համար
  • Ծրագրերի մանրամասն մշակում՝ առաջընթացին հետևելու համար
  • Համապատասխան համակարգերի, գործիքների և մեթոդների միջոցով ծրագրի արդյունավետության չափում
  • Պրոյեկտի մասին զեկուցում ավագ թիմերին՝ ըստ անհրաժեշտության
  • Ծրագրի արդյունքների գնահատում
  • Չկատարված առաջադրանքների առաջնահերթության սահմանում

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն հարակից ոլորտներում
  • ՏՏ ոլորտում պրոյեկտ մենեջմենթի 3+ տարվա փորձառություն
  • Trello/ClickUp և MS Office-ի իմացություն
  • Վերլուծական մտածելակերպ
  • Անգլերենի իմացության միջինից բարձր մակարդակ (պարտադիր), Գերմաներեն լեզվի իմացություն (կդիտարկվի որպես առավելություն)

Հետաքրքրված բոլոր մասնագետները կարող են կցել ինքնակենսագրականը տրված ֆորմով կամ ուղարկել այն career@aist.global էլ․ հասցեին՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշելով «IT Senior Project Manager/Business Development Manager»։

Տեսնել ավելին

Մենք փնտրում ենք նոր տաղանդներ

Ներբեռնել ռեզյումեն