Project Management
և Scrum

Scrum-ը նախագծերի կառավարման նոր մեթոդ է, որը լայնորեն օգտագործվում է ՏՏ ոլորտում` ծրագրային ապահովման համար։ Այն հստակ կենտրոնացած է վերջինիս որակյալ վերահսկողության վրա։

ԱՄՆ-ի վիճակագրական արդյունքները ցույց են տվել, որ այն կազմակերպությունները, որոնք օգտագործում են Scrum, ունեն բարձր արտադրողականություն, թիմային համախմբված աշխատանք և հավատարիմ հաճախորդների բարձր ցուցանիշ։

Դասընթացի շրջանակներում կսովորեք մենեջմենթի և սքրամի լավագույն մոտեցումները, կծանոթանաք տարբեր մենեջերների գաղափարախոսությունների հետ, որի արդյունքում կձևավորեք մենեջերի ձեր սեփական ոճը և կդառնաք պահանջված մասնագետ հայկական շուկայում։

scrum դասընթացներ

Ուսուցման ծրագիրը

- Scrum և Project Management
Լեկցիայի ընթացքում կծանոթանանք Scrum/Agile մեթոդի հետ, համեմատականներ կանցկացնենք Waterfall Management-ի հետ, կգնահատաենք մեթոդների առավելությունները և թերությունները։

- MS Project
Լեկցիայի ընթացքում կծանոթանանք Project Management –ի տարածված գործիքներից մեկի՝ MS Project-ի հետ։ Կսովորեք օգտվել, գրանցել պրոյեկտներ, ստեղծել գրաֆիկներ և այլն։

- Օպտիմալ արժեքի և վերջնաժամկետի հաշվարկում
Վերջնաժամկետի ճիշտ հաշվարկը մենեջմենթի կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Լեկցիայի ընթացքում կծանոթանաք հաշվարկման ճիշտ եղանակնաերի հետ, որը հետագայում օգտագործելով կնկատեք արտադրողականության զգալի աճ, որը իր հերթին հաճախորդների հետ երկար հարաբերություններ պահպանելու գրավականն է։

- Project Manager-ի պարտականությունները (դասընթաց իրական պրոյեկտի օրինակով)
Թեմայի շրջանակներում կհանձնարարվեն իրական պրոյեկտներ, որի ժամանակ կսովորեք մենեջերի հմտություններին։

- Scrum թիմի ձևավորումը և մարդակնց դերերը
Թեմայի շրջանակներում կսովորեք կառուցել իսկական Scrum թիմ

- Scrum ժողովները և դրանց օգտագործումը իրական պրոյեկտի օրինակով
Թեմայի շրջանակներում կսովորեք Scrum ժողովների տարբեր տեսակները և դրանց կիրառությունը իրական պրոյեկտի օրինակով։

- Ինչ է Սփրինթը և Սփրինթ Բեքլոգը
Թեմայի շրջանակներում մանրամասն կծանոթանաք Սփրինթի կառուցվածքին, կսովորեք կառուցել Սփրինթ Բեքլոգ։

- Ինչպես պատրաստել Սփրինթ, Սփրինթ Բեքլոգ, Burndown Աղյուսակ և հաշվետվություն, օգտագործելով Jira և Trello (լավագույն Software management գործիքներ)
Թեմայի շրջանակներում կսովորեք օգտագործել ժամանակակից Scrum գործիքները։

- Ջանքերի գնահատում Scrum մեթոդոլոգիայով (Planning Poker)
Scrum մեթոդի առավելություններց մեկը ջանքերի գնահատումն է յուրօրինակ եղանակով։

նախագծերի կառավարում